Սաթենիկ ջան, ինձ թվում է պետք է հաշվի առնել բառը ոչ թե իր տառի մեջ, այլ նպատակային օգտագործված իմաստի, այսինքն՝ ոչ թե այն, ինչ մենք ենք հասկանում այդ բառն ասելիս, այլ այն, ինչ մարդը ցանկանում էր ասել
Սիրելի հայր սուրբ, այդ դեպքում բառերն ինչո՞ւ համար են ստեղծված:
Եթե պետք է բառերը չօգտագործենք համաձայն իրենց նշանակության, ապա կարելի է անցնել աչքով-ունքով խոսելուն:

Իսկ համացանցում՝ սմայլիկներով:

Ի՞նչ կլիներ, եթե Աստվածաշունչը չթարգմանվեր համապատասխան բառի և տառի, ...չեմ պատկերացնում:
Եկեք համաձայնենք պարզագույն ճշմարտությանը՝ կամ մարդը ի վիճակի չէ ձևակերպել իր մտքերը, որովհետև տգետ է, կամ էլ եթե տգետ չէ, բայց խեղաթյուրում է իրերը, ուրեմն նա դա անում է դիտավորյալ: Եվ ով ուզում է լինի այդ մարդը. քահանա, բժիշկ, լրագրող, կանաչի ծախող, պետության նախագահ և այլն:
Ես ինքս աշխատում եմ հասարակության հետ և մաշկիս վրա զգում եմ (նույնիսկ տանը, աշխատանքից դուրս) թե դա ինչ տանջանք է: Այսինքն տանջանքը չի ավարտվում ընդհանրապես, ոչ արձակուրդի ժամանակ, ոչ գիշերը քնած, ընդհանրապես դրանից ազատվել հնարավոր չէ, եթե գործդ հասարակության տարբեր շերտերի և անդամների հետ է: Հոգևորականներին համարում եմ հերոս և ինձ թվում է որ նրանց կարող եմ հասկանալ:
Բայց, իմ գործի մեջ ընդունված է այսպես. եթե դու հոգնել ես, դառնացել ես հասարակությունից, ուրեմն դա վկայում է ոչ թե հասարակության թերի լինելու մասին, այլ քո իսկ թերի պրոֆեսիոնալիզմի:
Մեզ մոտ, ժողովների ժամանակ, առնվազն շաբաթական 1-2 անգամ, վերադասերը սովորեցնում են ինչպես պետք է ճիշտ խոսել, ճիշտ վարվել մարդկանց հետ, որպեսզի հասնել փոխհամաձայնության և համագործակցության: Ես աշխատում եմ մոտ երկու տասնյակ տարի և նույն բաները շարունակ լսել եմ վերադասներիցս:
Ինձ թվում է, որ նույնն էլ ձեր, հոգևորականներիդ, միջավայրում պետք է որ լինի, որովհետև այլ կերպ հնարավոր չէ, հասարակության հետ գործ ունենալը կատակ գործ չէ, իսկ հոգևորականների պարագայում, իմ անձնական և խորին համոզմամբ, ուղղակիորեն հերոսություն է:
Ես երեվի շատ հանդուգն եմ, հայր սուրբ, ներեցեք ինձ եթե այդպես է

, բայց պիտի խնդրեմ Ձեզ, մյուս հոգևորականներին, որոնք կկարդան ինձ, ձեր ժողովներին թող հաճախ հնչի ժողովրդին չդատելու կոչը:

Իմ ուզածը վատ բան չէ:
Լավ է, թե վատ է՝ սա է, մեր ժողովուրդն է, այսպես է, չե՞ս ուզում, ուրեմն վատը դու ես: Ինձ այսպես են սովորեցրել, և դա ճիշտ է, փորձս ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցման դեպքում նախ ինքդ ես խաղաղ լինում գործիդ մեջ, հետո մարդիկ էլ են քեզ սկսում սիրել ու հավատալ: Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես:
Հարգանքով: