ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ > Ձեր առաջարկները

Ֆորումի մասին

(1/4) > >>

Ղուկաս Վահան:
Գրե՛ք մեզ, Ձեր կարծիքն ու առաջարկությունները կարևոր են մեզ համար։
Սպասում ենք։

Armen:
Ես առաջարկություններ չունեմ, պարզապես ցանկացա արտահայտվել։ Ասեմ, որ ուրախ եմ Ձեր աշխատանքների համար և հատկապես այս ծրագրի համար։ Հայերն ընդհանրապես պասիվ են և դժվար թե հեշտությամբ միանան ֆորումին, հատկապես Հայ Եկեղեցու հոգևորականները, բայց թերևս սպասենք։Ասեմ նաև, որ Լուսամուտի մյուս էջերի վրա շատ թերություններ կան, բայց ինչպես ասում են՝ կուտվի, կարևորը ինֆորմացիան է, որ բավականին օգտակար է։
Ձեր գործերին բարի հաջողում եմ ցանկանում և միշտ հետևում եմ նոր ավելացումներին։

SAS:
Նախ՝ շնորհակալություն այս նոր կայքի համար:Հուսով եմ որ այն կունենա իր «երկրպագուների» մի ստվար բանակ:

Երկրորդ՝ շատ ուրախ եմ, որ այստեղ գրում են հայերեն և եթե նման միտումը պահպանվի նաև ապագայում, ապա Համացանցում այս ֆորումը կլինի թերևս միակը, որտեղ հայերեն լեզուն կունենա ոչ թե «աղքատ ազգականի»  կարգավիճակ, այլ՝  օրինական ՏԻՐՈՋ:

Տերն ընդ ձեզ

maro:
ՍԱՍ ջան՛, հուսով եմ, որ դու էլ կմիանաս մեզ:

SAS:
Օրիորդ Մարո,

արդեն միացել եմ... ;D

Հ.Գ. Այստեղի զմայլիկներ-ժպտանույշների(=smile) քանակը շատ անբավարար է ուրիշ ֆորումներում «հղփացած» ու երես առած մասնակիցների համար: Ադմին, հնարավո՞ր է տեսականին թարմացնել:

Navigation

[0] Message Index

[#] Next page

Go to full version