ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ

Started by TILIL, September 16, 2008, 12:05:35 PM

Previous topic - Next topic

Hasik

Ես էլ եմ միանում շնորհավորանքներին, Մարիամ ջան, ցանակնում եմ, որ սերը երբեք չպակասի քո մեջից և ոչ մի իրավիճակում չընկճվես, գիտեմ, կյանքը լի է հիասթափություններով ու անարդարություններով, բայց այդ բոլորը նրա համար են, որ դու ավելի ուժեղ մարդ դառնաս:
               Աստծո օրհնությունը և իմաստությւոնը թող լինեն քո մշտական ուղեկիցները:



24:)
                    24:)
24:)

Տ. Տաթև քհն.

 24:) Մարիա ջան, հուսով եմ, որ դու այսօր ուրախ օր ես անցկացնում,  24:)

Հ.գ. առանց Թիլիլի մենք դատապարտված ենք այս բաժնում  34:), ապրես Թիլիլ ջան  18:)

TILIL

24:)Զաքար ջան շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը 24:)Աստծո օրհնությունը թող միշտ քեզ վրա լինի 21:)
Սիրելի ֆորումցիներ Զաքարը <ՍՕՍ> մանկական գյուղի սաներից է և նրա քավորը Արաքսն է: Նա մասնակցել է <Սուրբ Ծնունդ> վերնագրված պատանեկան մրցույթին:

TILIL

Վարսենիկ սրտանց շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը  24:) 24:)  24:)[/color]
Վարսենիկ ջան ցանկանում եմ, որ կյանքում քո երազանքներն իրականություն դառնան և երբեք հույսդ չկորցնես որևէ դժվարության հանդիպելիս:Թող Աստծո օրհնությունը միշտ քեզ վրա լինի:
Վարսենիկի ծննդյան օրը հոկտեմբերի 18-ին էր:
Ուզում եմ ներողություն խնդրել 32:) Վարսենիկից ուշացումով շնորհավորելու համար: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից սիրելի ֆորումցիներ, որ ուշացումով եմ հիշեցնում: Ես պարտավոր եմ հիշեցնել Պատանեկան մրցույթի բոլոր մասնակիցների ծննդյան օրերը, այս դեպքում հատկապես, քանի որ  Վարսենիկը իմ սանիկն է:
Վարսենիկի ստեղծագործությունները կարող եք ընթերցել բոլոր երեք մրցույթների շրջանակներում:

Տ. Տաթև քհն.

Ապրես, Թիլիլ ջան  18:) 18:), տեսնում ես, Վարսենիկ, ինչ լավ քավոր ունես, նա ձեզ չի մոռանում, ես էլ եմ ուշացումով քեզ շնորհավորում, սիրելի Վարսենիկ  24:) 37:), թող որ այս գեղեցիկ աշնանային ոսկեգույնով լցվի քո ամբողջ կյանքը

Hasik

Սիրելի Մանիկ շնորհավոր ծնունդ 24:) 24:)

Հարգելի ֆորումցիներ Մանիկը Գավառի մանկատան սան է, մասնակցել է <<Սուրբ Ծնունդ>> և <<Հարության լույս>> թեմաներով մրցույթներին և այնքան պարզ, բայց միևնույն ժամանակ տեղին մտքեր է գրել, որ բոլորս էլ գիտենք ու ուզում ենք մեր կյանքում կիրառել, բայց հաճախ չի ստացվում:

Մանիկ ջան թող Հարության լույսը ուղեկցի քոզ քո ողջ կյանքի ընթացքում և Աստծո պատվիրանները միշտ քո սրտում լինեն, հետևես դրանց ու ապրես խաղաղ, այլևս չտեսնես որևէ անարդարություն քո կյանքում ու քո հանդեպ:

Հ.Գ. Այս անգամ կարծես թե Թիլիլի դերը ես կատարեցի ու ներկայացրեցի Մանիկին: Նա այնքան անկեղծ ու մտախոհ հայացք ունի...

TILIL

Անի ջան շնորհավոր ծննդյան տարեդարձդ, քեզ ամենալավն ու բարին: 24:) 24:) 24:) 24:)
Աստված քեզ պահապան

Ղուկաս Վահան

Ջերմագույն շնորհավորանքներս քեզ՝ Անի 24:) 24:) 24:)
Երջանիկ օրեր, արևշող ու առողջ ապագա 21:) 21:) 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

TILIL

Սիրելի Անի շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը 24:) 24:) 24:) 24:) 24:)
Ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին: Աստված քեզ պահապան:
Հիշեցնեմ, որ Անիի ստեղծագործությունը կարող եք կարդալ Պատանեկան բաժնի մրցույթային թեմաներ բաժնում Իմ աշխարհը վերնագրված մրցույթի շրջանակներում: Անին ՍՕՍ մանկատան սաներից է և լրանում է նրա 14 տարեկանը: