Author Topic: wikipedia  (Read 10540 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
wikipedia
« on: July 16, 2008, 09:44:39 PM »
Վերջերս առիթ ունեցա ինտերնետում թերթելու հայկական վիկիպեդիայի էջերը։ Ինչքան տեղյակ եմ, մարդիկ շատ հաճախ են օգտվում վիկիպեդիայից որպես հանրագիտարանային պորտալ։ Եթե մարդը ինչ որ բանի մասին ցանկանում է տեղեկություն ստանալ, ապա շատ հեշտ է՝ բացում է վիկիպեդիան և այնտեղ հաստատ իր փնտրած հարցի մասին մի բան կգտնի։ Ինձ համար էլ հետաքրքիր էր, էսպես թերթում էի և հասա «կրոն» բաժնին, որտեղ թերևս ամենից լավ ներկայացված էր «Կյանքի խոսք եկեղեցին»։ Բնականաբար հասկանալի էր, որ այդ աղանդի ներկայացուցիչներն էին նյութը տեղադրել։ Փորձեցի հասկանալ, թե ինչպես են այդ վիկիպեդիայում նյութերը տեղադրում։ Արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատ մտնել և իր սուբյեկտիվ մոտեցմամբ նյութ տեղադրել, որը, բնականաբար, հարյուրավոր ընթերցողների կողմից կարող է ընդունվել որպես ճշմարտություն։
Նկատի ունենալով այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, ինտերնետից օգտվող սիրելի բարեկամներ, հուսով ենք շատ լուրջ չեք ընդունի այդտեղ տեղադրված նյութերը կարդալիս։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: wikipedia
« Reply #1 on: September 20, 2008, 08:49:16 AM »
Նկատի ունենալով այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, ինտերնետից օգտվող սիրելի բարեկամներ, հուսով ենք շատ լուրջ չեք ընդունի այդտեղ տեղադրված նյութերը կարդալիս։
Բացի «Մյուռոնօրհնեքից». դա ես եմ տեղադրել 2:) 32:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Goqor

  • Newbie
  • *
  • Posts: 31
  • Rating: 0
  • Roisin Dubh
    • Ֆիլմասերի ակումբ
Re: wikipedia
« Reply #2 on: March 26, 2010, 10:26:10 PM »
Արդյունքում պարզվեց, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատ մտնել և իր սուբյեկտիվ մոտեցմամբ նյութ տեղադրել, որը, բնականաբար, հարյուրավոր ընթերցողների կողմից կարող է ընդունվել որպես ճշմարտություն։
Այս փաստը մի քիչ արժեզրկում է wiki-ին, սակայն բազմաթիվ հարցերում էլէկտրոնային այդ հանրագիտարանը տալիս է ճիշտ և բավարար բացատրություն: Նույնիսկ հանդիպել եմ մարդկանց, ովքեր յուրաքանչյուր օր 2-3 հոդված կարդում են այդտեղից: Այսպիսով դժվար է թերագնահատել wikipedia-ի դերը այսօրվա ինտերակտիվ կյանքում:
Սև վարդը լուսավորության համար:

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: wikipedia
« Reply #3 on: March 26, 2010, 11:51:33 PM »
Ամբողջ հարցն էլ այն է, որ Wikipedia-ն չէ, որ պատասխաններ է տալիս, այլ անհատներ են, որոնց անունները նորմալ չի էլ երևում։ Գուցե հաճախ բավարարեն իրենց գրած նյութերը, սակայն հաճախ, երբ տվյալ հարցի մեջ մասնագետ ես, տեսնում ես, որ իրենց գրածները թերի են։ Wikipedia մարդիկ շատ են մտնում, որովհետև փնտրող համակարգերը առաջինը այդտեղից են արդյունքներ ցույց տալիս։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Goqor

  • Newbie
  • *
  • Posts: 31
  • Rating: 0
  • Roisin Dubh
    • Ֆիլմասերի ակումբ
Re: wikipedia
« Reply #4 on: March 27, 2010, 10:22:32 PM »
Այդ պատճառով, կարծում եմ խորը մասնագիտական հարցերով չարժի նայել wiki-ի էջերը: Տրամաբանորեն, ոչ մի մասնագետ չի հրապարակի իր մասնագիտության կարևոր մանրուքները կամ պրոֆեսիոնալ ձևով գրված հոդվածը մի անվճար կայքում, որտեղ, ինչպես նշեցիք, հեղինակի անունը նորմալ չի էլ երևում:
Սև վարդը լուսավորության համար:

Offline Gift

  • Հոգևորական
  • Newbie
  • ***
  • Posts: 8
  • Rating: 0
Re: wikipedia
« Reply #5 on: March 28, 2010, 12:28:10 AM »
Լուծումը հետևյալն է. գրանցվել այդ կայքում և կատարել հոդվածների խմբագրում` հաստատված համապատասխան աղբյուրներով, ստեղծել նոր և արժեքավոր հոդվածներ: Կայքի հայերեն բաժինը բնականաբար բավական թույլ է, եթե մեզանից յուրաքանչյուրն իր մասնագիտական հմտություններն օգտագործելով մեկ հոդված ավելացնի, կայքն ավելի արժեքավոր կդառնա հայ ընթերցողի համար: 


Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: wikipedia
« Reply #6 on: March 29, 2010, 03:57:34 AM »
Այնտեղ արգելված է այլ աղբյուրներից նյութեր վերցնել և տեղադրել, որը ճիշտ մոտեցում է, ուստի նրանք, ովքեր կցանկանան Վիկիի համար նյութեր գրել, ապա Լուսամուտի համապատասխան էջերն էլ կարող են որպես արտաքին հղում տեղադրել։
Let's open the window of our soul and let the light enter our souls