Ներել

Started by Mariam, February 03, 2007, 06:24:24 PM

Previous topic - Next topic

vahan

#20
Quote from: *LILIT* on February 17, 2009, 11:00:01 AM

Թանկագին Վահան, կարծում եմ եթե Հիսուսը կարողացավ մեզ ներել ու սիրեց մեզ, ավելին` Նա ասաց որ չի եկել խաչվելու անմեղների համար, այլ մեղավորների համար ....
Հարգելի Լիլիթ.խնդրում եմ ասա. թէ ովքե՞ր են անմեղները ։
հիշեցնեմ հռովմ 3.10 խոսքիցՙ Արդար  մը չկայ և ո՜չ մեկը՚։
Quote from: *LILIT* on February 17, 2009, 11:00:01 AM


Բացի այդ Նա պատվիրեց մեզ նմանվել Իրեն, ապա կարծում եմ մենք էլ պետք է ներենք ու սիրենք,
Լիլիթ ջան. իսկ ինչու՞ է քեզ մոտ կարծիք ստեղծվել. որ ես հակառակն եմ պնդում։ խնդրում եմ ասածս հասկացիր իր ողջ բովանդակությամբ. այլ ոչ  կտոր կտոր։ Այո  Քրիստոնեությունը մեձ սովորեցնում է  անձուրացություն և եսի խոնարհում։ ուստի պետք է ներել  մեր անձի հանդեպ կատարվող մեղքերը։(չնայած հիշիր. որ դրանով կրակի կեծեր ես դիզում նրա գլխին) ամեն դեպքում  ոխ . քեն ու վրեժխնդրություն չպետք է պահենք։դա վնասում է առաջին հերթին  մեր անձը։իմ ասածը վերաբերվում էր հավատքի և սրբության դեմ ոտնձգություններին։ քանի որ   գրված է ՙերկրի վրա ինչ որ կապեք. երկնքի մեջ էլ կապված պիտի լինի ու երերկրի վրա ինչ որ արձակեք .երկնքում էլ  արձակված պիտի լինի՚։ Մատթեոս 18.18
ուստի խնդրում եմ ասա. թէ այդ ովքե՞ր և ինչի՞ համար պետք է կապված լինեն։ինչու՞ չներվեց Անանյան։ ինչու՞ չներել ամուսնական դավաճանին և ապահարզան տալ։ինչ դեպքում կարող է հավատակից եղբայրը մեզ համար սեպվի որպես հեթանոս և կռապաշտ և այլն։
Quote from: *LILIT* on February 17, 2009, 11:00:01 AM


չէ որ Աստվծաշնչում գրված է, որ Աստված մեր կարողություններից վեր մեզ ոչինչ չի տալիս, այսինքն` եթե Նա մեզ պատվիրում է ներել, ուրեմն գիտի, որ կարող ենք:
Այո՜ Լիլիթ ջան. ինչպես նաև կարող ենք կատարել այն. որ  դջվար չէ. և պատվիրված. որ  կինը  ոչ թէ ուսուցանող լինի  այլ խոնարհությամբ լսի և իր հարցերը ոչ թէ առարկությունների տեսքով տա այլ  սովորելու։դժվար և ուժերից վեր չէ նաև. որ պաշտանմունքի ժամանակ կինը իր գլուխը ծածկի  այլ ոչ թէ  կիսամերկ  հանդես գա  ։(նկարում՝ թէ իրական)
Quote from: *LILIT* on February 17, 2009, 11:00:01 AM


Եւ ներիր մեր մեղքերը, ինրպես որ մենք ենք ներում մեր հանդեպ մեղք գործածներին:
[/color]

այս տերունական խոսքերը վերջերս սկսվել է այլ երանգով մեկնաբանվել  ոմանց կողմից ։իբր թէ  ՙներիր մեզ այնպես ՝ինչպես մենք ենք ներում՚  այս մեկնաբանությունը  խիստ սխալ է։  սա նույնն է. թէ  խնդրենք Տիրոջից. որ սիրի մեզ այնպես. ինչպես մենք ենք սիրում։  իհարկե մենք.  ոչ կարող ենք ներել և ոչ էլ սիրել Տիրոջ պես։ ուստի շատ անմխիթար վիճակում կհայտնվեինք. եթե Աստված մեզ սիրեր մեր  սիրածի չափով։  սակայն. ասելով  ՙինչպես մենք ել ներում ենք մեզ պարտք եղողներին՚ պարտավորություն ենք վերցնում  մեզ վրա.  որ մենք ել  ՙգործ՚ ունենք  անելու Տիրոջ առաջ։ 13:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

#21
Quote from: Samvel on February 17, 2009, 02:51:19 PM
Չէ որ ասված է. լավ մտածիր, թե ինչ ես ուզում, որովհետև հնարավոր է, որ կստանաս ուզածդ:

Ինձ շատ հետաքրքրեց, թե որտե՞ղ է այդպես ասվում։

Quote from: Samvel on February 17, 2009, 02:51:19 PM
ՈՒ չենք հասկանում, որ Աստված, իր կատարյալ սիրով մեր հանդեպ, չի կարող չիրականացնել մեր ցանկությունը: Իսկ Նա  իրոք որ իրականացնում է. ներում է մեզ մեր հասկացածով - ընտրովի:

