Համամիտ եմ, որ պատասխանս փոքր ինչ խճճված էր

Խոսքը այն մասին էր, որ առաքելահիմն Եկեղեցիներն ընդունում են որպես աստվածային ճշմարտությունների աղբյուր ոչ միայն Սբ Գիրքը, այլև Սբ Ավանդությունը։
Հիմա բերենք օրինակներ, թե ինչ է Սբ Ավանդությունը։
Ուղղափառ քրիստոնյաներս ընդունում ենք Սբ Երրորդության գաղափարը, այդպես է, չէ՞,– այո։Բայց գիտենք, որ Սբ Գրքում հստակ բանաձև չկա տրված այդ մասին, թեև ողջ Սբ Գիրքը խոսում է այդ մասին։ Ուրեմն հստակ բանձևումը տրվել է ավանդության միջոցով։
Անցնենք առաջ, եկեղեցական Սբ խորհուրդներն ու ծեսերը, թեև սրանք էլ իրենց հիմքն ունեն Աստվածաշնչով, բայց իրենց կերպը, գոյությունն ու հավաստիությունը պահպանել են Սբ Ավանդության միջոցով։Այս օրինակները բազում են, և եթե հարկ է, կարող ենք դրանց շուրջ ծավալվել, իսկ այժմ նշեմ Սբ Ավանդության ընդունման համար անչափ կարևորագույն մի փաստարկ.
Սբ Ավանդությամբ է, որ ճիշտ է մեկնաբանվել Սբ Գիրքը, և նաև կազմավորվել է Աստվածաշունչ գրքերի կանոնը։Այժմ գալիս եմ քո բուն հարցին, Կարեն ջան, ինչով է տարբերվում Առաքելական և Ավետարանական եկեղեցիների մեկնած Աստվածաշունչը։Պատասխանեմ, Առաքելական եկեղեցին այն մեկնում է Քրիստոսից ու առաքյալներից ժառանգած ավանդության հիման վրա, որն ավանդել են եկեղեցական հայրերը, իսկ հակառակ պարագայում Սբ Գիրքը մեկնվում է շատ կամայականորեն, ինչն էլ տեղիք է տալիս զանազան աղանդավորական շարժումների ստեղծմանը...
Շարունակելի