ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Started by ShushanikAghayan, March 03, 2008, 12:53:57 AM

Previous topic - Next topic

ShushanikAghayan

Հարության լույսը

Ես այս երկու բառով միայն մի բան եմ հասկանում, որ աստված մեր մեղքերի պատճառով խաչվեց և հարություն առավ: Այսինքն դա նշանակում է, որ հենց ինքը աստված է հարության լույսը: Կան մարդիկ որոնք չգիտեն թե ինչ չար գործեր են կատարում, չե որ աստված նրանց ցույց է տվել լույսի ճանապարհը: Գոյություն ունի խոշորացնող մի ապակի, որտեղից երևում է աստծո լույսը: Աստծո լույսից ավելի լուսավոր բան չկա աշխարհում: Նա է մեր մարդկության միակ լույսը: Նա միայն կարող է ներել մարդկանց իրենց կատարած կամ չկատարած չար արարքները: Նա բոլորին էլ տվել է ճիշտ լույսի ճանապարհ: Աստված լույսից բացի նաև այլ բաներ է ստեղծել: Եթե չլիներ աստված, աշխարհում ոչ մի բան գոյություն չէր ունենեա: Ես չեմ պատկերացնում, որ կարելի է առանց աստծո ստեղծած լույսի ապրել այս աշխարհում: Ես հենց այսպես եմ պատկերացնում հարության լույսը մեր բոլոր ազգերի կյանքում:     



MonikaOhanyan

ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Իմ կյանքում լույսը Աստված է: Եթե ես կյանքում ինչոր մի դժվարության դիմաց կանգնեմ, ինձ անպայման մի բարի հոգի կօգնի, որ ես հաղթահարեմ այդ դժվարությունները: Իմ կյանքում լույսը իմ ընտանիքն է և իմ ընկերներն են: Ես գիտեմ, որ բոլորն էլ իրենց կյանքում մի բարի գործ են կատարում, ինչպես Հիսուսը: Նա ծնվեց մեզ համար, որ մեզ մաքրի մեր մեղքերից:

Ծնվեց, որ ապրենք
Խաչվեց, որ ներվենք
Ներեց բոլորին
Սիրեց բոլորին    



HarutiunDavtyan

ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Երբ Աստված ուղարկեց իր միածին որդուն որպիսի փրկի երկիրը և նրանցից ոմանք հավատացին մյուսները չարացան և խաչեցին Հիսուսին և Հիսուսը երբ մահացավ խաչելուց հետո նա հարություն առավ չարերը գնացին բարիների մոտ և Քրիստոսին հավատացին և ուրախացան որ նա չի մահացել և դրանից նրանք լուսավորվեցին: Ինձ համար էլ Աստված իմ լույսն է և իմ մայրիկը: Եթե Աստված չըլինի լույս չի կարող լինել լույս: Աստված ասել է ես եմ աշխարի լույսը:

ZvartAghayan

#3
ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Հարության լույս,
Գեղեցիկ բառ,
Մարդու համար,
Իմացիր այն,
Դու ո՛վ զավակ:

Հարության լույսը դա` լույս է, որը լուսավորում է հայ ժողովրդին: Հայության լույսով է, որ մարդը լուսավորում է իր ճանապարհը որպեսզի խոչնդոտների չհանդիպի: Ինձ համար հարության լույսը ամեն ինչ է:
Նախ ի՞նչ է լույսը:
Լույսը` դա Հիսուսն է, որ իջավ Երկիր որպեսզի քավի մեղավորների մեղքերը: Նա իր վրա վերցնելով մարդկանց մեղքերը խաչվել է և 3-րդ օրը հարություն առել: Հարություն է առել և փրկել մարդկանց մեղքերից: Ես երբ ասացի, որ ամեն ինչ է ինձ համար հարության լույսը նկատի ունեի իմ ընկերներին և հարազատներին, որոնք անհուն զոհաբերություններ են արել ինձ համար:    

MariamSargsyan

Հարության Լույսը

Մարդկանց միակ լույսը Աստված է: Նա մարդկանց հավասար աչքով է նայում: Աստված դա ինձ համար Հարության լույս է: Լույս ասելով ես հասկանում եմ իմ ճանապարհն ու արահետն լուսավորող լույս է: Հարության լույսը դա իմ սրտում գոյատևում է: Այդ լույսը մեզ տանում է դեպի բարիությունը, և հեռու պահում չարությունից: Եվ հիմա մենք գտնվում ենք Աստծո ներքին լույսի տակ: Մարդիկ էլ կան որոնք Հարության լույս չունեն, բայց հարության լույսը միշտ նրանց հետ է:

Լույս տվեց մեզ Աստված,
Հույս տվեց մեզ Աստված,
Կյանք տվեց մեզ Աստված,
Լույս դարձավ Աստված
Խաչվեց Աստված մեզ համար:


ArpineKhazaryan

ՀԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ

Ինձ համար Լույսը միայն Ասված է, որովհետև նա է իմ միակ տերը և լույսը: Եթե Աստված չլիներ մենք էլ չէինք լինի, նա է մեզ ստեղծել: Ես շատ եմ սիրում իմ տեր Աստծուն: Նա մեզ փրկելու համար իրեն զոհաբերեց, և խաչ բարձրացավ: Երբ նա մահացավ, բոլորը լացում էին, որովհետև նա շատ մեծ կարևորություն է մեզ համար: Ես ուզում եմ, որ նա միշտ մեր կողքին գտնվի և կարեկցի մեզ դժվարին պահերին: Ամեն օր կարելի է աղոթել Աստծուն և նրանից խնդրել, որ նա մեզ լույսի ճանապարհ տա, որպեսզի մենք երբեք չլսենք և չսայթակենք: Այսօր աշխարհը լուսավոր է միայն տեր Աստծո շնորհիվ: Նա է մեր բոլոր միակ լույսի ճանապարհը: Եթե նա չլինի մենք չենք կարող Ապրել այս կյանքում:

Մեզ համար խաչվեց
Մեզ համար մեռավ
Ծնվեց որ ծնվենք.
Բարի է նա որ բարիանանք:
   


LarisaKocharyan

Հարության Լույս

«Աստված մեր կյանքի գոյության լույսն է» Աստված իր կյանքը նվիրել է ողջ աշխարհի մարդկանց համար, նրանց փրկության համար: Նա իր կյանքի նպատակը համարեց աշխարհում մաքուր ճանապարհ բացելը; Մարդկան հոգիներից դուրս հանեց չարը և նրա փոխարեն սերմանեց բարին ազնիվը, ճշմարիտը:
Հարության լույս ասելով ես հասկանում եմ որ տեր Աստված միշտ ինձ հետ է և միշտ պաշտպանում է ինձ: Երբ մարդ լինում է խավարի մեջ նա իրեն շատ լքված և անպաշտպան է զգում, իսկ երբ նրա ճանապարհը լուսավորվում է նա իրեն շատ երջանիկ է զգում: Հիմա ես լույսի մեջ եմ այլ ոչ թե խավարի, դրա համար ես ինձ շատ երջանիկ են զգում: Բայց ես կուզեի որպեսզի հավերժ լինեի Հարության լույսի տակ, այլ ոչ միայն երեխա ժամանակ: Ինձ համար Հարության լույսը շատ մեծ երջանկություն է: Ես միշտ այս լույսի կարիգը զգացել եմ: Երբ մարդ մի նեղ վիճակի մեջ է հայտնվում առաջին բառը նրա բերանից հնչում է Աստծուց ոգնություն է խնդրել: Մարդը կարծես միայն նեղ վիճակում է հիշում Աստծո գոյության մասին: Միայն Աստծո զորությունը կարող է փրկել մարդու հոգեվիճակը: Եվ բախտավոր կլինի այն մարդը որը կտեսնի այդ Հարության լույսը: Թող լինի Աստծո կամքը, միշտ լինի Հարության լույսը, որը կուղեկցի մեզ մեր ողջ կյանքում:

         Բանաստեղծություն
         Փրկությունը

Հիսուսը ծնվեց մեր մեղքերի համար,
Հիսուսը խաչվեց մեր մեղքերի համար,
Հիսուսը փրկեց մարդկությանը ողջ...
Կյանքը զոհելով աշխարհի համար:

LiannaZakaryan

                                                Հարության
                                                            Լույսը

                                               Հ արության լույս
                                               Ա րև իմ հոգու
                                               Ր ոպե ամեն
                                               Ու նեմ ես քեզ
                                               Թ ե կա չարիք
                                               Յ ես չեմ վախենա
                                               Ա մեն օր հիշում եմ
                                               Ն ստում աթոռին և հիշում եմ քեզ:

                                              Լ ույսը իմ հոգու
                                              Ու զում եմ տեսնել,
                                              Յ ես ուզում եմ, որ
                                              Ս իրենք բոլորս իրար
                                              Ը նկերների ընտանիքի պես ընդմիշտ:

HrachiaZakharyan

Հարության Լույսը

Հարության լույսով եկ գնանք առաջ
Հարության լույսով եկ անցնենք առաջ
Հարության լույսը իմ մտքում սրտում:
Եվ հարության լույս մենք ենք միշտ տեսնում:

Այդ լույսը իմ մոտ երբեք չի մարի,
Այդ հույսը ինձնից երբեք չի կորչի,
Այդ լույսին հիմա գնանք ընդառաջ,
Այդ հույսին մեզնից հեռու չթողանք:

Թե մենք հավատանք հարության լույսին
Երբեք չենք մեռնի աշխարհում, միշտ կանք
Միայն կլինենք Դրախտ կամ դժոխք
Դրախտում այս մենք կարիք չունենանք:
Դժոխքում մենք շատ կարիք ունենանք:

Հարության լույսը մեզ համար միշտ թանկ
Հարության լույսը մեզ միշտ հարազատ,
Հարության լույսը միշտ սաղ թե մեռած.
Պետք է լինի մեզ մոտ աշխարհում:

ManikVon

   
Հարության լույսը

Յուրաքանչյուր մարդ յուրովի է սիրում և հավատում աստծուն: Մարդ պետք է այնպիսի գործ չանի, որ անընդատ իրեն մեղավոր զգա: Երբ մարդ մի փորձանքի մեջ է այնպայման Աստված է կանչում և հույս ունի որ Աստված կլսի իր ձայնը: Աստված իր որդուն չարչարանքների ենթարկեց որպեսզի փրկի մարդկանց իրենց մեղքերի համար: Բոլորս պետք է կարդանք Աստվածաշունչը և միշտ մեր հոգում պահենք աստծո բոլոր պատվիրանները:
Այն մեզ սովորեցնում է չգողանալ, չստել, չշնանալ, ամեն սուրբ առիթներով Աստքո անունը չտալ: Եթե մարդը հոգով մաքուր է և բարի անպայման աստծո լույսը նրա հետ է:

Տերն է մեր կյանքի փրկությունը
Տերն է մեր լույսի ճանապարհը
Տերն է մեր հույզի ճանապարհը
Որով ուղեկցվում ենք հիմա