Author Topic: Հարց ապագայի վերաբերյալ  (Read 3574 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Հարց ապագայի վերաբերյալ
« on: August 30, 2008, 10:33:12 PM »
Բարև ձեզ:
ճիշտ է արդյոք ապագայի վերաբերյալ պլաններ կազմելը? թե պետք է ապրես տվյալ օրով?

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարց ապագայի վերաբերյալ
« Reply #1 on: September 03, 2008, 03:30:25 AM »
Բարև Կարեն ջան,

Մատթեոսի Ավետարանում մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, այսպես է ասում. «Այսուհետև հոգ մի արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. Զ 34)։ Ավետարանական այս հատվածը կարող է մեզ մատնանշել, թե Աստված պատվիրում է ապագայի մասին չհոգալ, ապագա ծրագրեր չկազմել։ Միայն այս հատվածը կարդալով կարելի կլիներ քո հարցին շատ հեշտ պատասխանել, Կարեն ջան, սակայն ինչպես մյուս հարցերում, սրանում էլ լիարժեք պատկերացում ստանալու և հարցի ճիշտ պատասխանը իմանալու համար բավարար չէ կարդալ ավետարանական միայն մի հատված, և այն էլ՝ անջատված իր ենթատեքստից։
Այսպես, եթե նույն Մատթեոսի Ավետարանի վերոհիշյալ հատվածը կարդալիս մի քիչ հետ գնանք, ապա կտեսնենք, որ Քրիստոս նախքան ապագայի մասին հոգալու այդպիսի պատվեր տալը խոսում է մամոնային՝ փողին ու հարստությանը,  չծառայելու մասին (Մատթ. Զ 12)։ Քրիստոս այստեղ ոչ թե մեզ ստիպում է ծուլությամբ տարվել, ինչը համարվում է մեծ մեղքերից մեկը, այլ ցույց է տալիս, որ վաղվա օվա համար եթե մտահոգվում ենք հիմնականում մամոնայի ձեռքբերման ու դատարկ բաների հիմման վրա, ապա դա զուր է, քանզի հարկ եղած դեպքում Տերն ինքն է հոգում այդ մասին, սակայն եթե մենք տոգորված ենք նախևառաջ մեր հեգևոր արժեքներով, ապա ներկայով պետք է շարժվենք, ներկայում պետք է գիտակցենք մեր իսկական Քրիստոնյա և Աստծո զավակ լինելը, հետո նոր կարող ենք նաև մտահոգվել որպես այդպիսն մեր ապագա անելիքները, ինչպես Նոյ նահապետը, բարի ու առաքինի էր ներկայում, սակայն Տապանը կառուցեց վաղվա համար, ինչպես տաս կույսերի առակում է. մենք մեր հոգևոր լապտերի մեջ պետքական յուղը՝ մեր բարի գործերը ներկայում պետք է հավաքենք՝ մտահոգվելով վաղվա օրվա՝ այս դեպքում Տիրոջ հետ հարսանյաց հանդեսի մասնակցելու համար։

Offline Karen

  • Jr. Member
  • **
  • Posts: 59
  • Rating: 0
Re: Հարց ապագայի վերաբերյալ
« Reply #2 on: September 03, 2008, 10:20:35 AM »
Շնորհակալ եմ պատասխանի համար:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Հարց ապագայի վերաբերյալ
« Reply #3 on: September 06, 2008, 02:10:51 AM »
Ես էլ եմ շնորհակալ հարցի համար