Author Topic: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը  (Read 5925 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Mard

  • Jr. Member
  • **
  • Posts: 82
  • Rating: 0
  • Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
Կարդացի բոլորի գրածը և կուզեի հարցնել` Ինչի՞ց է սնոտիապաշտությունը առաջանում,  ինչի՞ կարող է այն վերածվել:Նշեմ, որ պատմության մեջ քիչ չեն հայտնի մարդիկ, ովքեր լինելով գրագետ ամեն ասպարեզում,նույնիսկ քրիստոնեական գիտելիքների մեջ, այնուամենայնիվ են եղել են սնոտիապաշտ, իսկ ոմանց սնոտիապաշտությունը վերածվել է մոգության, գուշակության, կախարդության:
Եվ վերջապես նույնիսկ անմեղ թվացող Ս.-ն ունի գուշակութրան տարր: Որտեղ գուշակություն` Էնտեղ հավատքը, կամ թույլ է, կամ չկա: Խիստ եմ, բայց ըստ իմ փորձի: Գիտելիքները ինձ  չեն բավարարի,  մինչև  չհավատամ ամենամեծ հրաշքին`Քրիստոսի Հարությանը: Երբ հավատւմ եմ, ավելորդ բաներ մտքովս էլ չեն անցնում:
 Ձեր կարծիքը ինձ հետաքրքրում  է':
 


Dhani

  • Guest
Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #1 on: February 09, 2008, 12:08:31 AM »
Չգիտեմ, ըստ ինձ, սնոտիապաշտության, ավելի ճիշտ անիմիզմի պատճառը Աստվածաշունչ չիմանալն է, նաև հավատքի ինչ-որ չափով թուլությունն է:

Offline Nane

  • Full Member
  • ***
  • Posts: 172
  • Rating: 2
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #2 on: February 09, 2008, 12:10:53 PM »
Ես այս մասին արտահայտել եմ կարծիքս «Վանքեր, եկեղեցիներ» թեմայում, բայց փորձեմ ամփոփել:
Նախ առանց խիստ դատելու, կարծում եմ, որ «սնոտիապաշտությունը» կամ ավելի մեղմ ասած` ժողովրդական նման սովորությունները ևս պարզ հավատքի ինչ-որ ձևեր են, քանի որ «Վանքի ծառի ճյուղին թաշկինակ կապելու  հիմքում էլ ինչ-որ փոքրիկ հավատք կա»: Իհարկե սա չի վերաբերվում գուշակություններին, քանի որ համաձայն եմ Մարդ-ի հետ, որ այն հավատքի տկարությունից է և անտեղյակությյունից: Մարդը միտում ունի նյութականացնելու հոգևորը, տեսանելի դարձնելու անտեսանելին: Կարծում եմ այս դեպքում կարևորն այն է, որ բոլորիս համար գործի հետևյալ սկզբունքը. «Պետք է  Հավատքը հրաշք  ծնի և ոչ թե հրաշքը հավատք»: 21:)

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #3 on: February 10, 2008, 05:07:51 AM »
«Պետք է  Հավատքը հրաշք  ծնի և ոչ թե հրաշքը հավատք»: 21:)
Կարծում եմ հակառակ դեպքում մենք կնմանվենք հրեաներին, որ անընդհատ Քրիստոսից հրաշք էին պահանջում:

Offline Nane

  • Full Member
  • ***
  • Posts: 172
  • Rating: 2
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #4 on: February 10, 2008, 01:02:22 PM »
Հասիկ 37:) 37:) 37:)

Offline Mard

  • Jr. Member
  • **
  • Posts: 82
  • Rating: 0
  • Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #5 on: February 11, 2008, 07:56:07 AM »
   Որքան ես հիշում եմ, ըստ Հայրերի վարդապետության, հրեաների միակ ուզած հրաշքը` իրենց հզորացումն էր, հռոմի և մյուս թշնամիների անկումը: Այդ նյոութական ակնկալիքի պատճառով էլ նրանք, Քրիստոսին Չընդունեցին և նորանոր հրաշքներ էին պահանջում: Եվ նրանք չէին ընկալում, թե ինչու Փրկիչը իրենց չի ազատագրում իրենց թշնամու ձեռքից և ավելին, իրենց խրատում Է:
  Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, կարծում եմ  ամեն ինչ, ամեն վայրկյան հրաշք է`մեր շունչը, սրտի զարկը, ծնունդը , մահը և վերջապես , նորից կրկնեմ` հարությունը:
Բնականաբար  ով սկսում է հետաքրքրվել հոգևորով , ամեն բանի , մանկան պես , կարող է հավատալ
և սնահվատությունն էլ կարող է հավատք համարել:
 Իհարկե, երբևէ չարժե  դատել մադկանց  41:), ամենքը կարող են սայթաքել, բայց կանգնել ու   շարունակել իրենց ճանապարհը`առավել ևս  կարող են:
Դատելի է երևութը, ոչ թե մարդիկ: Պարզապես ճիշտ է զտել հավատքը սնահավատությունից: 30:)



« Last Edit: February 11, 2008, 07:59:44 AM by Mard »
:)

Offline Hasik

  • Admins board member
  • Sr. Member
  • ***
  • Posts: 348
  • Rating: 2
  • ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #6 on: February 11, 2008, 08:29:06 AM »
Մարդ դու մոռացար ամենամեծ հրաշքը՝ մեր կյանքը, որ տրվել է հավիտենական կյանքը ունենալու համար:

Offline Mard

  • Jr. Member
  • **
  • Posts: 82
  • Rating: 0
  • Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...
Re: Ինչի՞ց է առաջանում սնոտիապաշտությունը
« Reply #7 on: February 11, 2008, 10:21:56 AM »
Մարդ դու մոռացար ամենամեծ հրաշքը՝ մեր կյանքը, որ տրվել է հավիտենական կյանքը ունենալու համար:
Հասիկ ջան, դու ճիշտ ես:
Կարծում եմ, մարդիկ շատ են, 10:) որպեսզի միմյանց փոխլրացնեն:
Դու մի բան ես նկատում, ես ուրիշ բան , մեկ ուրիշը լրացում է անում և  այսպիսով ստանում ենք մեկ պատկեր:
Ամենքս մեր երանգն ունենք: ::)
...ներեցեք, կարծես  թեմայից շեղվեցի...