Author Topic: Հարց:  (Read 16100 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Հարց:
« Reply #20 on: January 09, 2009, 11:26:53 AM »
Ասեմ՜ հարգելի Մոնք։
նախ ասեմ. որ հոդվածը նույնացրեցի միակողմանի դատի հետ։երբ ՙմեղադրյալը՚ներկա չէ իհարկէ ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա։չնայած ասեմ. որ բավական ճարտարության հետ հանդերձ. այնուամենայնիվ հեղինակը չկարողացավ  լեզուների նշանը. որպես շեղվածության նշան ներկայսցնել։կարծում եմ արդարացի չէ սորբ գրքից ՙմոնտաժել՚միայն այն տողերը որոնք մեզ են ձեռնատու։սա հատուկ է ՙե.վկաներին՚և ոչ ողջունելի։հոգեգալստական(սա դրսից կպցրված անուն է) եկեղեցին այնպես ներկայացվեց.իբր այնտեղի բան ու գործը միայն այլ լեզուներով խոսելն է։տեղեկացնեմ. որ երբեք ոչ մի քարոզիչ. հարթակից .օտար լեզվով չի խոսել։որ որևէ մեկն ել մտնի եկեղեցի ու չհասկանա թէ ինչ են խոսում։            ի տարբերություն ..........

 ( Ամենաաչքի ընկնող երևույթը, որ առանձնացնում է այս շարժումը, այն է, որ նրա հետևորդները հավատում են Սուրբ Հոգով մկրտությանը )

 այս տողերը մեջբերել եմ հոդվածից։
Մոնք ջան. սա ի՞նչ է նշանակում։ արդեն սկսել ենք չհավատալ կտակարանային  ճշմարտություններին։ չե՞ որ հոգու մկրտության վերաբերյալ կա մի ողջ ենթավերնագիր։չէ որ Հովհանես մկրտիչը ասաց  որ ՆԱ մկրտելու է  հոգով։միթե Աստված նույնը չէ երեկ.այսօր .և հավիտյան։ ի՜նչ էն նշանակում  այս տողերը. ՙայդ նշանը առաջի դարերի համար էր՚ իսկ մեր ժամանակների համար ինչ կա նշած 14:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Հարց:
« Reply #21 on: January 10, 2009, 10:34:32 AM »
նաև Կորնթ.ժգ 8 խոսքում ասվում է
ՙսերը երբեք չի սպառվում.եթե մարգարեություններ են .պիտի չքանան.թե լեզուներ՝  պիտի լռեն .թէ գիտություն՝ պիտի անցնի։՚
 ասենք այո և ամեն այս խոսքերին։որովհետև  այստեղից հասկանում ենք որ սերը գերագույն շնորհն է։
սակայն. ի՞նչ է մեզ հրամցվում  աշխատությունում։ մեջբերեմ՝

Սակայն լեզուներով խոսելը բոլոր ժամանակներում անհրաժեշտություն չէ, որովհետև գրված է. «Եթե լեզուներ են, կլռեն»

ասացեք խնդրեմ՝ ինչու ՙհերձվեցին՚ մարգարեությունն ու գիտությունը։միթե՞ այս շնորհներն էլ էի՜ն ոչ բոլոր ժամանակների համար անհրաժեշտություն ։իհարկե ո՜չ։
 ՙծադկաքաղ՚ արվեց. միայն լեզուների հատվածը. որը առաքյալը տեղադրել էր ՙամենաապահով՚  վայրում  (3 օրինակներից մեջտեղինը) 
արդյոք սա միտում չէ՞։
« Last Edit: January 10, 2009, 11:23:06 AM by vahan »
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline BAREV

