Աստծո գոյությունը աքսիոմա՞ է

Started by Dhani, January 27, 2008, 12:14:43 AM

Previous topic - Next topic

vahan

Quote from: Samvel on September 09, 2009, 09:02:42 AM
Quote27.Աստված իր պատկերովը ստեղծեց մարդը....

Վահան ջան, իսկ ինչու չշարունակեցիր այս նախադասությունը մինչև վերջ? Որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան? Չէ որ այնտեղ ասվում է. "...տղամարդ և կին ստեղծեց նրան":
Տղամարդ և կին: Իսկ մենք միշտ պատկերում ենք Աստծոն տղամարդու արտաքինով: Ինչու? Միգուցե դու գիտես պատասխանը?
Սեռը կենդանական աշխարհի հատկանիշ է .ոչ հոգևոր և Աստվածային։ ամեն դեպքում սկզբում Ադամը արարվեց.իսկ եվայի  արարումը ՝դրանից բխող էր։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

 
Quoteամեն դեպքում սկզբում Ադամը արարվեց.իսկ եվայի  արարումը ՝դրանից բխող էր։


Միթե քո նշած տեղում (Ծննդոց, 1;27) ասված է, որ սկզբում Ադամը արարվեց: Այնտեղ պարզ ասված է. "տղամարդ և կին ստեղծեց նրան": Իսկ  Ադամին սկզբում արարելու մասին ասված է ավելի ուշ - Ծննդոց, 2;22: Ի միջի այլոց, ես այս հարցը մեկ անգամ արդեն բարձրացրել եմ ու ոչ ոք ցանկություն չայտնեց բացատրելու. որտեղից է գալիս այս հակասությունը?

Իսկ Եվայի անունը փոքրատառով գրելը, դա քո կողմից տառասխալ է ընդամենը, թե միտում?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on September 10, 2009, 01:08:27 PM
Quoteամեն դեպքում սկզբում Ադամը արարվեց.իսկ եվայի  արարումը ՝դրանից բխող էր։


Միթե քո նշած տեղում (Ծննդոց, 1;27) ասված է, որ սկզբում Ադամը արարվեց: Այնտեղ պարզ ասված է. "տղամարդ և կին ստեղծեց նրան": Իսկ  Ադամին սկզբում արարելու մասին ասված է ավելի ուշ - Ծննդոց, 2;22: Ի միջի այլոց, ես այս հարցը մեկ անգամ արդեն բարձրացրել եմ ու ոչ ոք ցանկություն չայտնեց բացատրելու. որտեղից է գալիս այս հակասությունը?

Իսկ Եվայի անունը փոքրատառով գրելը, դա քո կողմից տառասխալ է ընդամենը, թե միտում?
Սամվել.հետաքրքիր է թէ ինչու է քեզ մոտ տպավորություն ստեղծվել թէ ես որևէ թշնամություն ունեմ կանանց նկատմամբ։ եվա անունը փոքրատառ էմ գրել.որովհետև ես հայատառի համար օգտվում եմ kdvin ից.իսկ այնտեղ չգիտես ինչու ե մեծատառ չկա։
ՈՒ ընդհակառակը՝ հակառակությունը քեզ մոտ եմ տեսնում։ Օրինակ՝ երբ ասվեց. որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ. ինչո՞ւ դու մեջբերեցիր եվային.միթե եվան մարդկային պատկեր չէր։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՍամվել.հետաքրքիր է թէ ինչու է քեզ մոտ տպավորություն ստեղծվել թէ ես որևէ թշնամություն ունեմ կանանց նկատմամբ։ եվա անունը փոքրատառ էմ գրել.որովհետև ես հայատառի համար օգտվում եմ kdvin ից.իսկ այնտեղ չգիտես ինչու ե մեծատառ չկա։
ՈՒ ընդհակառակը՝ հակառակությունը քեզ մոտ եմ տեսնում։ Օրինակ՝ երբ ասվեց. որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ. ինչո՞ւ դու մեջբերեցիր եվային.միթե եվան մարդկային պատկեր չէր։

Վահան ջան, ճիշտ ես, ես կարծես ունեմ այդ կարծիքը, կառուցված քո նախկին գրառումների վրա: Շատ ուրախ կլինեմ, եթե սխալ եմ, և ներող եղիր, խնդրում եմ: Այդ հարցում ես իրոք որ ոնչ-որ անհանդուրժողական եմ դարձել. չեմ կարողանում հանդուրժել,  երբ կնոջը երկրորդ  պլան են ուղարկում, ինչպես նաև նրան են համարում ամեն ինչի մեղավորը:
Իսկ չէ որ իր էությամբ կինն ավելի մոտ է կանգնած արարման պրոցեսին, քան տղամարդը (խոսքս նրա նոր կյանք ստեղծելու հնարավորության մասին է):
Բայց ճիշտն ասած, ինձ ավելի հետաքրքիր էր գրածիս առաջին մասը, - Գիրք Ծննդոց այդ երկու մեջբերումների չհամընկնելն իրար հետ: Շատ կուզենաի մի համոզիչ պատասխան ունենալ այս հարցին: Բայց ես նորից շեղվեցի բուն թեմայից. եթե ունես ինչ-որ պատասխան, պատասխանիր, խնդրում եմ, մի ուրիշ տեղ, եթե դեմ չես:
Իսկ այստեղ միգուցե փորձենք վերադառնալ բուն հարցին. աքսիոմա է արդյոք Աստծո գոյությունը?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on September 10, 2009, 03:30:35 PM
Իսկ այստեղ միգուցե փորձենք վերադառնալ բուն հարցին. աքսիոմա է արդյոք Աստծո գոյությունը?
Աքսոմները հիմնականում հանրահաշվի ու երկրաչափության մեջ են լինում.ուստի տվյալ հարցը այդքան էլ  տեղին չեմ համարում.ինչևե՝ ամեն մարդու ընտրությունն ու որոշելիքն է դա։ինձ համար գոնե բազմիցս ապացուցվել է. որ իսկապես. այն տեսությունները որոնք ի սկզբանե եկել էին հերքելու  արարչագործությունը .հայտնվել են հիմարացված վիճակում.ինչպես որ նշվում է կտակարանում`
ՙիմաստունների իմաստությունը պիտի կորսնցնեմ ու հանճարների հանճարը պիտի խափանեմ՚ չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Ուստի չթույլատրեց. որ աշխարհային իմաստությամբ Աստված ճանչնայ՚
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Quoteիմաստունների իմաստությունը պիտի կորսնցնեմ ու հանճարների հանճարը պիտի խափանեմ՚ չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Ուստի չթույլատրեց. որ աշխարհային իմաստությամբ Աստված ճանչնայ՚

Հարցը սա էր. աքսիոմա է արդյոք Աստծո գոյությունը: Հարցն անպատասխան մնաց:
Պատասխանի փոխարեն, Վահան ջան, դու վերհիշեցիր իմաստության մասին մեր վեճը փիլիսոփայության բաժնում:
Գիտես Վահան ջան, այնպես է ստացվել, որ հենց հիմա կարդում եմ Գրիգոր Տաթևացու "Սողոմոնի գրքերի մեկնությունը": Եթե չես կարդացել - խորհուրդ կտայի, - շատ հետաքրքիր գիրք է: Ահա մի քանի խոսքեր շատերից, որ ասված է իմաստության մասին.
     - Պատշաճ ասված իմաստուն խոսքերը նման են սարդիոնավ շարված ոսկի խնձորի;
     - Թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց առակների մեջ;
     - Իմաստություն լսեք և ավելի իմաստուն կլինեք;
     - Իմաստուն խոսքերը, որոնց չեն լսում, մարգարիտ են - խոզերի առաջ նետված;
     - Լուսավոր և անթառամ է իմաստությունը;
     - Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի, և այն մահկանացուին, որ խելամտություն կստանա;
     - Իմաստության գանձերը պահված են Աստծո մեջ
                                                                                                և այլն և այլն:

               Ի Մ Ա Ս Տ ՈՒ Թ Յ Ա Ն    Գ Ա Ն Ձ Ե Ր Ը     Պ Ա Հ Վ Ա Ծ     Ե Ն     Ա Ս Տ Ծ Ո     Մ Ե Ջ
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on September 12, 2009, 11:13:40 AM
               Ի Մ Ա Ս Տ ՈՒ Թ Յ Ա Ն    Գ Ա Ն Ձ Ե Ր Ը     Պ Ա Հ Վ Ա Ծ     Ե Ն     Ա Ս Տ Ծ Ո     Մ Ե Ջ
Ակորնթ.2.9 խոսքՆ է
ՙ Ինչը որ աչքը չտեսավ ու ականջը չլսեց.և մարդու սիրտը չնկալեց ՝ Աստված պատրաստեց իր սիրելիների համար՚։ Բայց Աստված մեզ հայտնեց իր Հոգով .որովհետև հոգին քննում է ամեն ինչ.նաև Աստծոյ խորությունները.
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Samvel on September 12, 2009, 11:13:40 AM
Quoteիմաստունների իմաստությունը պիտի կորսնցնեմ ու հանճարների հանճարը պիտի խափանեմ՚ չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Ուստի չթույլատրեց. որ աշխարհային իմաստությամբ Աստված ճանչնայ՚

Հարցը սա էր. աքսիոմա է արդյոք Աստծո գոյությունը: Հարցն անպատասխան մնաց:
Կխնդրեի նորից կարդալ պատասխանս.ցանկալի կլիներ նաև ողջ թեման։եթե իրոք կարծում ես որ հարցդ անպատասխան մնաց՝ մենք իրար չենք հասկանում։
Quote from: Samvel on September 12, 2009, 11:13:40 AM
Պատասխանի փոխարեն, Վահան ջան, դու վերհիշեցիր իմաստության մասին մեր վեճը փիլիսոփայության բաժնում:
Սամվել. ես իմաստության դեմ ոչինչ չունեմ ասելու. բացի լավից։Բայց հարցն այն է. թէ դա մարդկային իմաստություն է .թէ՞ Աստվածային։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՍամվել. ես իմաստության դեմ ոչինչ չունեմ ասելու. բացի լավից։Բայց հարցն այն է. թէ դա մարդկային իմաստություն է .թէ՞ Աստվածային։

Իսկ ինչ տարբերություն, Վահան ջան? Միթե դու պատկերացնում ես քեզ, որ դու կարող ես ունենալ մի բան, որ Աստված ի վիճակի չէ ունենալու? Կամ ասեմ ուրիշ կերպ. միթե դու պատկերացնում ես քեզ, որ քո "մարդկային" իմաստությունը, դա քո - մարդու - անհատական շնորհն է, և ոչ թե Աստծո նվերը քեզ? (Իսկ որտեղից է Նա վերցրել այդ նվերը? Իհարկե, որ կտրել է մի կտոր իր սեփական իմաստությունից:) Եվ վերջիվերջո, գոյություն ունի արդյոք քո մեջ մի բան, որ ԱՍՏԾՈՆԸ ՉԷ?
Եվ ընդհանրապես. ինչ կմնար քեզանից, - մարդ! - եթե քեզանից առանձնացնեին քո աստվածային մասը?

Հ.Գ. Վահան ջան, խնդրում եմ, չկարծես, թե կոնկրետ քեզ ի նկատի ունեմ, երբ ասում եմ "դու, քո, քեզ..." Ինչ խոսք, որ խոսքս
քո - մարդու մասին է, կամ իմ - մարդու մասին, կամ մեր - մարդու մասին:
                                                 Հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Zhirayr

Բարև Ձեզ
Եթե թույլ կտաք ես էլ հարստացնեմ կամ էլ ավելի բարտացնեմ ձեր բանավեճը:
Աքսիոմա ասվածը, իրոք մաթեմատիկական տերմին է, բայց կա նաև "պոստուլատ" տերմին, որը օգտագործվում է ֆիզիկայում: Օրինակ Հարաբերականության Հատուկ Տեսությունում /ՀՀՏ/ Էյնշտեյնը սահմանեց 2 պոստուլատ:
Կամ կարելի է օգտագործել կանխադրույթ բառը: Գիտության մեջ երբ աքսիոմա, կամ պոստուլատ է սահմանվում, դրա ճշմարտացիությունը ստուգվում է նրա վրա կառուցված տեսության վերջնական հաջողությամբ, որն էլ ամենավերջում հաստատվում է փորձով: Իսկ երբ դա չի հաստատվում փորձով, ապա հիմքում դրված աքսիոման անմիջապես մերժվում է:
Ուրիշ օրինակ բերեմ մաթեմատիկայից,  անվերջ փոքրի գաղափարին է վերաբերում: Իհարկե դա մարդ կարող է երևակայել միայն մտքում, տեսնել կամ շոշափել չի կարող: Բայց, քանի որ նրա վրա կառուցված հսկայական տեսությունը արդեն հարյուրավոր տարիներ ծառայում է մարդկությանը, ոչ ոք չի կասկածում նրա գոյությանը:

Հիմա, ասացեք խնդրեմ, որտեղ եք տեսնում այն վերջնական ապացույցը, կամ արդյունքը,  որով և մարդիք ընդունեն Աստծո գոյության փաստը որպես աքսիոմա:
Եվ երկրորդ հարցադրումը անեմ: Ինչ տարբերություն այս երկու նախադասությունների միջև`
1. Գրավիտացիոն օրենքը բնության օրենքներից է:
2. Գրավիտացիոն օրենքը Աստծո սահմանած օրենքներից է: