Իսկ ին՞չ կասեք երազների մասին, որոնք իրականանում են:Դա որևէ կապ ունի՞ մարգարեության հետ:
Մարգարեական երազներ անշուշտ կարող են լինել, բայց խնդիրը շատ նուրբ է և անցանկալի հետևանքներ կարող է ունենալ: Ի նկատի ունեմ այն հանգամանքը, որ մարդը շատ կարող է տարվել և համարել, որ մարգարեական երազներ է ունենում, երբ իրականում այդպես չէ, և դրանով կարող է հայտնվել չարի որոգայթում: Ակնահայտ է, որ ցանկացած սնահավատություն սկսում է իրականանալ, երբ մարդը հավատում և տուրք է տալիս դրան` այդպիսով բացելով չարի գործունեության դաշտը: Նույնը կարող է լինել երազների պարագայում, երբ մարդը սկսի ամեն մի տեսած երազի մեջ խորհուրդ տեսնել և փորձել պատկերացնել դա որպես ի վերուստ տրված ազդակ, մինչդեռ իրականում շատ հնարավոր է, որ գործունի սեփական ինքնաներշնչվածության հետևանք հույզերի, ապրումների և ի հետևանս դրա` երազում դրանց արտացոլման: Որոշ երազների մասնակի կամ մոտավոր իրակացումն էլ կարող է մարդուն վերջնականապես մղել այն մտքին, որ ինքը մարգարեկան շնորհ է ստացել:
Խորհուրդ կտայի շատ չտարվել նման մտայնություններով: Իսկ Աստծուց տրված մարգարեությունները օդում կրակված փամփուշտներ չեն, որ աննպատակ ու անհետևանք տրվեն: Դրանք տվող Աստված վստահաբար կհոգա նաև, լիարժեք վստահություն լինի դրանց աստվածատուր բնույթի վերաբերյալ:
Մասնավոր պարագաներում, երբ նմանատիպ ինչ-որ լուրջ իրավիճակում եք հայտնել, խորհուրդ կտայի անպայման խորհրդակցել որևէ տարիքով ու փորձառու հոգևորականի հետ: