ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ > Ձեր առաջարկները

Օգնեք տեղեկանալ

(1/2) > >>

Ղուկաս Վահան:
Որքան հաճախ ենք մենք խոսում աղանդների արագագործության ու ամեն մի ծակ ու ծուկ մտնելու կարողության մասին, մինչդեռ երբեմն մեզանից պահանջվում է ընդամենը մկնիկով մեկ հատ սեղմել։ Բնականաբար կմտածեք, թե ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հիմա բացատրեմ։
Ամեն ինչ շատ պարզ է։ Ձեզանից շատերը արդեն լավ ճանաչում են Լուսամուտի դավանած արժեքները, ուստի օգնեք մյուսներին տեղեկանալ այդ դավանած արժեքների մասին։ Այլ տեղերում ներկայացնելով Լուսամուտը, մյուսների համար բացահայտում եք նրա դավանած արժեքները։
Բնականաբար կարող է Ձեզ մոտ հարց առաջանալ՝ ինչպե՞ս կամ ինչո՞ւ։
Մեջբերեմ մի քանի վիճակագրական տվյալներ.
Google-ը գրանցել է Լուսամուտի ավելի քան 11.000 էջեր, Yahoo-ն՝ 14.000-ից ավել, ամեն ամիս 4.200-ից ավելի այցելու ունի Լուսամուտը, ովքեր բացում են 19.000-ից ավելի էջեր։ Հայկական համացանցն օրական մոտ 100.000 այցելու ունի, ուստի սա այն փոքր մասն է այդ համացանցի, ովքեր տեղյակ են Լուսամուտի մասին։
Այստեղից հետևություն. բավական է, որ մի տեղ հղում (link) թողնեք դեպի Լուսամուտ, որն ընդամենը մկնիկի մի փոքրիկ գործողություն է, և տեղեկացնում եք կամ հնարավորություն եք ընձեռում այդ էջը այցելողներին տեղեկանալ ավելի քան 11.000 էջեր պարունակող Լուսամուտի և իր դավանած արժեքների մասին։
Այստեղից հարց. մի՞թե մենք չենք կարող այս պարզ, քաղաքակիրթ, համացանցում ընդունված և տարածված ձևն օգտագործել՝ մյուսների համար ևս բացելով մեր Լուսամուտը 9:)։
Իհարկե կարող ենք 39:)։
Այժմ փորձեմ ներկայացնել այն մեթոդները, որոնք կիրառելով կարող եք մասնակից դառնալ Լուսամուտի դավանած արժեքների տարածմանը.
Նախ առաջին և ամենից հեշտ ձևը.
Վստահաբար Լուսամուտից զատ այլ սայթեր ևս այցելում եք, օրինակ եթե այցելում եք որևէ այլ ֆորում, ապա կարող եք մի քանի բառով այնտեղ ներկայացնել Լուսամուտը և դնել հղում (link) դեպի Լուսամուտ։
Երբ Լուսամուտում դրված որևէ թեմա հավանում եք, արդյո՞ք Ձեզ մոտ ցանկություն չի առաջանում այդ մասին տեղեկացնել մյուսներին։ Քանքարաթաքույց 15:) մի եղեք, տվեք այդ էջի հասցեն մյուսներին, թող կարդան 39:)։ Եթե այդ էջի նյութը, ինչպես օրինակ սրբերի վարքերը, տոների, եկեղեցու պատմության և այլ նյութեր համահունչ են Ձեր դավանած արժեքներին, ապա հաղորդակից դարձրեք նրանց այդ արժեքներին, Ձե՛ր դավանած արժեքներին։ ինչքան մարդիկ շատ տեղեկություն ունենան Ձեր դավանած արժեքներին, այնքան առօրյա զրույցների ժամանակ շատ ավելի լավ կհասկանաք միմյանց և Ձեր պարզ կենցաղային զրույցներն էլ առավել փոխընկալված կլինեն։

Հաջորդիվ կբացատրեմ մնացյալ ձևերը 13:)

Ղուկաս Վահան:
Որոշեցինք այստեղ ներմուծել նաև որոշ կրեդիտային համակարգ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից եթե այլ կայքերի վրա տեղադրի հղումներ (link) դեպի Լուսամուտ, ապա յուրաքանչյուր հղման համար ադմինիստրացիայի կողմից իր վարկանիշը մեկով կբարձրացվի։ Նրանք, ովքեր մեկ տարվա ընթացքում ամսական 2 (երկու) հղում կտեղադրեն դեպի Լուսամուտ, միմյանցից տարբեր սայթերում, ապա կդառնան Կանաչների/Աջակցություն թիմի անդամ։
Ձեր դրված հղումները պարտադիր ստուգվելու են ադմինիստրացիայի կողմից, ուստի որպեսզի այդ հղումները հաշվի առնվեն, ապա ինձ նամակով փոխանցեք այն էջի հասցեն, որտեղ տեղադրել եք դեպի Լուսամուտ հղումը։ Հավելեմ, որ մինչ օրս դրված հղումները չեն հաշվարկվելու։

Ղուկաս Վահան:
Եվս մեկ տարբերակ.
Լուսամուտ Ստուդիոն հնարավորություն է տալիս Ձեր անունից իր նկարները որպես բացիկ (e-card) ուղարկել Ձեզ մտերիմ մեկի էլ. հասցեով: Ընտրեք Ձեզ հաճելի նկարը և այն ուղարկեք։ Վստահ եմ նրա համար էլ հաճելի կլինի Ձեր անունից բացիկ ստանալ մի սայթից, որը թերևս ինքը չի ճանաչում։
Լուսամուտ Ստուդիոյից բացիկներ ուղարկելը շատ հեշտ է։ Ընդամենը պետք է բացել նկարը և նրա վերևում եղած հնարավորությունները Ձեզ կհուշեն ինչպես վարվել։
Այդ հնարավորությունից կարող են օգտվել բոլորը։

Ղուկաս Վահան:
Մի հետաքրքիր 10:)  տարբերակ ևս.
Օգտագործեք Ալեքսա–ի գործիքները այ այստեղից 31:), և կտեղեկանաք Ձեր այցելած սայթերի վիճակագրության հետաքրքիր կողմերը։
Սա սայթերի վիճակագրական համակարգ է, որը միջազգային ճանաչում ունի։ Այն Ձեզ կօգնի նաև գտնելու շատ հետաքրքիր սայթեր։
Եթե Ձեզ հետաքրքրեց, թե ինչո՞ւ 14:)  այս հարցը շոշափեցի այստեղ, գրեք 10:)

Ղուկաս Վահան:
Վիկիպեդիայում (wikipedia.org) տարբեր մարդիկ հոդվածներ են տեղադրում։ Սովորաբար այդ հոդվածները ներքևում ունենում են «արտաքին հղումներ»։ Եթե մի հոդված եք կարդացել այնտեղ, որի մասին Լուսամուտում գրված է, ապա Լուսամուտի այդ էջի հասցեն կարող եք որպես արտաքին հղում ավելացնել այնտեղ։

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version