Author Topic: Ինչպես վարվել աղանդավորների հանդիպելիս  (Read 6941 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline liloshkin

  • Newbie
  • *
  • Posts: 2
  • Rating: 0
Վերջերս նկատոմ եմ , որ մեր թաղամասում շատ բուռն գործունեություն են ծավալում Եհովայի վկաները և ջղայնանում եմ, հաճախ եմ հանդիպում մեր շենքերի մոտ: Փորձեցին ինձ քարոզել մի քանի օր առաջ, ես կոչ արեցի նրանց վերանայել իրենց գաղափարները և մարդկանց մոլորություննեի մեջ չգցել: Փորձեցի իրենց բացատրել իրենց սխալները, իմ գիտելիքների սահմաններում իհարկե:Արդյունքում ջղայնացա այդ հանդիպումից:
 Ինչպես եք դուք վարվում, երբ ձեզ մոտենում են աղանդավորները: Անձամբ ես ամեն անգամ ջղայնանում եմ, և կոչ եմ անում դիմել մեր Առաքելական Ս. եկեղեցու սպասավորներին ճիշտ ուղին գտնելու համար, սակայն չեմ կարծում թե իմ խոսքը ազդեցիկ է:
Եվ ինչպես պաշտպանենք մարդկանց նրանց քարոզներից? 6:) 8:)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Եթե նկատել եք, սովորաբար աղադնավորների հետ խոսելիս կարծես բախվում եք պատի: Իրենք խոսում են` առանց ձեզ լսելու: Ձեզ լսել իհարկե կլսեն, բայց դա կոնտակտային լսել չէ: Ձեր ունկնդրի համար դուք օբյեկտ եք, ում նա ամեն գնով պետք է պարտադրի սեփական հայացքները, «դարձի բերի մոլորյալիդ»: Ի պատասխան բերված բոլոր առարկություններն ու հարցերը դիմացինի գիտակցության համար անընկալելի են, դրանք սովորաբար ազդում են այնքանով, որ հակազդելու համար սկսում է աշխատել դիմացինի մեջ ներարկված որոշակի պատասխանների համակարգը . օրինակ` աղանդավորն անմիջապես բացում Սուրբ Գիրքն ու սկսում ցուցադրել որոշ ընդգծված համարներ` ի հիմնավորումն իր իրավացիության: Իսկ եթե փորձեք նրան առաջարկել, ասենք թե,շարունակել կարդալ իր  մեջբերած հատվածի շարունակությունը և բոլորովին այլ լույսի ներքո կհասկանա գրվածը, եթե նույնիսկ կարդա էլ, դա ուղղակի մեխանիկական գործողություն կլինի` առանց որևէ գիտակցական ճիգի: Մի խոսքով շատ չերկարացնելու համար պատասխանը նշեմ, որ դա արդյունքն է, այսպես կոչված, ուղեղի լվացման: Նման իրավիճակից մարդկանց դուրս բերելու և նորմալ երկխոսություն սկսելու համար մասնագիտական որոշակի հմտություն է պետք: Հետևաբար լավագույն պաշտպանությունը աղանդավորներից գիտակցությունն է, որ եթե չես կարող օգնել այդ մարդուն, գոնե պիտի զգուշանաս ինքդ չվնասվել, ուստի մի շփվեք, թույլ մի տվեք, որ փորձեն ձեզ ինչ-որ բան համոզել: Եվ նույնը խորհուրդ տվեք այլ մարդկանց: Եվ կարևոր է հիշել նաև, որ հաճախ ավելորդ ինքնավստահությունն ու ավելորդ հետաքրքրասիրությունը կործանարար են լինում: Շատերը, հույս դնելով սեփական համոզումների անսասանության վրա, վեճի են բռնվում կամ թեկուզ փորձում են օգնել աղադավորական հայացքներ կրողի հետ, կամ էլ հետաքրքրասիրությունից դրդված փորձում են իրենց համար ինչ-որ բան պարզ դարձնել. արդյունքում նման մարդիկ հաճախ հայտնվում են աղանդների սարդոստայնում:Եթե ուզում եք աղանդավորներին ինչ-որ կերպ օգնած լինել, նախ փորձեք ապրել ճշմարիտ քրիստոնյային, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին արժանի կյանքով:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Ցանկանում եմ գրվածի մեջ շեշտադրել մի հանգամանք, այն է՝ նրանք ձեզ հետ հանդիպելիս և զրուցելիս հաճախ ոչ թե պարզապես զրուցում են ձեզ հետ և կարծիքներ արտահայտում, այլ իրենք իրականացնում են իրենց աշխատանքը։ Ձեզ հետ հանդիպելն ու խոսելը հաճախ ուղղակի իրենց աշխատանքի բնույթն է լինում, մինչդեռ դուք կարծում եք, թե դա պարզ զրույց է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline Masnaget

  • Հոգևորական
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Հատկապես եհովայի վկաներին հանդիպելիս կարող եք բախվել որոշակի տարահիմք դատողությունների: Հուշեմ ձեզ բոլորիդ, թե հատկապես ինչպես կարող եք դրա դեմն առնել:
Եհովայի վկաների հետ խոսելիս կամ նրանց հրատարակություններին ծանոթանալիս յուրաքանչյուր նախադասության մեջ հանդիպում ենք  ոչ ուղղափառ և հակաաստվածաշնչյան պնդումների. ուզում եմ անդրադառնալ հոգու անմահության վերաբերյալ նրանց այն պնդմանը, թե Եկեղեցին այն փոխառել է հեթանոս փիլիսոփաներ Սոկրատեսից և Պլատոնից (հատկանշական է նրանց ամբարտավանությունը, ըստ որի` ազատորեն շրջանառում են թե՜ փիլիսոփաների, թե՜ Եկեղեցու հայրերի և թե՜ ժամանակակից աստվածաբանների և այլ հեղինակների  անունները` բրուկլինյան ճամարտակությունները հիմնավորելու համար):
Այո՜ Պլատոնը ներկայացնում է սոկրոտեսյան  ուսմունքը հոգու անմահության վերաբերյալ և ինքն էլ ընդունում է այդ ուսմունքը /տես Ֆեդոն/, բայց Եկեղեցու ուսմունքը հոգու անմահության մասին այլ է, ոչ թե սոկրատեսյան ուսմունքի շարունակությունը կամ զարգացումը:
Եթե եհովայի վկայի հետ խոսելիս նա պնդի, թե իրենք մերժում են այդ ուսմունքը, որովհետև դա ունի հեթանոսական ծագում,  ապա դուք էլ կարող եք պնդել, որ իրենց հերքումը նույնպես ունի հեթանոսական ծագում, քանզի նույն տրամախոսության մեջ Կեբեսը` հեթանոս Կեբեսը, հակադրվում է Սոկրատին, թե իբր շատ դժվար է  հավատալ, թե հոգին ապրում է մարմնից հեռանալուց հետո: Բայց եհովայականները կշարունակեն <<ապացուցել>>, թե իրենք հիմնվում են բացառապես Աստվածաշնչի վրա, կբացեն համարներ, ու դուք  ցույց կտաք, որ նրանք հենց Աստվածաշունչը նենգելով իրենց պատիժն են հյուսում:
Մի հարց ևս.
<Սուիցիդի> պրոբլեմը նույն հեթանոս Պլատոնը  <Ֆեդոնի> մեջ Սոկրատեսի բերանով մերժում է և սխալ է համարում ինքնասպանությունը: Իր մի ուրիշ գործում` <Օրենքներում>,  դարձյալ դեմ է արտահայտվում ինքնասպանությանը, ու եթե եհովականները չգիտեն  այս փաստերը,  թող չփորձեն գիտուն ձևանալ, թե իրենք քաջածանոթ են բովանդակ փիլիսոփայական մտքին, Եկեղեցու հայրերին և այդ պատճառով էլ  դեմ են Եկեղեցու վարդապետությանը. իբր թե այն հիմնված է հեթանոս փիլիսոփայության վրա:
Իսկ եթե եհովականները ծանոթ են ինքնասպանության դեմ եղած հեթանոս փիլիսոփաներին, ուրեմն նրանք կամ պիտի ընդունեն և տարփողեն ինքնասպանությունը (պատահական չեմ համարում նրանց ցանցում հայտնվածների շրջանում հանդիպող  ինքնասպանության դեպքերը), կամ պիտի համաձայնվեն, որ Աստված Իր ճշմարտության արեգակի շողերը տարածել է նաև հեթանոսների վրա:
Դե իսկ որ ինքնասպանություն գործելը սխալ է, և դա կարելի է ապացուցել Աստվածաշնչով, կարծում եմ, կասկածելի չէ: Կամ արյուն չուտելու պատվիրանը. որ այդքան շատ են սիրում եհովականները: Հայտնի է հրեաների տառակեր վերաբերմունքը շատ հարցերում, և այս հարցը բացառություն չէ: Հրեաները միսը հատուկ ձևով մշակում են այնպես, որ դրանում ոչ մի կաթիլ արյուն չմնա, դրանից հետո միայն եփում են և ուտում: Արդյո՞ք եհովականներն էլ են միսը մշակում ճիշտ այդպես, թե՞ նրանք արյուն չուտելը հասկանում են միայն փոխներարկման  դեմ լինելու իմաստով. հարցրեք եհովայի վկաներին.... և իմացեք, որ նրանք չունեն մի ուսմունք, որ խարխուլ չլինի: 
« Last Edit: January 18, 2009, 09:03:57 AM by Masnaget »
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: