Author Topic: Ինչպես պատրաստվել  (Read 16193 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Lusine

  • Newbie
  • *
  • Posts: 2
  • Rating: 0
Ինչպես պատրաստվել
« on: July 29, 2005, 08:41:54 PM »
Ինձ միշտ հուզել է, քանի օր պետք է պահք պահել, պահքի խստությունը: Ռուսական աղբյուրներում ասվում է մի շաբաթ, на хлебе и овощях. Սակայն ծխական քահանան ասում է միայն ցանկալի է ծոմով լինել երեկոյան 6-ից, եթե դժվարանում եք, 12- ից հետո:
Հետո էլ անհատական ապաշխարհությունը ռուսերի մոտ պարտադիր է: Երբեմն անհատական ապաշխարհության կարիքը անքան է զգացվում, եւ իրոք, ինչ իմանալ հոգեւոր կյանքում ճիշդ ճանապարհի վրա ես, թէ քեզ է թվում:
Հոգեվիճակը, ներքին տրամադրվածությունը նշանակություն ո՞ւնի:
Կուզեի իմանալ ձեր կարծիքը:
Նախապես շնորհակալություն


Abegha

  • Guest
Re: Ինչպես պատրաստ
« Reply #1 on: July 30, 2005, 03:33:36 AM »
Քահանան ճիշտ խորհուրդ է տվել հաղորդությունից առաջ ծոմ պահելու վերաբերյալ, այդպես է Հայ Եկեղեցում: Խոստովանությունն էլ կարևոր է, և ցանկալի է անհատական խոստովանությունը, բայց Հայ Եկեղեցում այսօր թույլատրված է նաև ընդհանրական խոստովանության ձևը:
Հոգեվիճակն ու ներքին տրամադրվածությունն էլ կարևոր են, որովհետև հաճախ, մեղավոր լինելու զգացումից բխած, մեղավոր անմաքրություն և խղճի խայթ ենք զգում և չենք համարձակվում Հաղորդությանը մոտենալ: Ուստի այս ամենի համար թերևս անհրաժեշտ է խորհրդակցել հոգևորականի հետ, օրհնություն ստանալ հաղորդվելու համար: Իսկ լավագույն տարբերակը հոգևոր հայր ունենալն է և նրա խորհուրդներով առաջնորդվելը, որովհետև ի վերջո միշտ էլ մեզ անարժան ենք զգալու հաղորդությանը մոտենալու համար: Այո', երբեմն մեր խիղճը դառնում է մեր մեղքերի կշեռքը, և մեզ թույլ չի տալիս Հաղորդությանը մոտենալ, բայց չմոռանանք նաև, որ Հաղորդությունը դեղ է մեղքերից մաքրվելու համար: 
Ամենակարևորը` պետք է պատրաստվել Հաղորդությանը, հետո` պետք է առանց երկմտելու մոտենալ մեղքերի այդ Դեղամիջոցին:

Offline Rouna

  • Newbie
  • *
  • Posts: 21
  • Rating: 0
Re: Ինչպես պատրաստ
« Reply #2 on: November 16, 2005, 03:16:41 AM »
Ինչքան էլ ինձ անմաքուր ու անարժան զգամ, մոտենում եմ միշտ՝ ինձ արժանացնելու ախոթքով (թե այդ աղոթքը ինչքանով է մաքուր, էլի հարց է):

Չի լինում ինքս ինձ այդքան խիստ պատժել, առանց դրա էլ շատ ժամանակ չի ստացվում գնալ պատարագի մասնակցել, ինչ-ինչ հանգամանքներ հանգարում են, թե ընտանիքի պլանները և թե չափից դուրս չարանալը, երբ ցանկությունն է կորում մաքրվելու ու սկսում ես դա վերակենդանացնել հոկուդ մեջ, լավ իմանալով, որ «պարկեշտութեամբ եւ ըստ կարգի» (1 Կորնթացիներ 14:40) ոչ միայն արտաքինի, այլ առաջին հերթին ներքինի համար է ասված:

Գուցե այստեղ հոգևոր զարգացման, լուսավորման աստիճանի խնդիր է...

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: Ինչպես պատրաստվել
« Reply #3 on: February 17, 2008, 08:22:31 AM »
Իմ մկրտվելու ժամանակ Հայր Ավետիքն ասեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գոնե տարին հինգ անգամա հաղորդություն ստանա, այսինքն հինգ տաղավար տոներին, բայց դա իհարկե չպետք է մեխանիկորեն լինի, այլ մենք պետք է հաղորդվելուց առաջ, ու օգտվելով տաղավար տոներից առաջ սահմանված պահքից, այն պահել պատշաճորեն , նախապատրաստվել ըստ կարգի, ու նոր ստանալ Տիրոջ լույսը մեր մեջ:

CHERRY

  • Guest
Re: Ինչպես պատրաստ
« Reply #4 on: April 06, 2008, 12:51:07 PM »
Այո', երբեմն մեր խիղճը դառնում է մեր մեղքերի կշեռքը, և մեզ թույլ չի տալիս Հաղորդությանը մոտենալ, բայց չմոռանանք նաև, որ Հաղորդությունը դեղ է մեղքերից մաքրվելու համար: 

Ինչ եք կարծում , մարդու խղճի ձայնը մի՞շտ է ճիշտ հուշում, թե՞ կարող է սխալվել:

 
Ամենակարևորը` պետք է պատրաստվել Հաղորդությանը, հետո` պետք է առանց երկմտելու մոտենալ մեղքերի այդ Դեղամիջոցին:


Ինչպե՞ս պատրաստվել:

Abegha

  • Guest
Re: Ինչպես պատրաստվել
« Reply #5 on: April 07, 2008, 12:55:18 AM »
Խղճի ձայնը կարող է սխալվել, սակայն եթե կասկածելով եք մոտենում, ապա ավելի լավ է չմոտենալ։
Պետք է պատրաստվել աղոթքներով և Սուրբ Գրոց ընթերցանությամբ։

CHERRY

  • Guest
Re: Ինչպես պատրաստվել
« Reply #6 on: April 07, 2008, 12:59:28 AM »
Խղճի ձայնը կարող է սխալվել, սակայն եթե կասկածելով եք մոտենում, ապա ավելի լավ է չմոտենալ։
Պետք է պատրաստվել աղոթքներով և Սուրբ Գրոց ընթերցանությամբ։

Շնորհակալություն, պատասխանի համար:

Abegha

  • Guest
Re: Ինչպես պատրաստվել
« Reply #7 on: April 07, 2008, 01:07:33 AM »
Հա, նշեմ, որ մարդը կարող է նաև անիմաստ/չհիմնավորված կասկածներ ունենա։ Այս դեպքում պետք է ճշտի հոգևորականի հետ։

Offline Goqor

  • Newbie
  • *
  • Posts: 31
  • Rating: 0
  • Roisin Dubh
    • Ֆիլմասերի ակումբ
Re: Ինչպես պատրաստվել
« Reply #8 on: March 18, 2010, 01:23:42 AM »
Կարծում եմ, որ բացի խղճից, որ կշեռքի միայն մի մասն է մեր գործած արարքների համար, կշեռքի մյուս մասը` միտքն է: Հաճախ, պատահում են դեպքեր, երբ նախատեսված արարքը, որ պետք է գործենք բարդ և դաժան է թվում խղճի համար, սակայն միտքը ստիպում է գործել, քանզի դա է ճիշտը: Պատահում է նաև հակառակը:
Այս դեպքում, եթե անգամ կասկածներ մնան հաղորդություն ստացողի մոտ, դրանք կլինեն անհամեմատ ավելի քիչ այն դեպքից, երբ միայն խիղճն էր վերցվում որպես մարդկային գործի կշեռք: 
Սև վարդը լուսավորության համար: