ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ > Ձեր առաջարկները

Մեր գրառումները

(1/4) > >>

Ղուկաս Վահան:
Ինչպես գրել, որ մյուսները հաճույքով կարդան մեր գրածները, չէ որ ճիշտ և մաքուր կատարվող գրառումները նախ բարձրացնում են մեր վարկանիշը, և հետո դառնում ենք հաճելի զրուցակից և այլն: Պատկերացրեք, թե որոշ դեպքերում ինչպես են տանջվում մեզ ընթերցողները` հասկանալու համար մեր գրածների իմասը: Ցավոք, որոշ դեպքերում էլ անհասկանալի, բարդ, չափից դուրս երկար գրելու պատճառով մեր գրածները անհետաքրքիր են լինում և մարդիկ կարող է պարզապես չընթերցեն ու կարծիքների փոխանակում չլինի:
Ուստի եկեք այստեղ գրենք մեր նկատառումները, թե երբ հաճույքով չենք կարդում մյուսների գրածները (առանց անձնականացնելու և վիրավորելու) կամ ինչն է խանգարում ընթերցելիս:

Ղուկաս Վահան:
Առաջին նշումը ինքս էլ կատարեմ:
Պետք է հնարավորինս կարճ, ամփոփ գրել: Երկար գրառումները հաճախ կիսատ են կարդում մարդիկ: Իսկ եթե Ձեր ասելիքը երկար է, ապա գոնե կիսեք և երկու գրառումով (բայց ոչ երեք) Ձեր միտքն արտահայտեք, ինչպես այստեղ ես արեցի  10:)

Masnaget:
Ես չեմ կարողանում կարդալ, օրինակ, այն գրառումները, որոնք անգրագետ և անտրամաբանորեն են կառուցվում:
Այլև չեմ սիրում լատինատառ գրառումները: Իմիջիայլոց. եթե մասնակիցները չեն կարողանում հայերեն ճիշտ ուղղագրությամբ գրել  և դրա համար լատինատառ են գրում, ապա կարող են օգտվել հետևյալ կայքի ծառայություններից` http://www.translit.am/
Գրառումը գովազդի նման մի բան է. որքան երկար, միօրինակ, այնքան անտանելի:

Hasik:
Ես էլ եմ համաձայն, որ դրանք գրագետ գրվեն, չէ՞ որ Մասնագետը այդքան տանջվում է ու հայերեն է սովորեցնում, ու դրանից հետո նորից սխալ գրե՞նք, լավ չի չէ՞։ 34:) 34:)

TILIL:
Ես էլ կցանկանայի, որ գրառումները կրճատ լինեն:Նույն թեմայի վերաբերյալ գրառումներն ինչքան կարճ են լինում, այնքան շատ մասնակիցների կարծիքներ է հնարավոր լինում ընթերցել և չձանձրանալ:

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version