Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Quote from: Masnaget on December 31, 2010, 03:26:39 PM
Խնդրեմ, սիրելի Ադմին, Ձեզ մի բաժակ կանաչ թեյ: 13:)
Վահանին էլ եմ մի բաժակ հյուրասիրում 13:)

Համեցեք, սիրելի հյուրեր. թեյարանը տոնական տեսքով բաց է Ձեզ համար: Այս տարի էլ կփորձեմ Ամանորի գիշերը Լուսամուտում անցկացնել:
Շնորհակալություն Մասնագետ ջան։ Էս տարի ինձ համար նոր տարին 3 ժամ ուշ է  գալու։Էնպես որ. խնդրում եմ ուշադիր լինես որ թեյս չսառչի։ :-*
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Անպայման Վահան ջան. Տես` ջերմ հայացքով նայում եմ թեյիդ, այնպես որ թեյիդ ջերմաստիճանը չի իջնի: Իսկ ո՞ր երկրում ենք 12:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Արդեն մի երկու ամսի չափ՝ Ֆրանսիայում եմ Մասնագետ ջան։Դե այստեղ էլ ամեն ինչ նորմալ է. սակայն քիչ ջերմության պակաս է զգացվում.ուստի շնորհակալ եմ տաք թեյի համար։ ;)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Պարզ է.
Դե քեզ, սիրելի Վահան (մյուսներին էլ եմ ասում), ուրախ ու բախտավոր տարի, անփորձանք ու խաղաղ կյանք:
Թող բոլոր պանդուխտներն այս տարի  վերադառնան Հայաստան: ;)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

TILIL

Հարգելիներս բա մի հատ չնշենք, երեխա է լույս աշխարհ եկել...

Masnaget

Համեցեք տոնական սեղանի մոտ.
Այսօր մեծ ու գողեցիկ տորթ ենք համտեսելու մրգային թեյի հետ:
Բայց այս տորթն ունի հրաշագործ հատկություն. այն ճաշակողն անմիջապես սկսում է մի գեղեցիկ բանաստեղծություն արտասանել:
Դեհ, սկսեցինք:
Խնդրեմ, Թիլիլ, առաջինը դու ես  ;) :D :D
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

TILIL

Մեծ սիրով կսկեմ...
Անկեղծ ասած երկար մտածեցի և որոշեցի արտասանել Պարույր Սևակի <Մոր Ձեռքերը>...

    Մոր ձեռքերը
Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնաց, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
ա'յս ձեռքերը`
Տհող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
խա՜ս ձեռքերը...

Ի դեպ տորթը շաաաաաատ համեղ էր, խորհուրդ կտամ բոլորդ փորձեք...

Masnaget

Վայ, էս ի՛նչ ընտիր տորթ եմ թխել: ;) ;) ;)

Մի գեղեցիկ բանաստեղծություն տեղում հորինեցի.

Սերը հոգուս մեջ մի երգ է սկսել
Հանգիստ չի տալիս իր անվերջ երգով
Բայց լավ է, թող նա միշտ այդպես երգի.
Ուզում եմ լսել երգով քո մասին:


Ախր շաաաատ համով տորթ է.... շտապեք համտեսել, քիչ է մնացել, թե չէ` ես ու Թիլիլը ամբողջը կուտենք....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Quote from: Masnaget on January 30, 2011, 02:55:15 PM
Վայ, էս ի՛նչ ընտիր տորթ եմ թխել: ;) ;) ;)

Մի գեղեցիկ բանաստեղծություն տեղում հորինեցի.

Սերը հոգուս մեջ մի երգ է սկսել
Հանգիստ չի տալիս իր անվերջ երգով
Բայց լավ է, թող նա միշտ այդպես երգի.
Ուզում եմ լսել երգով քո մասին:


Մասնագետ ջան. եկ մի թեթև հանգավորենք հա՞ քառյակդ՝ քո թույլտվությամբ։

Սերը մի երգ է սկսել հոգուս մեջ
Հանգիստ չի տալիս երգով իր անվերջ
Բայց լավ է, թող նա միշտ այդպես երգի.
Ուզում եմ լսել երգով քո մասին:
18:) 18:) 18:) 39:) 12:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։