Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

ուրեմն ուր էինք հասել? հա հիշեցի, <Չայնու պադյոմը>, ճանապարհը շատ լավ էր բացվում մեր առաջ, և մենք մեր համար ժամանակի աննկատ սահումով հասանք Գավառ: Մանկատանը մեզ արդեն սպասում էին նաև պատանի դերասանները 13:), ովքեր Գավառ տանող ճանապարհն ավելի շուտ էին հաղթահարել:
Եվ այսպես, սիրելի հանդիսատես, վայ կներեք, սիրելի ֆորումցիներ, սկսվեց ամենահետաքրքիրը` ներկայացումները, որոնք մեր պատանի տաղանդները բեմադրեցին անչափ անկաշկանդ, գրավիչ ու վարպետորեն` բազմիցս մանկատան սաների մոտ առաջացնելով ժպիտներ 2:) 2:) 2:) ու հիացական հայացքներ, /մի գրամ անգամ, ավելի ճիշտ` մի սանտիմետր անգամ չեմ չափազանցնում/, էդտեղ չափազանցնողը միայն սուտլիկ որսկանն էր 11:): Իրապես մեծ բավականություն ստացա անձամբ ես այդ ներկայացումներից, կուզենայի դուք էլ ներկա լինեիք, մի լավ կուրախանայիք...
դե ինչ, բոլորիդ ցանկանում եմ նմանատիպ ուրախ ժամանցներ 37:) 37:) 37:)