սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

Dhani

#40
Մանե, բացի Հայտնություն- ից մնացած համարները դրա մասին չեն խոսում:

Իսկ հիմա հետաքրքիր մի փաստ ասեմ: Շատ հին երկրներում թվերի փոխարեն օգտագործում էին այբուբենի տառերը (օրինակ` ա=1, բ=2, գ=3): Դա թույլ է տալիս նաև անունը արտահայտել թվերի միջոցով: 21:) Քանդված Պոմպեի պատի վրա պահպանվել է փորագրված մի նախադասություն. "ես սիրում եմ քեզ 545"): Անկասկած է, որ 545-ը գիտեր, որ իրեն են սեր խոստովանում: 12:) Չնայած նրա, որ 666 թիվը ունի շատ մեկնաբանություններ, բայց Հովհաննեսի ժամանակաշրջանի բոլոր եկեղեցիները և ոչ միայն, գիտեին թե ինչ անձ է այդ 666: Նեռոն Կեսարի անվան տռանսլիտը հուներեինց եբրայերեն տալիս է 666 թիվը, իսկ եբրայերենից լատիներեն` 616, այս թիվն էլ հենց նշվում է շատ  Հայտնության հին ձեռագրերի մեջ: Այդ թիվն էլ է մեզ հանդիպում շատ àïîêàëèïòè÷åñêèõ ïðîèçâåäåíèÿõ (ներողություն, բայց հայերեն առանց այդ էլ դժվար է գրել, իսկ այդ բառը չգիտեմ), որոնք գրված են եբրայերենով: Քրիստոնեական հասկացողությամբ 666 թիվը իրականում համապատասխանում է անտիքրիստոսնի, որը երևի ցույց է տալիս իր տկարությունը Աստվածային թվի կողքին`777, իսկ Քրիստոսին անունը հուներեն համապատասխանում է 888 թվին:

mane

Հայր Սուրբ, իմ կարծիքն այն է, որ սա Առաքյալի շեշտած այն բազում նեռերի գործն է, որոնք որպես չարի նախակարապետ, ճանապարհ են հարթում նրա առջեւ եւ եթե նույնիսկ ներկայումս այն մեծ վտանգ չի ներկայացնում, միեւնույնն է, կարծում եմ, պետք է զգոնություն ցուցաբերել վաղվա օրվա համար եւ ասեմ, որ իմ կարծիքը ձեւավորվել է շատ խորը ուսումնասիրություններից հետո:

mane

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ բոլոր աղանդներն առաջանում են Սուրբ Գրքի ոչ ճիշտ մեկնությունից: Այն, ինչ մենք սովորական մահկանացուներս չենք տեսնում Սուրբ Գրքի համարների մեջ, ժամանակին տեսել են սուրբ հայրերը եւ այսօրվա շատ բարեպաշտ անձինք մեկտեղել են այդ բոլոր համարները՝ ամբողջական պատկերով ներկայացնելով այն մեզ: Սա չափազանց լուրջ եւ արդիական թեմա է, որ առանց խորը ուսումնասիրության հպանցիկ կարծիքներ հայտնելը դրա կարեւորությունը կարծես արժեքազրկում է: Գրիգոր Տաթեւացու 666 թվի եւ մյուս բոլոր հայրերի մեկնությունը այս թվի մասին մեզ համար ծառայում է որպես  անհերքելի հիմնավորում:

Dhani

Սիրելի Մանե ջան, հեշտ է միանգամից մարդկանց աղանդավորի պիտակ կպցնել: 21:)


Ես ցանկանում եմ հասկանալ: Առայժմ դժվարանում եմ: Օգնեք: 32:)

Կարող եք հիմա հայրերի մեկնաբանությունից բերել Սուրբ Գրքի Ձեր տված կոնկրետ համարների վերաբերյալ? Բայց ոչ միայն Տաթևացու: Գոնե մեկ հոգու հետ: Հակսնալու համար, ինձ համեմատություն է պետք:

Շնորհակալություն: 13:)

mane

Մարգոտա ջան,  նախ ասեմ, որ Հովհանն Ոսկեբերանի խոսքը մեջբերելով ոչ թե որեւէ անհատի նկատի ունեմ, այլ ուղղակի ցանկացա շեշտել, որ զուտ սեփական կարծիքի վրա հիմնվելը հոգեւոր դաշտում հղի է մեծ վտանգներով:
Ինչ վերաբերվում է այս թեմայի շուրջ այլ սուրբ հայրերի գրվածներին, ասենք, որ դրանք բազմաթիվ են, որոնցից մի քանիսը կներկայացնենք ձեզ: Այս թեմայի շուրջ գրել են սբ Հովհանն  Ոսկեբերանը, Կյուրեղ Ալեքսանդրացին, Օգոստինոս Երանելին եւ այլ հայրեր եւ ծավալուն լինելու պատճառով դրանք չեմ կարող ներկայացնել: 

mane

Ահա, թե ինչպես է մեկնում սուրբ Եբրեմ Ասորին. «Եվ այդ պիղծը պիտի դնի իր կնիքը միայն աջ ձեռքին եւ ճակատին, որպեսզի մարդը հնարավորություն չունենա աջ ձեռքով խաչակնքվել մեր Տիրոջ նշանով: Քանզի գիտի այս չարանենգը, որ Տիրոջ խաչը կկործանի իր զորությունը»:
«Նեռի կնիքը բաղկացած կլինի 666 թվից եւ այն կպարտադրվի փրկարար խաչի փոխարեն . . .  Բոլորը պիտի ջանան փախչել եւ թաքնվել, սակայն հնարավորություն չպիտի ունենա որեւէ տեղ թաքնվելու հակառակորդի կատաղությունից, քանի որ նրանք կրելու են նեռի նշանը, դրանից եւ նրանք հեշտությամբ պիտի հայտնաբերվեն եւ ճանաչվեն» (Հռոմի Պապ սբ. Հիպոլիտոս, 3-րդ դար):
«Եվ երբ նեռը իր կնիքը դնի մարդկանց վրա, մարդկանց սրտերը դրանից մեռածի պես կդառնան» (Սուրբ Նեղոս Աթոսացի):

Abegha

Այս բացատրությունները ոչ մի կապ չեն արտահայտում սոցիալական քարտերի հետ։

Dhani

Համամիտ եմ հայր սուրբի հետ: 21:)

Հ.Գ. Իսկ ինչ կարծիք ունեք իմ բերած մի հետսքրքրական փաստի մասին?

Abegha

Թվերը շատ են շահարկվում, դարձել է մի տեսակ խաղ, բայց, փառք Աստուծո, Եկեղեցին չներքաշվեց այդ խաղի մեջ։ Ցավոք ոմանք տարվել են այդ բաներով և կուրացել։ Աղանդավորները ժամանակներն են հաշվում, ոմանք էլ Հովհաննու «Հայտնությունը» ավելի շատ են կարդում, քան Ավետարանը և խստակեցության մեջ կեղծ ներողամտությամբ մոռանում ենք եղբայրասիրությունը, որովհետև չենք հիշում, որ դիմացինից ոչ պակաս մեղավոր մարդիկ ենք նաև մենք։

Dhani

Այո, մեկ անգամ ևս համամիտ եմ: Եւ հենց դրա համար բերեցի թվերի ընկալման այս օրինակը: Մենք ընկնելով երկրորդականի հետևից մոռանում ենք առաջնայինը` եղբայրասիրությունը: 21:)