Toolbar

Started by Ղուկաս Վահան, October 12, 2008, 05:08:53 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ձեր բրոուզերի համար ստեղծել ենք նոր գործիքներ (toolbar), որոնցով ավելի դյուրին կլինի կապը Լուսամուտի հետ։
Եթե այցելեք «Լուսամուտ երկխոսության» ֆորում, ապա այն կանաչ հորիզոնական պատուհանով կհայտնվի ֆորումի վերևում, ինչպես նաև կարող եք ամբողջական տեղեկություններ ստանալ այստեղից։ Պետք է ընդամենը սեղմել և տեղադրել այն, ինչպես հուշում է անգլերեն տեքստը։ Ցավոք այն առայժմ միայն անգլերեն է։
Այդ գործիքների միջոցով հնարավոր կլինի ուղղակի մուտք գործել Լուսամուտի որևէ ենթաբաժին, ֆորում, Լուսամուտ Ստուդիո, հնարավորություն է ստեղծված այդ գործիքն ունեցողների մեջ անմիջական երկխոսությունները  22:)(chat), Լուսամուտի ադմինիստրացիայի կողմից առանց ֆորում մտնելու որոշ հաղորդագրություններ/տեղեկություններ կտեղադրվեն, որոնք կկարողանաք կարդալ ուղղակի ձեր բրոուզերից, կկարողանաք նաև Ձեր արձագանքը կամ կարծիքը փոխանցել այդ հաղորդագրությունների մասին։ Այդ գործիքի միջոցով, առանց համապատասխան ինտերնետային էջ մտնելու կարող եք լսել հայկական ռադիո 26:), ծանոթանալ հայկական լուրերին Ձեր ցանկացած լեզվով և միայն Ձեր ցանկացած լրատվությունն ամբողջությամբ կարդալու ցանկության դեպքում մեկ սեղմումով բացել համապատասխան լրատվական էջը, Ձեզ հետաքրքրող բառերը թարգմանել գրեթե բոլոր լեզուներով, անմիջապես տեղեկանալ ստացված նամակների մասին և մեկ սեղմումով մուտք գործել Ձեր էլ. հասցեի էջը՝ առանց գաղտնաբառ գրելու :o, և իհարկե ուժեղացնել Ձեր բրոուզերի ապահովությունը 31:)։
Այս գործիքն օգտագործողները կարող են մեզ առաջարկություններ անել՝ որոշ հնարավորություններ ավելացնելու, պակասեցնելու կամ կատարելագործելու առնչյալ։ Սիրով պատրաստ ենք այն հնարավորինս օգտակար դարձնել Ձեզ համար 21:)

Ֆորումի «Ձեր առաջարկությունները» ենթաբաժնում սպասում ենք Ձեր կարծիքներին 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Նրանք, ովքեր օգտվում են արագ և որակյալ ինտերնետ կապից, ապա մեր toolbar–ի միջոցով կարող են դիտել հայկական 2 հեռուստաալիք, և ոչ միայն հայկական...
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Լուսամուտի Toolbar–ի Rss-ների մեջ ավելացրեցինք news.am–ը, որովհետև որոշ տեղեկություններ, ըստ մեր կարծիքի, այնտեղ ավելի ակտիվ են լուսաբանում, ինչպես օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող լրատվությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Լուսամուտի Toolbar–ի վրա ավելացրել ենք Facebook–ի նշանը, որը ձեզ հնարավորություն է տալիս արագ տեղեկացված լինել Facebook–ի ձեր անցուդարձից և որոշ գործողություններ կատարել առանց որևէ էջ բացելու։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Նոր հավելումներ, ավելացվել է ԽՈՍՔ ակումբը իր Rss-ով, հայերենացվել են նաև որոշ անվանումներ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այժմ մեր այս գործիքի միջոցով կարող եք մտնել YouTube, անհրաժեշտ է պարզապես սեղմել YouTube–ի համապատասխան պատուհանի վրա։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Այժմ դուք կարող եք ձեր նախընտրած ֆայլերը կամ ինտերնետային էջերը .pdf ֆորմատի փոխարինել: Համապատասխան գործիքը գտնվում է  Toolbar-ի աջում` ամենից վերջում, և կոչվում է «PDF Creator»:
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Մենք երեկ որոշակի փոփոխություններ կատարեցինք նաև toolbar-ում.
Rss-ների փոփոխության հետ մեկտեղ փոփոխեցինք նաև այստեղի նշված համակարգը: Լուսամուտի Rss-ները տեղափոխվել են տան նշանի կողքը և առանձին պատուհանով տեսանելի են թե՛ հիմնական, թե՛ ֆորումի, թե՛ Միտք ակումբի վերջին գրառումները, փոփոխություններն ու թարմացումները: Այսպիսով toolbar-ում առանձնացվել է Լուսամուտի և մնացյալ նորությունների Rss-ները:
Ֆորումի, Միտք ակումբի և Լուսամուտ ստուդիոյի հատվածները տեղափոխել ենք տան պատուհանի տակ, այսպիսով toolbar-ը փոքր ինչ նմանեցնելով Լուսամուտի մենյուին:
Ինչպես միշտ տարբեր տեսակի գործիքներ են միացված, որոնք ոչ թե կապված են Լուսամուտի հետ, այլ համակարգչով աշխատելու, ինչպես նաև ինտերնետում ավելի հեշտ նավարկելու համար:
Եթե օգտակար գործիքներ նկատեք, գրեք, մենք անպայման հաշվի կառնենք ձեր նկատառումները և ըստ հնարավորինս կաշխատենք կյանքի կոչել:
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տան նշանի տակ ավելացրել ենք Լուսամուտի էջը Ֆեյսբուքում, որպեսզի ավելի դյուրությամբ հասնեք այդ էջ:
Let's open the window of our soul and let the light enter our souls