36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

Masnaget

Թեստի հարցերի մի մասն եմ միայն ես գրում, մնացածը քաղում եմ մասնագիտական գրքերից, ծանոթներս էլ են օգնում:
Տվյալ դեպքում կիրառել եմ կենսական բարդ իրադրություններից դարս գալու կարողությունը  և անձի անկախությունը որոշող թեստեր:
Ճիշտն ասած, չեմ ցանկանում, որ այլ բաժիններում ունեցած վարքը հաշվի առնվի արդյունքների մեջ, բայց այնուամենայնիվ, որոշակիորեն ազդում են դրանք: Քո դեպքում այդ ազդեցությունը չկա, վստահ կարող եմ ասել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Երեկ չհասցրեցի գրել, որ նմանատիպ, բայց մասնագիտական թեստեր ես շատ եմ անցել, և արդյունքները գրեթե նույնական են եղել այս թեստի արդյունքների հետ: Այսինքն` քո հոգեվերլուծությունը շատ ճիշտ է:
Մի հարց էլ տամ, լավ?
Ինչ է նշանակում ուրիշների կարծիքը հարմարեցնել սեփականի հետ:

Հ. Գ.  Ի դեպ Նադալս դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն:  ;)  :D

Masnaget

Ուզում եմ ասել, որ ուրիշների կարծիքը կարող ես քեզ ենթարկել (ենթարկել բառը մի քիչ կոպիտ էր, դրա համար չեմ օգտագործել):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Հնարավոր է 9:)
  Բայց Մասնագետ ջան խոստովանիր, որ միայն թեստի արդյունքներով չես առաջնորդվել, այլ նաև ողջ ֆորումի գրվածքներով, չէ? 10:)

Masnaget

Quote from: ani on July 05, 2010, 03:14:46 PM
Հնարավոր է 9:)
  Բայց Մասնագետ ջան խոստովանիր, որ միայն թեստի արդյունքներով չես առաջնորդվել, այլ նաև ողջ ֆորումի գրվածքներով, չէ? 10:)
Էհ, Անի, դու ուզում ես իմ կարծիքը քոնին ենթարկել  :D
Փաստորեն եզրակացություններս ճիշտ են:

Ուրիշ հերթագրվողներ չունե՞նք............13:) 13:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Լավ դիվանագետ կլինեիր:
Ժողովրդական լեզվով  ասած <Խեսքը կտուրն ես գցում>  :D

Masnaget

Quote from: ani on July 05, 2010, 03:26:19 PM
Լավ դիվանագետ կլինեիր:
Ժողովրդական լեզվով  ասած <Խեսքը կտուրն ես գցում>  :D
Քարնեգիի դպրոց, ուրիշ ոչինչ: :D
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Լավ, Դել Քարնեգիին թողնենք, մի հարց էլ.
Երևի գիտես երաժշտական թերապիայի մասին: Այդ առումով մեծ է հոգևոր երաժշտության դերը:
Ինչ հոգևոր երաժշտությու խորհուրդ կտայիր: