Author Topic: Աղոթական կյանքը  (Read 9752 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Marie

  • Guest
Աղոթական կյանքը
« on: January 27, 2008, 12:29:57 AM »
Համաստեղի « Հայաստանի լեռներու սրնգահարը» գիրքը իմ երեխայի հետ կարդալիս, հանդիպել ենք այս տողերը.
«Կիրակե մը, Սառիկ եկեղեցիին վերնատունեն լսեց նոր շարական երգողի մը ձայնը...
Հաջորդ օրը, Սառիկ ավելի կանուխ, կոչնակեն առաջ արթնացավ: Տակավին մութ էր փողոցի մեջ, երբ դուրս նայեց ու տեսավ Միսի աղբարը, որ էշին վրա բամբակ բեռցուցած ու առավոտվա աղոթքը «Տէր զի բազում»ը խոսելեն քաղաք կերթար:»

Լսե՞լ եք «Տեր զի բազում» սաղմոսի գրավիչ մեղեդին:
Ինչքա՜ն կցանկանայի ետ դառնալ մի պահ, կամ հիշել, թե մերոնք ինչ քաղցր-քաղցր ձայնով էին բոլոր շարականներն, սաղմոսներն ու աղոթքները անգիր իմանում ու անդադար մրմնջում...Ձեզ ի՞նչ են հուշում արևմտահայ գրողի տողերը:
« Last Edit: January 27, 2008, 02:36:11 AM by Marie »

Marie

  • Guest
Re: Աղոթական կյանքը
« Reply #1 on: January 29, 2008, 09:54:54 AM »
Համաստեղի ու Հակոբ Մնձուրու պատմվածքներում նկարագրված հայկական հասարակության կյանքը համապատասխանում է իմ ապրածին, մանկությանս տարիների ժամանակ: Միայն տեղն է փոխվում, բայց սկզբում սփյուռքը ջանացել է շարունակել ապրել այնպես, ինչպես հայրենիքում – մանավանդ դա քիչ, թէ շատ, հաջողվեց նրանց համար, որոնք հողամասեր կարողացել էին վերցնել գյուղերում: Հայտնի է բոլորին, թե կրոնը հասարակության կյանքում մեծ տեղ էր գրավում, ու մարդիկ միասնաբար էին ապրում կրոնական կյանքը եկեղեցիներում, դեպի վանքեր միասնական ուխտագնացության ժամանակ, և կրոնը լեցնում էր մարդուն ամբողջ առօրյան:
Օրինակ՝ Համաստեղը պատմում է, թե ինչպես Սուրբ Սարգսի տոնից առաջ, ամբողջ գյուղն էր ծոմ պահում, միասին էին բարձրանում մինչև վանքը ու նկարագրում է իրենց կատարած ուխտագնացությունը, որի վերջում անպայման երիտասարդները աղավնի կզոհաբերեին սուրբին, սրբի կողմից իրենց խնդրանքը իրականացվելու հուսով:   8:)     Ուրիշ տեղ, նա նկարագրում է մի ընտանիքի հանգիստը աշխատանքից հետո, երբ հայրը բարձրաձայն Աստվածաշունչ է կարդում : Երեխաների կյանքում մեծ դեր է կատարում եկեղեցին, ու դպրոցական օրը սկսվում էր եկեղեցում կատարված ժամերգությամբ: Դրանք օրինակներ են, գրքից կատարված մեջբերումներ, որպեսզի համոզվեք մեր պապերի հոգևոր կյանքին ծավալին - և սահմաններին:
« Last Edit: January 29, 2008, 10:42:54 AM by Marie »

Marie

  • Guest
Re: Աղոթական կյանքը
« Reply #2 on: January 29, 2008, 09:59:08 AM »
Ցանկացել եմ ձեզ ներկայացնել Եղեռնից առաջ Արևմտահայաստանի աղոթական կյանքից դրվագներ, որովհետև դրա մեջ ծնված լինելուս համար, անպայման իր անջնջելի դրոշմն է թողել ամբողջ մտածելակերպիս և ապրելակերպիս վրա: Ուստի Ձեզ հայտնի կլինեն իմ բոլոր ծայրահեղությունների հոսքի պատճառը:
Եվ ցանկացել եմ նաև ցույց տալ «ծայրահեղության» ընբռնման  սյուբժեկտիվությունը: Այն, ինչ մեկի համար ծայրահեղություն է նկատվում՝ արդիական հասարակության որդեգրած արժեհամակարգի տեսանկյունից, մյուսի համար բնական է ինչպես իր սեփական շունչը:
Նաև ցույց տալու համար, թե ինչպիսի՜ աղետ են գործել Եղեռնն ու համայնավարությունը հոգևորի ոլորտում, նրանում ունեցած անթիվ ու անդարմանելի կորուստնետի պատճառով:

Offline Nane

  • Full Member
  • ***
  • Posts: 172
  • Rating: 2
Re: Աղոթական կյանքը
« Reply #3 on: January 29, 2008, 12:11:49 PM »
Ձեզ ի՞նչ են հուշում արևմտահայ գրողի տողերը:

Հուշում են, որ բացառապես բոլորի սրտերը ողողված են եղել Աստուծո լույսով, շուրթերը` աղոթքի մյուռոնով,  իսկ <աշխարհը> մշտապես զարդարված է եղել շարականների և սաղմոսների գեղեցիկ հնչյուններով:
Սիրելի Մարի Ձեր մանկության տարիների նկարագրածը շատ հուզիչ է և ինձ համար երազային, քանի որ մեծանալով և դաստիարակվելով <Սովատական մշակույթով ապրող ընտանիքում> անհաղորդ եմ եղել այդ արժեքներին: Ինչ հիանալի կլինի, եթե մեզ մոտ էլ իրականություն դառնան այդ ամենը:

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Աղոթական կյանքը
« Reply #4 on: May 10, 2009, 02:43:56 AM »
Աղոթելիս կարելի է աշխարհաբառ աղոթել?
Եւ բացի Հայր մեր աղոթքից ինչպես կարելի է աղոթել?
Խաղաղություն ձեզ...

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Աղոթական կյանքը
« Reply #5 on: May 10, 2009, 03:12:44 AM »
Անշուշտ կարելի է աշխարհաբար աղոթել։
Բայցի Տերունական աղոքից նայեք Լուսամուտի «Աղոթքներ» բաժինը։
« Last Edit: May 10, 2009, 03:15:40 AM by Admin »
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Աղոթական կյանքը
« Reply #6 on: May 14, 2009, 09:22:14 PM »
Quote
Անշուշտ կարելի է աշխարհաբար աղոթել։
Բայցի Տերունական աղոքից նայեք Լուսամուտի «Աղոթքներ» բաժինը։
Իսկ միթե չի կարելի աղոթել սեփական աղոթքը, առանց աղոթարանի, ինքդ մտածես ու աղոթես 29:)
Խաղաղություն ձեզ...

Offline Ղուկաս Վահան

  • Administrator
  • Hero Member
  • *****
  • Posts: 728
  • Rating: 15
  • Ղուկաս Ավետարանիչ
    • www.lusamut.net
Re: Աղոթական կյանքը
« Reply #7 on: May 15, 2009, 07:15:37 AM »
Անշուշտ կարելի է։ Առանձնական աղոթքները հիմնականում ուղեկցվում են սրտի խորքից բխած անկեղծ աղոթքներով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Offline *LILIT*

  • Newbie
  • *
  • Posts: 40
  • Rating: 0
  • Ëþáëþ äîæäü...
Re: Աղոթական կյանքը
« Reply #8 on: May 17, 2009, 03:36:44 AM »
Շնորհակալ եմ պատասխանի համար 18:)
Խաղաղություն ձեզ...