Author Topic: Եկեղեցի-պետութ. փոխհարաբ. այլ երկրներում  (Read 15489 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Abegha

  • Guest
Առաջարկում եմ այստեղ անդրադառնալ տարբեր հարցերի շուրջ այլ երկրներում առկա եկեղեցի–պետություն փոխհարաբերություններին։
Գուցե կան բաներ, որ մյուսներից պետք է սովորենք։
« Last Edit: March 17, 2008, 08:17:19 AM by Abegha »

Offline Hasik

  • Moderator
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Լավ առաջարկ է Աբեղա ջան,բայց դրա համար բավականին ժամանակ է պետք այլ երկրների օրենսդրական դաշտն ուսումնասիրելու համար:

Իսկ մեզ այս թեմայի շրջանակներում առավել պետք է աշխարհիկ երկրների մասին գրել, թե կարելի է խոսել նաեվ կրոնական պետությունների մասին, օրինակ՝ Իրանի իսլամական հանրապետության:

Abegha

  • Guest
Բոլոր մյուս երկրների։
Հետաքրքիր է իմանալ բոլորի մոտ առկա յուրահատկությունները։
Դե բնականաբար չենք նստի ուսումնասիրություն կատարելու։ Ժամանակի ընթացքում, երբ առնչվենք, կարող ենք էստեղ արձագանքել։ Այ օրինակ՝ Վրաստանի մասին գրեցիր, որ այլ երկրների քաղաքացիներն իրենց երկրում միսիոներություն չեն կարող անել։ Շատ հետաքրքիր էր։

Offline Hasik

  • Moderator
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Ես Վրաստանի մասին ռադիոյով էի լսել, խոստանում եմ հիմա ավելի ուշադիր լինել, ու հնարավորինս այստեղ զետել նորություններ այլ երկրների մասին: Բայց շատ լավ կլիներ, եթե դա ուղղակի հետաքրքրության համար չարվեր, եթե մենք կարող ենք օգտագործել այլ երկրի փորձը ՝ համապատասխանեցնելով մեր երկրին, ապա ինչու՞ դա չանել:

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Քանի որ Վրաստանի մասին խոսք գնաց, իմ համեստ տեղեկությունների համաձայն այնտեղ մի քանի տարի առաջ փորձ է արվել հանրակրթության ոլորտ ներմուծել <Վրաց եկեղեցու պատմություն> առարկան /ինչպես որ մեր մոտ/, սակայն հետո այն հանվել է: Եթե տեղյակ եք մեր մոտ առարկան հանելու մասին անգամ խոսք չկա և հույս ունենք, որ չի էլ լինի:Այսքանով կարող ենք եզրակացնել, որ օրինակ հենց այս հարցում Վրաստանում պետությու-Եկեղեցի փոխհարաբերություններն ինչ-որ չափով զիում են մերին, բա հարգելի' վրացիներ 15:):

Offline Hasik

  • Moderator
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Մի օրինակ էլ բերեմ, Գերմանիայում ընդահանրապես արգելված է Եհովայի վկաների գործունեությունը,այն էլ այն երկրում, որտեղ տիրում է բողոքականությունը, իսկ մեզ մոտ այն վերցրին ու օրինականացրեցին:

Abegha

  • Guest
Սա շատ հետաքրքիր նշում էր։ Եթե այլ երկրներում էլ նման մոտեցումներ կան, ապա կարծում եմ կարելի է հիմքերող/աղբյուրներով դուրս բերել։ ՀՀ Սահմանադրության փոփոխումից հետո կարծում եմ կրոնական կազմակերպությունների վերագրանցում պետք է լինի, հետևաբար այս հարցում, եթե կարողանաք լավ, հիմնավոր աղբյուրներ հավաքել, այսինքն՝ եվրոպական երկրների փորձը այս խնդրի շուրջ, ապա ես կաջակցեմ, որ այդ հիմնավորումները փոխանցվեն համապատասխան մարմիններին։
Նման բաները չի կարելի անտեսել։

Offline Mard

  • Jr. Member
  • **
  • Posts: 82
  • Rating: 0
  • Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
Ողջույն  ՍԻՐԵԼԻ Լուսամուտցիներ 13:) 21:)

Նախ կուզեի ճշտել, թե պետություն և եկեղեցի ասելով ինչն ենք հասկանաում`իշխանավորներին ու հոգևորականներին,թե նայև ՄԵԶ,
որովհետև ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԵԿԵՂԵՑԻՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ԿԱԶՄՈՒՄ:

Նշեմ, որ, միայն համեմատելը մեր երկիրը ուրիշ երկրների հետ արդյունավետ չի.
 ամեն երկիր իր պատմական իրադարձությունների հաջորդական զարգացումն ունի, այսպիսով,
համեմետելուց պետք է ծանոթ լինենք պատմությանը,աշխարհագրությանը, կրոնի զարգացումներին:
Կատարյալ երկիր չկա, օր.` նույն Գերմանիան ու մի շարք այլ Եվրոպական երկրներ կանգնած են լուրջ խնդրի առաջ: Բոլորիս հայտնի է,
 թե ինչքան են շատացել մահմեդականները, որոնք այդ երկրների քաղացիներ են այլևս և պահաջում են իրենց իրավունքների հաստատումը:
 Իսկ այդ իրավունքների համարձակ ճանաչումը նշանակում է, Քրիստոնեության "թուլացում": Չէ որ, Եվրոպան համարվում էր Քրիստոնեկան մշակույթի կրող,
ինչը այսօր չի զգացվում, թեկուզ այս վերջին` Կոսովոի խնդրով:

Ինչև է, մենք մեր խնդիրներն ունենք: Շատ լուրջ է այն, որ մենք ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ չենք և ոչ էլ ՀԵՏևՈՂԱԿԱՆ ու ՀԱՄԲԵՐԱՏԱՐ:
Սա բնորոշ է ՄԵԶ` ԲՈԼՈՐԻՍ, թե  անհատին, թե ժողավրդին:

Հ.գ. Հովհաննես Թումանյանը իր նամակներից մեկում, կարծեմ, կամ էլ հոդվածներից մեկում նշում էր հայերի նախանձի մասին,
արժէ կարդալ, կճշտեմ որտեղ էր գրված:
:)

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Սա շատ հետաքրքիր նշում էր։ Եթե այլ երկրներում էլ նման մոտեցումներ կան, ապա կարծում եմ կարելի է հիմքերող/աղբյուրներով դուրս բերել։ ՀՀ Սահմանադրության փոփոխումից հետո կարծում եմ կրոնական կազմակերպությունների վերագրանցում պետք է լինի, հետևաբար այս հարցում, եթե կարողանաք լավ, հիմնավոր աղբյուրներ հավաքել, այսինքն՝ եվրոպական երկրների փորձը այս խնդրի շուրջ, ապա ես կաջակցեմ, որ այդ հիմնավորումները փոխանցվեն համապատասխան մարմիններին։
Նման բաները չի կարելի անտեսել։


Վերջապես կարող ենք խոսքերից անցնել գործի, այս հարցն արագացնելու համար էլ ինչ կառաջարկեք?

Offline Տ. Տաթև քհն.

  • Հոգևորական
  • Sr. Member
  • ***
  • Posts: 319
  • Rating: 3
Re: Եկեղեցի-պետութ. փոխհարաբ. այլ երկրներում
« Reply #9 on: February 26, 2009, 08:49:10 AM »
Բարև իմ շատ սիրելի ֆորումցիներ, ձեզ շատ եմ կարոտել,հիմա կասեք վերջապես հայտնվեց, բայց հավատացեք որ իրոք չէի կարողանում ձեզ միանալ,շատ բան է փոխվելիմ կյանքում, նախ` արսենսրկն դարձավ Տեր Տաթև, իսկ հետո էլՏ. Տաթևն հայտնվեց Ախալցխայում` որպես հոգևոր հովիվ:Շատ ասելիքներ կան, բայց այսօրվա համար արդեն որպես իմ կողմից շատ սիրված Ախալցխայի քահանա ուզում եմ ձեզ ծանոթացնել մեզ համար շատ հուզող թեմայի մասին` http://sborpodpisei.do.am/, առայժմ այսքանը, հույս ունեմ որ հետո էլհաճախ կկարողանանք ձեզ միանալ