Երևի Մոնկի փոխարեն ես պատասխանեմ...
Հիմա ոչ ոք էլ ըստ էության չի կարող ասել Սուրբ Հոգու՝ լեզուներով խոսելու շնորհը գործում է մարդկության մեջ, թե ոչ, բայց մենք գիտենք, որ այդ շնորհն ունենալու առաջին դարերի քրիստոնեական եկեղեցու պահանջն այժմ չկա: Այսինքն, այդ ժամանակ Սուրբ Հոգին առաջնորդում էր Իր լեզվախոսության շնորհը բաշխելով առաքյալներին՝ հստակ նպատակ ունենալով, ինչը երևում է Գործք Առաքելեցում. Պետրոս առաքյալը խոսում էր և բոլորը հասկանում էին, իսկ այժմ մենք միթե կարիքն ունենք միմյանց քրիստոնեություն քարոզելու այլ լեզվով, կամ աղոթելու այլ լեզուներով, որը որ մենք էլ չենք հասկանում: Ելնելով այս կուռ տրամաբանությունի՝ կարող ենք համոզվել, որ անտեղի լեզվախոսությունը բնավ չի ծառայում Եկեղեցու առաջնորդությանը, հետևաբար՝ այդպիսի լեզվախոսությամբ զբաղվողները չպետք է պնդեն, որ իրենց Սբ Հոգին է առաջնորդում: