Հովհաննէս

Started by Mariam, November 30, 2006, 01:00:41 PM

Previous topic - Next topic

Mariam

Տարօրինակ է՝ Սուրբ Հովհաննես առաքյալի մասին գրելիս, պարզապես գրում եմ՝ Հովհաննեսը: Սուրբ Պողոսի մասին՝ միշտ «սուրբ Պողոսը»: Առաջինը ինձ համար եղբայր է, իսկ երկրորդը՝ օրենսգետ ու վարդապետ: Առաջինը հարազատ է, ու նրա խոսքը՝ մտերիմ:
Անչափ կցանկանայի հանդիպել Հովհաննու առաքյալի հետ: Ինչքան կցանկանայի վկա լինել, իմ կարգին ճանաչել նրա սերը, որ տածում է Հիսուս Քրիստոսի ու մեզ՝ նրա սիրելիների նկատմամբ : Ու վարակվել իր այս անմար սիրուց: Նստել աղոթքի իր դպրոցում, լսել նրա եղբայրական խոսքերը: Սուրբ Հովհաննեսի հետ կիսել Սուրբ Հաղորդությունը, ընդգրկվել նրա եղբայրների ու քույրերի կատարած ժամերգության մեջ – համոզված եմ, որ նա իմ բարձրաձայն մասնակցությունն էլ չեր մերժի, ոչ ոքի չէր մերժի: Կանանց էլ չէր մերժի, նա, ով իր Տիրոջ հրավերով պաշտպանն է հանդիսացել Սուրբ Մարիամ Աստվածածնի, նա, ով սիրեց Սուրբ Մարիամ Մակտաղենացուն: Նստել նրա առաջ, ունկնդրել իր խոսքը, ընդունել սիրով ու խոնարհությամբ լեցուն իր նայվածքը, որը արտացոլումն է աստվածային սիրույն:
Սուրբ Հովհաննեսը ինձ կսովորեցներ իսկական համեստությունն ու կլիներ իմ ուղեկցողը: Նրա սակավաթիվ և ճշմարիտ խոսքերը իմ առաջ երկնավոր ճանապարհներ կբացեին:
Կցանկանայի, որ Եկեղեցում, անպակաս լինեին Հովհաննեսների վճիտ եղբայրությունը, որի ներկայությամբ մեր հավատը հանգիստ է ու երջանիկ: Նրանց մի խոսքն ու նայվածքը, նրանց մի ժպիտը ավելի' են երկնավոր իրականություններ բացահայտում, քան բազմաթիվ վարդապետների բազմաթիվ քարոզներ: Նրանց իսկական հեզությունը մեր սրտերին տանում է մինչև աստվածային խաղաղության դուռն և իրենց անխոս ու բարի օրինակով մեզ սովորեցնում են բոլոր առաքինությունները: Նրանք բուն Եկեղեցու սիրտն են, ու նրանց բարեկամությունը հաղորդություն է աստվածային սիրո հետ:
Աստված օրհնի բարի Հովհաննեսներին: