Քավորները

Started by Abegha, January 13, 2008, 01:25:55 AM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: arsensrk on March 14, 2008, 12:48:41 PM
Ողույն սիրելի քավորներ, խնդրում եմ արձագանքեք, թե ինչ առաջարկներ, մտորումներ կամ մոտեցումներ եք տեսնում այն ուղղությամբ,որ քավորներն էլ սարկավագներին օգնեն հավելյալ կերպ թեմաների բացատրման համար, այդպիսի առաջարկություն եթե հիշում եք արդեն արվել էր:

Արսեն ջան, իմ կարծիքով լավ կլինի, որ քավորներն օգնեն: Գիտես այնպես է պատահում, որ քավորներն սարկավագից շուտ են հասնում կամ  լրացուցիչ այցերի ժամանակ, երբ սարկավագը բացակայում է, երեխաները թեմայի շուրջ հարցեր են տալիս, լավ կլինի, որ քավորներն որոշ չափով պատրաստված լինեն : Իսկ լրացուցիչ թերթերը, նկարները, ֆիլմերը ևս կօգնեն և չեն թողնի, որ երեխաները ձանձրանան ???:   

ARAKS

Բարև 13:), Արսենի առաջարկը  ինձ շատ դուր եկավ, կարող եմ ասել, որ այն ոչ միայն ցանկալի է, այլ անհրաժեշտություն է 30:): Ես ևս կարծում եմ, որ քավորները պետք է պատրաստվեն:
Լիովին համաձայն եմ Չերրիի հետ, ֆիլմերի դիտումը և նմանատիպ միջոցառումները շատ ավելի հետքրքիր  կդարձնեն այցելությունները:

Ղուկաս Վահան

Երբեմն ցավով եմ նկատում, թե ինչպես են մանկատան երեխաների ծննդյան օրերը գալիս ու անձայն անցնում «Լուսամուտ երկխոսությունում»։ Սա կարծում եմ պետք է մտածելու տեղիք տա մեզ, հատկապես քավորների հարցում։ Ճիշտ է, ամառ է և սարկավագներն էլ չեն գնում մանկատներ, թեև շատ շուտով այդ այցելությունները կվերականգնվեն, սակայն, ինչպես գիտեք, մեր քավորներից ոմանք անհասկանալի պատճառով/ներով հեռացան։
Պատահական չէինք ընտրել այդ տերմինը։ Պատասխանատվության լուծ էր թագնված նրանում, ուստի կարծում եմ, առաջիկայում եթե պետք է այս մեր նախաձեռնությունը շարունակվի, ապա առավել զգույշ և պատասխանատու պետք է մոտենանք այդ առաքելությանը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Quote from: Admin on August 21, 2008, 11:09:10 AM

Հարգելի Ադմին իսկապես ցավալի է, որ մանկատան սաների ծննդյան օրերն անցնում են այդպես անշուք, բայց երևի թե իրոք պատասխանատվություն վերնեմ ինձ վրա և փորձեմ այսօրվանից սկսած ուշադիր լինել և միգուցե լրացնեմ նախորդ բացի: Այսպիսով ես վերցնում եմ մանկատան սաների ծննդյան օրերը շնորհավորելու պատասխանատվությունն ինձ վրա, որից բարեհաջող իրագործումից հետո միգուցե այլ պարտականություններ էլ ստանձնեմ:

Ղուկաս Վահան

Պատրաստակամությունդ հուսադրող է։
Let's open the window of our soul and let the light enter our souls