Author Topic: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը  (Read 11259 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline TILIL

  • Moderator
  • Full Member
  • ***
  • Posts: 216
  • Rating: 2
Ողջույն սիրելի ֆորումցիներ, տեղեկացնեմ, որ Արսենսրկի առաջարկով որոշել ենք ծննդյան օրերին այցելել Զատիկ մանկատան սաներին: Առաջին այցելությունը կլինի վաղը Անի Փարսադանյանին շնորհավորելու համար, բոլոր ցանկացողները կարող են հայտնել իրենց ցանկությունը և միանալ մեզ: Անիին հաճելի կլինի բոլորիս այցելությունը: Սպասում եմ արձագանքների:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #1 on: November 23, 2008, 10:44:30 AM »
Սիրելի ֆորումցիներ այսօր ես, Թիլիլն ու Ադմինը գնացել էինք Զատիկ մանկատուն՝ Անիի ծնունդը շնորհավորելու։ Ճիշտ է, նրա  ծնունդը մեկ շաբաթ առաջ էր, բայց քանի որ նրան տուն էին տարել, մենք այսօր կարողացանք շնորհավորել նրան։ Կարծում եմ, որ նրա ու նաև մյուս երեխաների համար անակնկալ էր, որ մենք գնացել էինք, մեզ շատ ջերմությամբ ընդունեցին, մեզ հետտարել էինք նաև մի փոքրիկ տորթ, Անիին փչեց ծննդյան մոմերն ու երազանք պահեց։ Հետո բոլորն իրենց բարեմաղթանքները հայտնեցին, իսկ ամենատպավորիչը յոթամյա Ռիմայի բարեմաղթանքն էր, միայն այդ երեխային տեսնել ու լսել էր պետք ...

Իսկ հետո մենք խաղացինք երեխաների հետ, նրանք պարեցինք, այնքան ջերմ մթնոլորտ էր, մի պահ ես տեղափոխվեցի իմ մանկություն։ Գիտեք երեխաների հետ շփվելը և շատ դժվար է և միաժամանակ շատ հեշտ։ Նրանք այնքան պարզ  են, անկեղծ...

Երբ մենք ստիպված էինք բաժանվել, նրանք մի քիչ տխրեցին, բայց եկան մեզ ճանապարհելու ու գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք միմյանց, սպասումով, որ նորից ենք գնալու։
Հուսանք մյուս շաբաթ կամ կիրակի էլ կգնանք, քանի որ Ռոզայի ծնունդն էլ է մոտակայքում։

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Թիլիլին ու ասել, որ նա իր ամբողջ սիրտը բացել էր այդ երեխաների առաջ ու մեծ սիրով էր շփվում նրանց հետ։ Եվ վերջիվերջո այսօրվա գեղեցիկ օրվա գլխավոր կազկմակերպիչը Թիլիլն էր։ Մենք ճիշտ է, ծանոթ էինք այդ երեխաներին, բայց միայն ինտերնետով։

Առայժմ այսքանը...
« Last Edit: November 24, 2008, 11:55:12 PM by Hasik »

Offline TILIL

  • Moderator
  • Full Member
  • ***
  • Posts: 216
  • Rating: 2
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #2 on: November 24, 2008, 06:04:02 AM »
Սիրելի ֆորումցիներ այսօր ես, Թիլիլն ու Ադմինը գնացել էինք Զատիկ մանկատուն՝ Անիի ծնունդը շնորհավորելու։ Ճիշտ է, նրա  ծնունդը մեկ շաբաթ առաջ էր, բայց քանի որ նրան տուն էին տարել, մենք այսօր կարողացանք շնորհավորել նրան։ Կարծում եմ, որ նրա ու նաև մյուս երեխաների համար անակնկալ էր, որ մենք գնացել էինք, մեզ շատ ջերմությամբ ընդունեցին, մեզ հետ տարել էինք նաև մի փոքրիկ տորթ, Անիին փչեց ծննդյան մոմերն ու երազանք պահեց։ Հետո բոլորն իրենց բարեմաղթանքները հայտնեցին, իսկ ամենատպավորիչը յոթամյա Ռիմայի բարեմաղթանքն էր, միայն այդ երեխային տեսնել ու լսել էր պետք ...

Իսկ հետո մենք խաղացինք երեխաների հետ, նրանք պարեցինք, այնքան ջերմ մթնոլորտ էր, մի պահ ես տեղափոխվեցի իմ մանկություն։ Գիտեք երեխաների հետ շփվելը և շատ դժվար է և միաժամանակ շատ հեշտ։ Նրանք այնքան պարզ  են, անկեղծ...

Երբ մենք ստիպված էինք բաժանվել, նրանք մի քիչ տխրեցին, բայց եկան մեզ ճանապարհելու ու գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք միմյանց, սպասումով, որ նորից ենք գնալու։
Հուսանք մյու շաբաթ կամ կիրակի էլ կգնանք, քանի որ Ռոզայի ծնունդն էլ է մոտակայքում։

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Թիլիլին ու ասել, որ նա իր ամբողջ սիրտը բացել էր այդ երեխաների առաջ ու մեծ սիրով էր շփվում նրանց հետ։ Եվ վերջիվերջո այսօրվա գեղեցիկ օրվա գլխավոր կազկմակերպիչը Թիլիլն էր։ Մենք ճիշտ է, ծանոթ էինք այդ երեխաներին, բայց միայն ինտերնետով։

Առայժմ այսքանը...
Սիրելի ֆորումցիներ Հասիկն ամբողջությամբ նկարագրեց մեր հրաշալի օրը: Իրոք մեր օրը երեխաների հետ շատ հետաքրքիր անցավ և ես նույնպես մանկությանս գիրկն ընկա: Երեխաները ևս շատ ուրախ էին, ոգևորված և անակնկալի եկան մեր այցելությունից:
Ես նույնպես շնորհակալ եմ Հասիկց և Ադմինից, քանի որ առանց իրենց մասնակցության ես այդքան տրամադրված և ոգևորված էի լինի, այնքան շուտ մերվեցին երեխաների հետ կարծես արդեն վաղուց անձամբ ծանոթ էին:
Ափսոս չմիացաք մեզ:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #3 on: November 25, 2008, 12:04:05 AM »
Սիրելի ֆորումցիներ ուզում եմ ավելացնել նաև, որ մենք Անիին գրենական պիտույքներ ու ֆոտոալբոմ նվիրեցինք, ինչպես նաև շնորհավորական բացիկ լուսամուտցիների անունից,երևի թե այդ տարիքի երեխայի համար ավելի հարմար նվեր դրանք էին: Դուք ևս կարող եք Ձեր առաջարկություններն անել նվերների հարցում  29:) և մենք կփորձենք եղած ֆինանսական միջոցների սահմաններում դրանք իրագործել:

 

Offline TILIL

  • Moderator
  • Full Member
  • ***
  • Posts: 216
  • Rating: 2
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #4 on: November 30, 2008, 06:53:27 AM »
Սիրելի ֆորւմցիներ այսօր ես, Հասիկը և Ադմինը կրկին այցելեցինք Զատիկ մանկատուն` այս անգամ Ռոզայի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար: Ռոզայի 15-ամյակն էր: Ռոզա արդեն տեղափոխվել է մեծ աղջիկների խումբ, ուստի մենք ծննունդը հենց այնտեղ էլ նշեցինք:Բայց նախկին մեծերի խմբում ծննունդը նշելը մենք հանդիպեցինք նաև փոքրիկ աղջիկներին: Երկու խմբում էլ մեզ մեծ ուրախությամբ դիմավորեցին: Եթե նախորդ անգամ մենք մեր մանկությունը հիշեցինք ` խաղալով տարբեր խաղեր, այս անգամ կարծում եմ բոլորս էլ մեր դպրոցական տարիքը հիշեցինք: Իրոք շատ հետքաքրքիր թեմաներից խոսեցինք և մեր օրը կրկին շատ հաճելի անցավ 39:) 39:) 39:) 39:):Մի խոսքով երևի այսքանը, եթե ինչ-որ բան բաց թողեցի Հասիկն ու Ադմինը ինձ կլրացնեն:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #5 on: November 30, 2008, 08:32:40 AM »
Այս քանի օր է, գրեթե մեկ շաբաթ, ես բացում եմ այս էջը, որ մի բան գրեմ, ու կիսատ թողնելով փակում եմ։ Հուսամ այս անգամ էդպես չի լինի 32:)
Իրոք, և՛ նախորդ այցին, և՛ այսօր, ինձ համար մեծ ուրախություն էր։ Թեև այս ողջ ընթացքում միշտ հետևել եմ «Միտք» ակումբի պատանեկան ծրագրին, սակայն երեխաների հետ անմիջական շփումն այլ հաճույք է։ Շնորհալի, ընդունակ ու կարող երեխաներ, ովքեր որոշակի իմաստով հեռու են ծնողական–ընտանեկան խնամքից, սակայն ուրախ էին, ժպտերես, սրտաբաց …
Ի՞նչ ասեմ, կարծում եմ հաճելի րոպեներ էին, իրենց կողքին լինելն արդեն հոգեկան բավարարվածություն է փոխանցում մարդուն։ Մենք ընդամենը փորձեցինք մի փոքր մեր ուշադրությամբ լցնել երեխաների առօրյան՝ իրենց ծննդյան օրը հիշելով։ Փորձեցինք նաև զրույցներով օգտակար լինել երեխաներին։ Մեկն ակտիվ խոսում էր մեզ հետ, մյուսն ուշադիր լսում, եղան նաև երեխաներ, որ իրենց համար հետաքրքիր չէին այդ զրույցներն ու դուրս էին գալիս այդ սրահից։ Ամեն դեպքում, հագեցած ժամանակահատված էր, որի ընթացքում մենք էլ էինք բաներ հիշում ու բացահայտում։
Սեփական նախաձեռնությամբ ինչ որ մեկին, ինչ որ բանով օգտակար լինելը լուսավորում է մարդու օրը։
Թեև մեր նյութական հնարավորությունները սպառվում են, սակայն հուսամ այս հրաշալի առիթներ դեռ երկար կուրախացնեն մեզ։
« Last Edit: November 30, 2008, 08:34:44 AM by Admin »
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Masnaget

  • Հոգևորական
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #6 on: November 30, 2008, 12:14:25 PM »
Իսկ երեխաներն ինչպե՞ս էին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #7 on: December 01, 2008, 10:42:00 AM »
Սիրելի ֆորումցիներ կուզեի մի փոքրիկ լրացնել Ադմինին ու Թիլիլին, ու գրել մեր երեկվա օրվա մասին։ Մենք Ռոզային մի փոքրիկ նվեր էինք տարել, այն է՝ գրքեր.
1. «Միտք ակումբ»–ի ֆոնդից հետևյալ գիրքը՝ Գայանե Անտոնյան, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր», Վանաձոր, 2005,
2. Խաչապատումը,
3. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց։
Գրքերից բացի տարել էինք լոգանքի մի քանի պարագաներ ու մարկեր։

Չէինք մոռացել նաև ծննդյան համար ամենակարևորը՝ տորթը։ Ռոզան նույնպես փչեց մոմերը, բայց չգիտեմ հասցրեց երազանք պահել, թե՝ ոչ։ Մենք իրոք շատ հետաքրքիր ժամանակ անց կացրեցինք, խոսեցինք կյանքի տարբեր հարցերի շուրջ, որ հուզում էին երեխաներին։ Նրանք այնքան հասուն մտածելակերպ ունեն, այնքան բան կարելի է սովորել երեխաներից։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #8 on: December 01, 2008, 10:49:41 AM »
Իսկ երեխաներն ինչպե՞ս էին:

Երեխաները շատ լավ էին, երբ մտանք փոքրերի խումբը, ամենափոքրիկը՝ յոթամյա Ռիման, նրա մասին արդեն պատմել եմ, անմիջապես ու առաջինը նկատեց մեզ, հարցրեց ոնց ենք, իսկ ինձ էլ հարցրեց այսօր մնալո՞ւ եմ իրենց մոտ։ Հետո եկել էր փաթաթվել ու անընդհատ համբուրում էր։ Նա քնքշանքի ու սիրո, ընտանեկան սիրո կարիք ունի, կարծում եմ, ինչպես և մյու երեխաները։

Գիտեք, Ռիման «կ» տառին «տ» է ասում և երբ ես փորձեցի նրան ուղղել, մյու երեխաներն ասեցին սխալ է ասում, քանի որ կ գրել չգիտի, հետո մենք սկսեցինք միասին գրել, նա շատ ընդունակ երեխա է, ուղղակի ժամանկին ոչ ոք նրանով չի զբաղվել։ 19:) ափսոս
« Last Edit: December 01, 2008, 10:53:23 AM by Hasik »

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը
« Reply #9 on: December 01, 2008, 10:54:47 AM »
Մոռացա ասել, որ Ռոզան Զատիկում իր քրոջ ու եղբոր հետ է ապրում, ինքն ու քույրը նույն խմբից են, իսկ եղբայրը տղաների խմբից։
« Last Edit: December 01, 2008, 10:57:03 AM by Hasik »