Հոգևորականներին դիմելու ձև

Started by Happy people, July 08, 2005, 09:20:52 AM

Previous topic - Next topic

vahan

Ադմին ջան. գուցե խոսքիս մեջ մի քիչ հեգնանք էի դրել.որի համար ներող եղեք։ բայց . այս արտահայտությունները ինձ մի քիչ  չափազանց են  թվում ՙերբ քահանաներին ենք մոտենում, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն ենք մոտենում՚կամՙՄենք որքան ենք ցանկանումՀոգևոր Հայր ունենալու այն երազը փայփայում, որին առջև խոնարհվեինք ու որին բարեբեր խորհուրդները կուրորեն կատարեինք՚
խոնարհությունը խոնարհություն.  այն բայց չպետք է դառնա որևէ անձի պաշտամունք։   փառքը միայն Աստծունն է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ։
Իմ վերաբերմունքը այդպիսին չէ, ես ավելի շուտ հարգանք եմ տեսնում այդ ժեստի մեջ և այն ինձ երբեք պաշտամունքի չի կարող մղել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Petros

#42
Ինչքանով գիտեմ քահանայի աջը իրենը չի, այլ Աստծունը: Ինչ որ տեղ լսել եմ այս մասին, գուցե փոխաբերական իմաստով էր ասվում: Դե լոգիկային մոտ է, երբ մյուռոնով օծում են (իսկ մյուռոնը Սուրբ Հոգու խորհրդանիշն է) աջը դառնում է Աստծունը:
Գուցե ես եմ մոլորության մեջ))))

vahan

#43
Quote from: Petros on August 23, 2009, 03:37:43 AM
Ինչքանով գիտեմ քահանայի աջը իրենը չի, այլ Աստծունը: Ինչ որ տեղ լսել եմ այս մասին, գուցե փոխաբերական իմաստով էր ասվում: Դե լոգիկային մոտ է, երբ մյուռոնով օծում են (իսկ մյուռոնը Սուրբ Հոգու խորհրդանիշն է) աջը դառնում է Աստծունը:
Գուցե ես եմ մոլորության մեջ))))
Պետրոս ջան` թէ. քահանայի աջը Աստծունն է.թէ հրեշտակինն է... այսպիսի բաների ետևից ընկնելով  ինքներս էլ չենք նկատի թէ ինչպես ենք դառնում կռապաշտ։կարևորը ոչ թէ խոսքը միայն լսողներ լինենք.այլ՝ կատարողներ։և եթե իրոք հավատում ենք ՝ եկ դա ցույց տանք մեր իսկ կյանքով։
հարցիդ վերաբերյալ՝
իսկ ինչու՞ ես վստահում որևէ մեկի պատասխանին։ Դժվար է արդյոք վերցնել կտակարանը  և  պարզել  այդ։ես անձամբ այդպիսի իմաստ արտահայտող տողի չեմ հանդիպել.բայց ինձ էլ մի վստահիր  ՝ստուգիր։ 21:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Վահան ջան Սուրբ Գրքում չեմ հանդիպել, որ հստակ ասվի այս մասին: Եթե դուք ինչ որ տարբերակ ունեք, ասեք ինձ ես էլ կստուգեմ ու կրկնակի մոլորության մեջ չեմ ընկնի, ինչպես ձեր պատասխանն արեց, ընկեր:

Երևի թե ես սխալ եմ վարվել որևէ քահանայի նկատմամբ, թող Աստված ների ինձ, մարդ իր սխալների վրա է շտկվում: Փորձում եմ ապրել լսածներս, թե ինչքանով է ստացվում... հույսս Տիրոջ ողորմությունն է:

Ինչ կապված է Աստծո հետ` չի կարող լինել կռապաշտություն ըստ իմ ընկալումների: Չէ՞ որ ձեռնադրությունը խորհուրդ է, և եթե իսկապես քահանայի աջը Աստծունն է, ապա, համբուրելով այն, կռապաշտ չեմ դառնա, էդպե՞ս չի, ընկեր:

vahan

Quote from: Petros on August 25, 2009, 08:25:09 PM

Պետրոս ջան՝եղբայրս.բնավ քեզ մոլորության մեջ գցելը չէ խնդիրս.ոչ էլ կարող եմ.եկ երկուսով քննարկենք երևույթը և ի մի գանք։
մի լավ խոսք կա ասում է՝ կարևոր չէ թէ ինչի ենք նայում.կարևոր է թէ՝ինչպես ենք նայում։ Քահանայի ձեռքը համբուրելը զուտ որպես գործողություն իհարկե հեռու է կռապաշտությունից։միայն մի բանի վրա կուզեի որ ուշադրություն դարձնեինք՝ մենք պատրա՞ստ ենք համբուրել նաև մեզանից ցացր սոցիալական վիճակում գտնվող մարդու ձեռքը .նույնիսկ մեզանից տկար հավատք ունեցողի ձեռքը(հավատքը շեշտում եմ)Վերջիվերջո Քրիստոնեության կորիզը կայանում է նրանում. որ կարողանանք խոնարհվել մեզանից տկարի դինմաց այլ ոչ հզորի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

QuoteՊետրոս ջան՝եղբայրս.բնավ քեզ մոլորության մեջ գցելը չէ խնդիրս.ոչ էլ կարող եմ.եկ երկուսով քննարկենք երևույթը և ի մի գանք։
Կներեք. սխալ արտահայտվեցի:

Quoteմի լավ խոսք կա ասում է՝ կարևոր չէ թէ ինչի ենք նայում.կարևոր է թէ՝ինչպես ենք նայում։ Քահանայի ձեռքը համբուրելը զուտ որպես գործողություն իհարկե հեռու է կռապաշտությունից։
Դե, համբուրել օծյալի ձեռք: Օծվածը: Իմ համար պատիվ է ու մխիթարանք, որ Աստված պարգևել է մեզ նման հարաբերակցություն:

Quoteմիայն մի բանի վրա կուզեի որ ուշադրություն դարձնեինք՝ մենք պատրա՞ստ ենք համբուրել նաև մեզանից ցացր սոցիալական վիճակում գտնվող մարդու ձեռքը .նույնիսկ մեզանից տկար հավատք ունեցողի ձեռքը(հավատքը շեշտում եմ)Վերջիվերջո Քրիստոնեության կորիզը կայանում է նրանում. որ կարողանանք խոնարհվել մեզանից տկարի դինմաց այլ ոչ հզորի։
Եթե իմանամ, թե ով է ինձնից ցածր... ???: Եթե խոսքը խոնարհության մասին է` ես շատ հեռու եմ այդ առաքինությունից: Ինչպես վերը նշեցի քահանայի օծված աջը պարգև է ինձ համար, որ կարողանում եմ առնչվեմ Աստվածային խորհուրդի հետ:

vahan

Quote from: Petros on August 25, 2009, 11:41:06 PM
Դե, համբուրել օծյալի ձեռք: Օծվածը: Իմ համար պատիվ է ու մխիթարանք, որ Աստված պարգևել է մեզ նման հարաբերակցություն:
Հարգարժան Պետրոս.ես էլ կարծում եմ որ ավելի մեծ պատիվը դա հաղորդության գավաթին մոտենալն է.ոտնլվան  է. մկրտությունն է։ Սրանք հստակ սուրբգրային սահմանումներ են. մնացածի մեջ.կարծում եմ մարդկային գործոնը իրենը արել է։
կուզեի նաև քննարկեինք. թէ ի՞նչ է օծությունը.ովքե՞ր են օծյալները.
Quote from: Petros on August 25, 2009, 11:41:06 PM
Եթե իմանամ, թե ով է ինձնից ցածր... ???:
Պետրոս ջան.դրա համար էլ նշեցի. որ սոցիալապես ցածր գտնվող։Որովհետև  առաքյալն էլ է հորդորում որ  մեր ուշադրությունը չդարձնենք միայն արտաքնապես շքեղ և բարձր դիրք գրավող մարդկանց վրա.այլ առաջին հերթին՝ավելի կարիքավորների։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

#48
Ամեն ինչ իր տեղն ունի: Պետք չէ Հաղորդության, մկրտության ու ոտնլվայի խորհուրդները համեմատել Ձեռնադրության խորհուրդի հետ, որպեսզի մեկը մյուսից գերակշռել: Ամեն ինչ տրվել է մարդուն, որ մարդ կարողանա փրկության արժանանա: Ձեռնադրության խորհուրդը մարդը չի կարգել: Ինչ վերաբերվեւմ է համբուրելուն, ապա, այո', մարդու ըմբռնւմն է դա: Բայց չէ՞ որ Հաղորդության մասին էլ Տերը Ավետարանում շատ բաներ չի ասել, այլ Սուրբ Հոգու շնորհով է տրվել մեզ: Բարսեղ Մեծն էնպիսի ճառ ունի Հաղոռդության վերաբերյալ, կամ Հովհան Մանդակունին, որ Տերը չի ասել: Բայց էլի այդ ամնենն ընդունվում է, որ Աստծուց է ասված:
Քահանաին որ օծում են, չգիտե՞ք: Ես հիմա ոնց գրեմ էդքա՞ն: Բա որ սայթաքեմ ու ինչ որ բանում սխալվեմ: Լավ է դուք կարդաք Ձեռնադրության խորհուրդի մասին:
Գիտեք Վահան, ինչքան գրում եմ ձեզ, այնքան համոզվում եմ, որ Աջը համբուրելն ինձ համար շատ կարևոր բան է: Բառապաշարս տկարանում է, որ բացատրեմ:
Նաև չթաքցնեմ, որ ակտիվ համբուրողներից չեմ: Կան որոշ հոգևորականներ, որոնք հոգեվորի առաջնորդներ են ու հենց իրենցն էլ համբուրում եմ: Մի խոսքով էս զրույցն ինձ համար օգուտաբեր էր. որոշ սովորույթներ համոզմունք դարձան. Փառք Աստծո...

vahan

Quote from: Petros on August 26, 2009, 12:51:15 AM
Գիտեք Վահան, ինչքան գրում եմ ձեզ, այնքան համոզվում եմ, որ Աջը համբուրելն ինձ համար խատ կարևոր բան է:
Դե ուրեմն էլ չեմ գրի։ 21:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։