Իսկ ես կասեի, որ Աստված հաճախ մեր հանդեպ եղած սիրուց իրականություն չի դարձնում մեր ցանկություններից շատերը։
Աստված եթե չկարողանար չիրականացնել մեր ցանկությունները, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ էս խեղճ աշխարհի վիճակը, այդքանից հետո էլ ո՞վ ներում կխնդրի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteԻնձ շատ հետաքրքրեց, թե որտե՞ղ է այդպես ասվում

  Ճիշտն ասած, Ադմին, այս ասածվածքին  ծանոթ եմ երկար տարիներ: Որտեղ եմ հանդիպել առաջին անգամ (և վերջին էլ)- չեմ հիշում: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ առաջին անգամ Աստվածաշնչում կամ Ապոկրիֆներում  հանդիպեցի: Բայց վերջերս բավականին հաճախ եմ հանդիպում գրականության մեջ: Հնարավոր է, որ նույնիսկ Պաուլիո Կոելիոյի մոտ էլ հանդիպեք: Համենայն դեպս, նրա այս վերջին գրքի մեջ ("Բրիդա") արտակարգ մտքեր կան:

QuoteԱստված եթե չկարողանար չիրականացնել մեր ցանկությունները, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ էս խեղճ աշխարհի վիճակը, այդքանից հետո էլ ո՞վ ներում կխնդրի։

Բայց չէ որ, Ադմին ջան, մենք առանց այն էլ միշտ կարծես ածելիի եզրով ենք քայլում: Եվ դա այն պատճառով չէ? արդյոք, որ Աստված կատարում է բոլորիս ցանկությունը: Իսկ ինչն է մեր ցանկությունը? Սիրել տասը հոգու և ատել հարյուրին? Ներել հազարին, չներել միլիոնին? Լավը ցանկանալ ՄԵԶ համար և ոչ ՈՒՐԻՇՆԵՐԻ?
Իսկ միթե այդքան դժվար է հասկանալը, որ ՄԵՆՔ ինչքան էլ շատ լինենք, միևնույն է, ՈՒՐԻՇՆԵՐԸ ավելի շատ են: ՈՒրեմն, հարաբերականորեն, ատելությունն է ավելի շատ այս աշխարհում, ճիշտ է? ՈՒրեմն էլ ինչից ենք բողոքում ՄԵՆՔ - ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸՍ: Ստացել ենք այն, ինչ ցանկացել ենք:
   Իսկ ինչ կարելի է անել այս արհավիրքային վյճակը փոխելու համար? Դա հասարակ թվաբանություն է: ՈՒղղակի պետք է փոխել հարաբերականությունը: Պետք է, որ ՄԵՆՔ  ավելի շատ լինենք, քան ՈՒՐԻՇՆԵՐԸ: Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե մարդկությունը լրիվ ՄԵՆՔ լինի? Համայն ՍԵՐ կլինի և ԶՐՈ - ատելություն...
   Փառք Աստծո, որ մեր վիճակի այս թվաբանական հարաբերականությունը մեր իրականությունը չէ, թէ ոչ, վաղուց արդեն մենք ավիրված պետք է լինեինք: Իսկ իրականությունը կայանում է նրանում, որ մի հատիկ Սերը հազար ատելություն արժի, որովհետև հենց այդ Սերն է, որ Աստծո իրական մասնիկն է հանդիսանում, այն մանանեխի հատիկի չափ հավատի պես, որը - հիշում եք? - լեռներ է տեղափոխում (ՄԱՏԹԵՈՍ, ԺԷ 19.): Այդ Սերն է պատճառը, որ այսօր մենք կանք, որովհետև վերջիվերջո այն ավելի շատ է այս աշխարհի վրա, քան ատելությունը: Եվ գիտեք ինչու? Որովհետև, ընդունում եք դուք թե ոչ, հավատում եք, թե ոչ, միևնույն է, դրանից ճշմարտությունը չի փոխվում:
   Իսկ ճշմարտությունն այն է, որ այս աշխարհի վրա բոլորը - ՄԵՆՔ ենք: ՈՒՐԻՇՆԵՐ - չ ը կ ա ն!..
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Ես ոչինչ չհասկացա ձեր գրածից, թեև մի քանի անգամ կարդացի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote
Quote from: Admin on February 18, 2009, 07:11:14 PM
Ես ոչինչ չհասկացա ձեր գրածից, թեև մի քանի անգամ կարդացի։

   Պատկերացրեք մի հոլոգրաֆիկ նկար (չգիտեմ, թե հայերեն ինչպես կլինի. միգուցե բազմաշերտ?): Նայում ենք նրան, իսկ այնտեղից մի զայրացած պառավ մեզ վրա անեծքներ է թափում: Բայց բավական է մի փոքր փոխենք մեր տեսողական անկյունը նկարի հանդեպ, այնտեղից արդեն մի գեղեցիկ աղջնակ մեզ համբույրներ է ուղարկում:
   Ասածս այն է, որ չեմ կարծում, որ Ձեր չհասկանալու պատճառը իմ չիներեն գրելն է կամ մտքիս բարդությունը: Կարծում եմ, որ պրոբլեմը մեր աշխարհայացքների տարբերության մեջ է:
   ... մի ասեք, խնդրում եմ, թե էլի շեղվում եմ թեմայից: Չասել չեմ կարող: Գրեցի այս բառն ու տեսա, որ այն էլ, կախված մեր հայացքից նրա վրա, կարող է օգնել մեզ հասկանալու, և կամ էլ խաբել: Խոսքս "աշխարհայացքի" մասին է: Նրա երկրորդ մասը - հայացք, - շատ խաբուսիկ է  ու վտանգավոր, որովհետև ստիպում է մեզ կարծել, որ մեր աշխարհայացքը սկիզբ է առնում մեր աչքերից, որտեղից որ մենք հայացք ենք նետում աշխարհի վրա: Բայց չէ որ դա չէ իրականությունը, այլ այն, որ աչքերով մենք տեսնում ենք ընդամենը, հետո տեսածն իմաստավորում ենք մտքով, իսկ վերջում (որ ամենակարևորն է) արժեքավորում ենք հոգով: Եվ այս ամենից հետո միայն, մեր գնահատականին տալով " աշխարհայացք" անունը, տեղավորում ենք մեր սրտի մեջ:
   Ստացվում է, որ եթե մենք չմոռանանք մեր  բոլոր առաջին քայլերն անել - բխող մեր սրտից, ամեն ինչն  ավելի պարզ ու հասկանալի կլինի:
   Իսկ կուզեք? իմանալ իմ կարծիքը: Ելնելով այսքան ժամանակվա մեր այս "նամակագրությունից" ու շատ հարգելով Ձեր մտածելակերպը, կարծում եմ, որ սրտի խորքում Ձեզ համար ամեն ինչ պարզ է ու ընկալելի, իսկ աչքերով Դուք չեք ցանկանում դա "հասկանալ":
   Սկզբում, ճիշտ է, ցանկանում էի փորձել պարզաբանել այն "անհասկանալին", բայց հենց նոր աչքիս ընկավ Մարիամի նամակը (այս էջի ամենասկզբում), որտեղ որ նա մեջբերել է մի քահանայի ասածը.
   
Quote from: Mariam on February 03, 2007, 06:24:24 PM
Այսօր լսեցի այնքան նույնաժամանակ պարզ ու վճիտ և ուժեղ խոսք, որ ցանկանում եմ իմ «հայտնությունը» կիսել ձեզ հետ:
Արցախի հոգևոր ռադիոյից էր...Հավանաբար մի քահանա այսպես բացատրեց քրիստոնեական սիրելու պատվիրանը:
««Ակն ընդ ական» այն է, ինչ բնազդաբար կատարում ենք: Բայց քեն չպահելն ու ներելն իսկապես ու խորապես, դա հնարավոր է միայն, եթե մենք մտաբերենք Աստված: Եթե գիտակցենք իրապես Աստծու ներկայությանը:
Ես ինքս կկարողանամ  բնազդից ազատվել ու մտել նոր՝ ազատարար քրիստոնեական պատվերի մեջ միմիայն եթե ես երբեք չմոռանամ Աստծու ներկայությունը ու Աստծու Սերը իմ և իմ դիմացինի նկատմամբ: Այն ատեն, կկարողանամ միայն ես ինձ ազատել Չարի ազդեցությունից ու չար հակազդեցությունից, որն չարի նպատակների մեջ ընկնել և Չարի գործերը անձամբ բազմապատկել է նշանակում :»

Այսքան պարզ մի բան... մտապահել Աստծու Ներկայությունն ու Սերը: Չմոռանալ երբեք, թե դիմացինս ու ես իրականում Ո'ւմ առաջ ենք կանգնած:
Անծանոթ քահանայի այս պարզ բացատրությունը լի՞քը չէ իմաստությամբ: Երանի՜ եթե կիրառած լինեի նրան...


    Անչափ շնորհակալություն Մարիամին այս տողերի համար: Այսպիսի ակնթարթներին ես միշտ  կարծես հոգևոր վերելք եմ ապրում, որովհետև տեսնում եմ, որ միայն ես չեմ այդպես մտածողը, ուրեմն, երևի հնարավոր է իրոք, որ վերջիվերջո... Լավ, մնացածն արդեն պարզ է: 
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

*LILIT*

Մայր Թերեզայի 10 թեզերը

1 Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:

2 Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք:

3 Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության:

4 Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխափեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ:

5 Այն, ինչը որ տարիներ շարունակ դուք կառուցել եք կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:

6 Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ:

7 Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք:

8 Կարևոր չէ թե ո՞վ և ի՞նչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:

9 Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:

10 Աղոթեք միասին և մնացեք միաբան:

ԵՎ ի վերջո Դուք կհամոզվեք որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև:
Մայր Թերեզայի խոսքերից
__________________
ՄԱՐԴԻԿ՝ մենք իրար ՍԵՐ ենք պարտք:
Խաղաղություն ձեզ...