  • Հոգևորական
  • Jr. Member
  • ***
  • Posts: 52
  • Rating: 3
Re: Հարց:
« Reply #22 on: January 19, 2009, 10:31:17 PM »
Շնորհավորելով ֆորումի մասնակիցներին (և ոչ միայն) Տիրոջ Սուրբ Ծննդյան տոների առիթով` նախ բոլորն մաղթում եմ ներքին լուսավոր ու խաղաղ հոգեվիճակ, իսկ ֆորումի մասնակիցներին` էլ ավելի փոխըմբռնողություն և միմյանց նկատմամբ շատ ավելի ներողամիտ ու սիրով լի վերաբերմունք: 13:)
Ինչ վերաբերում է հոգեգալստականներին վերաբերող այս կամ այն հարցի քննարկումը կարող է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ լինել յուրաքանչյուրիս համար անհատապես և ընդհանուրի համար` իբրև Եկեղեցի: Նախորդ անգամ հոգեգալստականների մասին իմ ձևակերպումերը վիրավորական կամ կոպիտ էին թվացել: Եթե ինչ-որ բան այն չեմ արել, ներողություն եմ խնդրում, բայց կարծում եմ` ճիշտը իրերն իրենց անունով կոչելն է անգամ սեփական անձի մասին խոսելիս: Իմ միակ նպատակը սկզբունքի սխալ լինելը շեշտելն է և ոչ թե գործադրողի վրա ցեխ շպրտելը: Մեղքը դատապարտելը դեռ չի նշանակում մեղավորին  դատապարտել: Մի խոսքով` կարևորը Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց միացնելն է մի  դրոշի տակ, որ կոչվում է ուղղափառ դավանանք ու հավատքը կյանք ապրած Հայրերի ժառանգություն մեզ` սերունդներիս :

Offline vahan

  • Sr. Member
  • ****
  • Posts: 314
  • Rating: -1
Re: Հարց:
« Reply #23 on: January 23, 2009, 11:03:09 PM »
Մեղքը դատապարտելը դեռ չի նշանակում մեղավորին  դատապարտել: 

ԲԱՐեՎ ջան նեղանալու խնդիր չկա.Քրիստոնյաի ՙնեղանալը՚ ո՞րն է։ Անհո՜գ եղիր։ ես ել եմ հակված առողջ քննարկման ու բանավեճի։ու խաղաղությամբ էլ ուզում եմ հարցնել ՝ լեզուներ խոսելու նշանը՝  մեղքի՞ նշան է  ։ ինչպես նշել ես քո կարծիքում։
այն ըստ ձեզ. համարում եք  մե՞ղք. թէ ասենք ավելորդություն կամ նման մի բան։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Հարց:
« Reply #24 on: May 06, 2009, 09:32:12 PM »
Խնդրում եմ, բացատրեք ինչ է նշանակում Սուրբ Ավանդություն, ես ճիշտն ասաց տեղյակ չեմ ու նման արտահայտության Աստվածաշնչում չեմ հանդիպել. ???
Ձեր պատասխանների մեծ մասն այնքան անհասկանալի են, մի քիչ որ պարզ գրեք ավելի մատչելի կլինեն, ինչ եք կարծում? 23:)
Խաղաղություն ձեզ...

Offline vanan

  • Newbie
  • *
  • Posts: 14
  • Rating: 0
Re: Հարց:
« Reply #25 on: June 06, 2009, 11:24:47 AM »
Ինձ էլ է հետաքրքիր, թե իրոք ի՞նչ է համարվում լեզուներով խոսելը: Դա մե՞ղք է, թե շնորհ:

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հարց:
« Reply #26 on: June 15, 2009, 03:56:28 AM »
Խնդրում եմ, բացատրեք ինչ է նշանակում Սուրբ Ավանդություն, ես ճիշտն ասաց տեղյակ չեմ ու նման արտահայտության Աստվածաշնչում չեմ հանդիպել. ???
Ձեր պատասխանների մեծ մասն այնքան անհասկանալի են, մի քիչ որ պարզ գրեք ավելի մատչելի կլինեն, ինչ եք կարծում? 23:)
Քանի որ նման թեմա կա արդեն բացված, այս հարցին այնտեղ կպատասխանեմ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հարց:
« Reply #27 on: June 15, 2009, 04:03:44 AM »
Ինձ էլ է հետաքրքիր, թե իրոք ի՞նչ է համարվում լեզուներով խոսելը: Դա մե՞ղք է, թե շնորհ:
Մեկ ուրիշ ֆորումում այս հարցը քննարկվում էր (ի դեպ` քննարկման մասնակիցներից մեկն էլ Լուսամուտում նույնպես գրանցված է), և ես խորհուրդի կարգով մի առաջարկ արեցի, նույն բանը գրեթե նույնությամբ նաև այստեղ կգրեմ: Ուղղակի ուզում եմ մի խորհուրդ տալ` հնարավորինս մնալով օբյեկտիվության սահմաններում: Բացում եք Գուգլ համակարգը և որոնում եք տալիս glossolalia բառը: Սա նույն լեզվախոսության երևույթն է, որի վրա մեծ շեշտադրում են հիսունականները, հոգեգալստականները, խարիզմատներն ու նմանատիպ ուղղությունները և այն համարում են Սուրբ Հոգու շնորհ` նույնացնելով սուրբգրային լեզվախոսության հետ: Ասեմ, որ բավականին թվով ինֆորմացիա է բերելու: Դուք պարզապես անտեսեք բոլոր այն մեկնաբանություններն ու տեսակտեները, որ կյանդիպեք այդ երևույթի հետ կապված: Կապ չունի, դա կլինի առաքելահաստատ եկեղեցիների, բողոքականների, այլ դավանաքների կամ պարզապես աթեիստ մասնագետների հայացքներ: Դուք ուսումնասիրեք օբյեկտիվ ինֆորմացիան: Գուցե մի քիչ զարմանալի կամ անսպասելի կլինի ձեզ համար, երբ նկատեք նույն երևույթը ոչ քրիստոնեական կրոններում և կրոնական ուղղություններում, անգամ շամանական և սատանայապաշտական կրոնական համակարգերում: Համեմատական կարգով ուսումնասիրեք այդ երևույթները ձեր դավանած կամ համակրած ուղղություններում և վերոնշյալ ոչ քրիստոնեական համակարգերում: Ուշադրություն դարձրեք տվյալ երևույթի դրսևորւմներին, դրան հասնելու ճանապարհներին ու մեթոդներին, էական հատկանիշներին: Եվ այնուհետև համեմատեք այն առաքյալների ու աշակերտների վրա իջած Սուրբ Հոգու շնորհի հետ: Բավականին դժվար ու մանրազնին աշխատանք պահանջող գործընթաց է: Դրա համար պետք է նաև ձերբազատվել մինչ այդ կրած ազդեցություններից և կանխակալ մոտեցումներից: Ի վերջո խոսքը դատարկ բանի մասին չէ, այլ քրիստոնյայի համար առանցքային խնդրի` ճշմարիտ ճանապարհի և հոգու փրկության: Հակասուրբգրային որևէ բան արած չեք լինի, ի վերջո Սուրբ Գիրքն ինքն է պատվիրում ամեն ինչ փորձել, բայց բարին ամուր բռնել: Իսկ թե ինչն է Քրիստոս համարում աններելի մեղք, կարծում եմ հիշեցնելու կարիք չկա:
Չգիտեմ, թե խորհուրդս ինչքանով ձեր սրտով կլինի կամ ինչքանով հարկ կհամարեք հետևել դրան: Մյուս ֆորումում վերոնշյալ ուղղությունների հետևորդներն ու պաշտպանները կարծես ավելի շատ տրամադրված էին նեղանալու իմ առաջարկից, քան լրջորեն այն քննելու: Բայց դա արդեն ամեն մարդու համար իր որոշելիքն է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Հարց:
« Reply #28 on: June 20, 2009, 08:53:38 AM »
Թանկագինս, իմ հարցը հետեւյալն էր <Ինչ է նշանակում Սուրբ Հոգու լեզուներով խոսել, արդյոք կա այդ երեւույթն այսօր>, ոչ թե ինչ մեկնաբանություններ կան դրա հետ կապված, կամ էլ ինչ կարծիք ունեն այդ մասին բողոքականներն ու հոգեգալստականները:
Խաղաղություն ձեզ...

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարց:
« Reply #29 on: June 22, 2009, 09:39:02 AM »
Երևի Մոնկի փոխարեն ես պատասխանեմ...
Հիմա ոչ ոք էլ ըստ էության չի կարող ասել Սուրբ Հոգու՝ լեզուներով խոսելու շնորհը գործում է մարդկության մեջ, թե ոչ, բայց մենք գիտենք, որ այդ շնորհն ունենալու առաջին դարերի քրիստոնեական եկեղեցու պահանջն այժմ չկա: Այսինքն, այդ ժամանակ Սուրբ Հոգին առաջնորդում էր Իր լեզվախոսության շնորհը բաշխելով առաքյալներին՝ հստակ նպատակ ունենալով, ինչը երևում է Գործք Առաքելեցում. Պետրոս առաքյալը խոսում էր և բոլորը հասկանում էին, իսկ այժմ մենք միթե կարիքն ունենք միմյանց քրիստոնեություն քարոզելու այլ լեզվով, կամ աղոթելու այլ լեզուներով, որը որ մենք էլ չենք հասկանում: Ելնելով այս կուռ տրամաբանությունի՝ կարող ենք համոզվել, որ անտեղի լեզվախոսությունը բնավ չի ծառայում Եկեղեցու առաջնորդությանը, հետևաբար՝ այդպիսի լեզվախոսությամբ զբաղվողները չպետք է պնդեն, որ իրենց Սբ Հոգին է առաջնորդում: