!!!!!Monk!!!!!
Հարցս գրված է "հարցեր Հոգևորականներին" այլ ոչ թե "Հայր Ղուկասի Մենաշնորհային պատասխաններ" բաժնում
այնպես որ...
!!!!!Magnolia!!!!!
Որ հարցերը Հայր Ղուկասին են ուղղված, դա ակնհայտ է կարծում եմ: Բայց ես բոլորովին էլ չեմ դժգոհում, որ հարցերն ուղղվում են Հայր Ղուկասին կամ այլ կոնկրետ հոգևորականի, և ոչ էլ ինչ-որ կերպ ակնարկում եմ, որ ինձ ուղղվեն: Ես ընդամենը բացատրել եմ Հայր Ղուկասին, թե ինչու ինքս չեմ պատասխանել հարցին, որին առաջարկել էր, որ պատասխանեմ: Պատշաճ չեմ համարում իմ պատասխաններով խցկվել այնտեղ, որտեղ հստակ հարց է տրված մարդուն:Իսկ Հայր Ղուկասի առաջարկն ընդհանրապես անարձագանք թողնելն անքաղաքավարություն կլիներ:

Իսկ «այնպես որ»-ը չհասկացա ճիշտն ասած...

Ես ուրախ կլինեմ իմանալ Ձեր կարծիքը 
Նույնիսկ կսպասեմ Ձեր կարծիքին.
Սիրով.

կարծում եմ կարիք չկա անգամ Դեն Բրաուն կարդալու կամ նրա ֆիլմը դիտելու, որպեսզի հնարավոր լինի պատասխան գտնել Քրիստոսի վերաբերյալ նման անհեթեթություններին: Ինչ զավակի կամ սիրային կապի (անգամ ամենամաքուր) մասին է կարող է խոսք լինել? Խոսքը ոչ թե սովորական մարդու մասին է, այլ Մարդացյալ Աստծո, Սուրբ Երրորդության 2-րդ Դեմքի, ով մարմին է առել հանուն մարդկության փրկության, որպեսզի վճարվի այն պարտքը, որ մարդն ինքը երբեք չի կարող վճարել, ինչպես անգամ ամենաուժեղ մարդը չի կարող սեփական մազերից քաշելով ամենաչնչին չափով անգամ կտրել իրեն երկրից (նման բան կարող է միայն բարոն Մյունհաուզենը անել իր հեքիաթում): Իբրև Արդար Դատավոր` Աստված մարդուն պատժեց նրա անհնազանդության ու մեղսագործության համար, իսկ իբրև Սիրող Հայր` Աստված հենց ինքն էլ հանձն առավ մարդու փոխարեն Խաչը բարձրանալ և Իր Մահվամբ մահը խորտակելով` վերստին բացել մարդու առջև հավիտենական կյանքի և կորուսյալ դրախտի դռները:
Ինչ վերաբերում է Դեն Բրաունի տխմարությանը, ասեմ, որ դա իր գյուտը չէ: Նման տեսակետներ պարականոն գրականության էջերն են թափանցել հեթանոսության ազդեցությունից` մարդկանց դուստրերի հետ ամուսնացող (չ)աստվածների առասպելներից: Բրաունը պարզապես մարդկային մտքի հնարամտությունն է օգտագործել` Սուրբ Սկիհի և այլնի մասին հեքիաթ հյուսելու և Դա Վինչիի նկարը սեփական նպատակին ծառայեցնելու համար: Իսկ նկարում եղած Հովհաննես Առաքյալին իբրև Մարիամ Մագդաղենացի ներկայացնելը և ինչ-ինչ սիմվոլներն արդեն մտքի խաղեր են:
Ստեղծագործությունն անգամ գեղարվեստական լինելով չի արդարացվում: Պետք է հաշվի առնել, որ գործ ունես միլինավոր մարդկանց ամենանվիրական ու սրբազան զգացումի` հավատի հետ: Հետևաբար այդ սրբապղծության շուրջ Քրիստոնեական Եկեղեցու վրդովմունքը դեռ մի բան էլ մեղմ է արտահայտվել: Մահմեդականներն անտարբեր չմնացին, երբ արևմտյան մամուլում Մուհամմեդի ծաղրանկարները տեղադրեցին...
Կարծում եմ ասածս հստակ է, և կարիք չկա առավել մանրամասնելու...

p.s. վերջին օրերի խարնաշփոթի հետևանք է այս պոլիտկոռռեկտության արտահայտումները բոլոր թեմաներում?
Ներողություն, ինչ նկատի ունեք սրանով?
