Հարցազրույց Մանեի հետ

Started by Maro, November 23, 2007, 05:36:12 PM

Previous topic - Next topic

Marie

#40
Իսկ ի՞նչ է ձեզ համար ամենեն դժվար հասանելի առաքինությունը: Եվ ավելի մատչելի՞ն:

mane

Ցավոք, հիմնավոր ձեռքբերումներ չունեմ: Առաքինությունները ծովի ալիքի պես մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ կարդում եմ հայրերի գրքերը, դրանք սկսում են որոշ վերելք ապրել, երբ մի կողմ եմ դնում, ապա նորից հայտնվում եմ ներքեւում, իսկ կոնկրետ ինչ – որ բանի վրա շեշտը դնել դժվարանում են:

Marie

Սիրելի Մանե, ի՞նչ նշանակություն ունի բարեկամությունը ձեր կյանքում:

mane

Իհարկե շատ մեծ նշանակություն: Սակայն բարեկամ ասելով ես չեմ հասկանում միայն ազգակցական կապ, ինձ համար բարեկամ է նա, ով իմ ուրախության եւ տխրության պահին ինձ հետ սրտանց ուրախանում եւ տխրում է, ինչպես բարի սամարացու առակում է Տերը ասում. «Արդ, այդ երեքից ո՞վ մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել»:

Marie

Quote from: mane on January 06, 2008, 10:32:25 PM
ինձ համար բարեկամ է նա, ով իմ ուրախության եւ տխրության պահին ինձ հետ սրտանց ուրախանում եւ տխրում է
Ուրեմն՝ ձեր անձնական կյանքում կարևորությո՞ւն եք տալիս զգացականին:

mane

Կարծում եմ, որ քրիստոնյաներիս համար միանշանակ առաջնային է Աստվածային շնորհին ձգտելը՝  երկրորդական համարելով զգացականը, քանի որ գրված է. «Զգացմունքներին մի վստահեք, քանի որ դրանք անցողիկ են», բայց  զգացականը, որքան էլ որ լինի երկրորդական, չի նշանակում, որ այն բացարձակապես կարող ենք անտեսել:

Marie

«Ծառը դատենք իր բերած պտուղներից...»
Ին վերջին հարցերը. «Սատանայի դրոշմի» նկատմամբ ձեր ունեցած հավատը ի՞նչ բերեց ձեզ: Ավելի մեծ սրբությո՞ւն:
Ավելի մեծ սե՞ր դիմացինի նկատմամբ:

mane

Սիրելի Marie, ամեն բան չէ, որ կարելի է դատել այնպես, ինչպես որ դուք եք հարցադրումը դնում: Շատ սուրբ հայրեր վանքերում առանձնության մեջ ճգնում եւ աղոթում էին, ինչով եւ առավել սրբանում էին եւ մեծ սեր ձեռք բերում մերձավորի հանդեպ, քանզի այդ ամենը լինում է միայն Աստծո շնորհի ներգործնեության միջոցով: Սակայն երբ եկեղեցու մեջ հերձվածողների պատճառով խռովություն էր ընկնում, այդ սուրբ հայրերից շատերը ստիպված թողնելով իրենց միայնակեցության անդորրը, մասնակցում էին տիեզերական ժողովներին, որտեղ նույնիսկ լինում էր վեճեր, հալածանքներ եւ այլն, բնական է, որ նրանք կգերադասեին մնալ վանքում եւ վարժվել Աստվածպաշտության մեջ, սակայն նրանք այդ կարիքից ելնելով ստիպված էին վեճերի մեջ մտնել հերձվածողների հետ, իսկ վերջում, երբ նզովվում էին այդ հերձվածողներին, այդ ժամանակ նրանց կարելի էր ուղղել ձեր տված հարցը, թե արդյոք այդ ժողովին մասնակցելը ավելի մեծ սեր դիմացինի նկատմամբ ձեզ բերե՞ց, ավելի մեծ սրբությո՞ւն: Եվ այսպես, ամեն բան չի, որ կարելի է կապել սիրո եւ սրբության հետ, բայց միեւնույն ժամանակ կան բաներ, որոնց համար պետք է պայքարել, որպեսզի չշեղվել փրկության ճանապարհից:

Marie

Իսկ դուք հերձվածողների դե՞մ եք պայքարում: Ո՞ր հերձվածողների դեմ:

Marie

Հետո՝ այն սուրբ Հայրերը, որոնք պայքարել են հեձվածողների դեմ, եպիսկոբոսներ եին, կամ վայելում եին  Եկեղեցիների իշխանության վստահությանը, և Եկեղեցին եր նրանց ընտրել և ուղարկել գումարված տիեզերաժողվներին:
Հայ Եկեղեցու եպիսկոբոսները համաձա՞յն են ձեզ հետ: