ՖՈՐՈՒՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Started by Ղուկաս Վահան, October 25, 2006, 11:37:59 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

ՖՈՐՈՒՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ


1.   ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1.1.   Լուսամուտ.net-ի ֆորումը գործում է սույն կանոնակարգի համաձայն և այն ուղեցույց է ֆորումի բոլոր մասնակիցների համար։
1.2.   Կանոնակարգի խախտումներ կատարող մասնակիցները ենթակա են նույն կանոնակարգի համապատասխան կետերի իրագործման ադմինիստրացիայի կողմից։
1.3.   Կանոնակարգում նախանշված սկզբունքներին չհամապատասխանող գրությունների առնչությամբ ծանուցում է տրվում հեղինակներին։ Վերջիններս 3 ժամվա ընթացքում պետք է փոփոխություն կատարեն իրենց գրածների մեջ։ 3 ժամվա ընթացքում գրության մեջ փոփոխություն չկատարելու դեպքում մոդերատորների իրավունքն է ջնջել Ձեր գրածը։
1.4.   Կանոնակարգում կատարվող փոփոխությունների և հավելումների մասին ֆորումի մասնակիցներին ծանուցվում է անոնսների միջոցով։
1.5.   Կանոնակարգի հավելված կամ փոփոխված մասը տեսանելի կլինի գունային փոփոխությամբ։

2.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
2.1.   «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։

3.   ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
3.1.   Ֆորումի ադմինիստրացիան բաղկացած է ադմինիստրատորից և մոդերատորներից։
3.2.   Ֆորումի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում մասնակիցների պահվածքի, ինչպես և չի երաշխավորում ներկայացված որևէ ինֆորմացիայի ճշգրտությունը, ամբողջականությունը կամ էլ օգտակարությունը/պիտանիությունը: Գրառվող հաղորդագրություններն արտահայտում են հեղինակի տեսակետները/հայացքները և ոչ անպայման՝ այս ֆորումի կամ ֆորումի աշխատակազմի հայացքները:
3.3.   Ֆորումի ադմինիստրացիան իրեն իրավունք չի վերապահում և ձեռնպահ է մասնակիցների կողմից կատարվող գրառումների մեջ ուղղումներ կատարելուց՝ բացառությամբ այն գրառումների, որոնց մեջ արտաքին հղումներ կան։

4.   ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ (ADMIN)
4.1.   Միայն Ադմինիստրատորը կարող է փոփոխություններ կատարել սույն կանոնակարգում։
4.2.   Կանոնակարգում փոփոխություններ կատարելուց առաջ ադմինիստրատորը պարտավոր է խորհրդակցել ֆորումի ադմինիստրացիայի մյուս անդամների հետ։
4.3.   Ադմինիստրատորը իրավունք ունի Ֆորումի կանոնակարգը խախտելու դեպքում զգուշացում տալ մասնակիցներին, մոդերատորներին, գլոբալ մոդերատորին և բոլոր մնացյալ անդամներին՝ կիրառելով համապատասխան մոտեցումը:

5.   ԳԼՈԲԱԼ ՄՈԴԵՐԱՏՈՐԸ
5.1.   Իրավասու է և պատասխանատու իրագործելու 6-րդ կետի բոլոր ենթակետերը մասնակիցների և մոդերատորների նկատմամբ։

6.   ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԸ
6.1.   Իրավասու են մասնակիցների կողմից 11-րդ կետի 11.1 ենթակետի կիրառման դեպքում առանց զգուշացման ստեղծված թեման տեղափոխել համապատասխան բաժին։
6.2.   Մասնակիցների կողմից 11-րդ կետի 11.3, 11.5, ենթակետի կիրառման դեպքում իրավասու են գործադրել 1.3 ենթակետը։
6.3.   Իրավասու են մասնակիցների կողմից 11.2, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.12, 11.13 ենթակետերի կիրառման դեպքում առանց զգուշացման ջնջել գրառումը։
6.4.   Պարտավոր են տեղափոխված թեմաների մասին ծանուցողական թեմաները (moved topic) 5 օրից հետո ջնջել։

7.   ԳՐԱՆՑՈՒՄ
7.1.   Ֆորումում արգելվում է գրանցվել մեկից ավելի ծածկանվան տակ:
7.2.   Գրանցված անունով դուք համաձայնում եք ձեր գաղտնագիրը երբևէ չհայտնել ուրիշի։
7.3.   Գրանցվելով անձը համաձայնում է ԵՐԲԵՔ ուրիշի գաղտնագիրը չօգտագործել որևէ պատճառով:
7.4.   Խորհուրդ է տրվում նաև օգտագործել բարդ և եզակի գաղտնագիր՝ մուտքի անվան գողությունը/յուրացումը կանխելու համար:
7.5.   Գրանցվելով անձը իր համաձայնությունն է հայտնում, որ չպետք է ուղարկի կեղծ, զրպարտիչ, ոչ ճշգրիտ, վիրավորական, վուլգար, հակակրելի, անհանգստություն պատճառող, անպատշաճ, անպարկեշտ, սեռական հակում ունեցող, սպառնալից, անձի գաղտնիության դեմ ոտնձգություն կատարող կամ միջազգային օրենքներն այլ կերպ ոտնահարող նյութեր:
7.6.   Գրանցվելով անձը իր համաձայնությունն է հայտնում չուղարկել հեղինակային իրավունք ունեցող (copyrighted) որևէ նյութ, քանի դեռ ձեռք չի բերել հեղինակային իրավունք կամ գրավոր համաձայնություն նյութի հեղինակային իրավունքն ունեցողից:
7.7.   Գրանցվելով անհատը իր համաձայնություն է հայտնում չնպաստել այս ֆորումի հետ կապված ինտերնետային էջերի անվտանգության դեմ գործողություններին:
7.8.   Ֆորումի ձեր օգտագործման հետևանքով առաջացած իրավիճակից բխող պաշտոնական բողոքի կամ իրավական գործողության դեպքում սույն ֆորումի Ադմինիստրացիան իրավասու է բացահայտելու Ձեր ինքնությունը, ինչպես և այս ծառայությամբ ձեռք բերված և կապ ունեցող այլ ինֆորմացիա:

8.   ՊՐՈՖԻԼ (Profile)
8.1.   Ֆորումում գրանցվելուց և մուտք գործելուց հետո կարող եք հանգամանալից լրացնել Ձեր պրոֆիլը:
8.2.   Ձեր պարտականությունն է հստակ և ճշգրիտ ինֆորմացիա ներկայացնել այստեղ։
8.3.   Ֆորումի ադմինիստրատորի կողմից պրոֆիլի մեջ բնույթով ոչ ճշգրիտ կամ անպատշաճ գնահատված որևէ ինֆորմացիա ենթակա է փոփոխման, այսինքն՝ տվյալ անձին ծանուցում տալուց հետո 12 ժամվա ընթացքում պետք է վերջինս փոփոխություն կատարի իր պրոֆիլի մեջ։
8.4.   12 ժամվա ընթացքում 8.3 կետի համաձայն ֆորումի մասնակցի կողմից փոփոխություն չկատարելու դեպքում ադմինիստրատորի իրավունքն է փոփոխել կամ ջնջել տվյալ անձի պրոֆիլում գրածը, կամ որոշակի ժամանակով արգելափակել տվյալ մասնակցին։

9.   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
9.1.   Ֆորումի մասնակիցը` ֆորումում գրանցված անձն է:
9.2.   Ֆորումի մասնակիցը համարվում է տեղեկացված և համաձայն սույն սկզբունքներին և պարտավորված պահպանել ֆորումի կանոնակարգը:
9.3.   Մասնակիցները կարող են տեղադրել իրենց վերլուծությունները հոգևոր–մշակութային հարցերի շուրջ, առաջարկել թեմաներ և հրավիրել մյուսներին երկխոսության կամ բանավեճի։
9.4.   Մասնակիցները ֆորումի զարգացման հարցերը և գաղափարաբանությունը կարող են քննարկել միայն «Ձեր առաջարկները» բաժնում:
9.5.   Մասնակիցները արտոնված են թեմայից հաճախ շեղումներ պարունակող ազատ զրույցներին անդրադառնալ «ԹԵՅԱՍՐԱՀ» բաժնում` խախտելով սույն կանոնակարգի 11.2 կետը։
9.6.   Մասնակիցները պատասխանատու են իրենց տեղադրած հաղորդագրությունների պարունակության համար:
9.7.   Ֆորումի համապատասխան բաժնում մասնակիցները պարտավորված են գրել միայն այդ բաժնին հատուկ լեզվով։ Երկրորդ լեզվով գրելու դեպքում մոդերատորներն իրավասու են առանց զգուշացման ջնջել գրառումը։
9.8.   Եթե ֆորումի մասնակիցը որևէ դրված գրառում առարկելի է համարում, կարող է անմիջապես դիմել ֆորումի ադմինիստրատորին կամ մոդերատորներին: Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ եթե ֆորումի աշխատակազմը անհրաժեշտ է համարում առարկելի հաղորդագրությունը ջնջել, իրավունք է վերապահում կատարել այն սահմանված ժամանակահատվածում: Սա ձեռքի աշխատանք է, և խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր է ջնջումներն անմիջապես չկատարվեն: Այս քաղաքականությունը վերաբերում է նաև «member profile» ինֆորմացիային:

10.   ՖՈՐՈՒՄՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԵՎ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է.
10.1.   Քննարկելու համար բացել նոր թեմաներ:
10.2.   Վերանդրադառնալ հին թեմաներին, եթե նրանց մեջ ամբողջովին չեն բացահայտված քննարկվող հարցերը:
10.3.   Ֆորումում ողջունելի են երկխոսությունն ու փորձի փոխանակումը, հետաքրքիր տեղեկություններին հաղորդակից դարձնելը։
10.4.   Կատարել հղումներ (link) այլ ինտերնետային հասցեներից։
10.5.   Դրական (կառուցողական, բարելավման միտում ունեցող, հստակություն հետապնդող և սրանց նման այլ տեսակի) քննադատությունը։
10.6.   «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնի «Inchpes grel hayeren?» թեմայում գրել ոչ մեսրոպատառ։

11.   ՖՈՐՈՒՄՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է.
11.1.   Ստեղծել թեմա, որը չի համապատասխանում իր բաժնին:
11.2.   Բացված թեմայի մեջ կատարել թեմային չառնչվող գրառում:
11.3.   Հայերեն բաժնում գրել ոչ մեսրոպատառ հայերենով։
11.4.   Արհեստականորեն դրական կամ բացասական վարկանիշ տալ։
11.5.   Տեղադրել տեքստեր այլ աղբյուրներից վերցված։
11.6.   Որևէ մեկին կոպտել, վիրավորել հրահրել կռվի, ինչպես և կռվի մեջ մտնել:
11.7.   Անձնականացված վեճը։
11.8.   Փողոցային խոսակցությունը և ժարգոնը։
11.9.   Որևէ մասնակցի հանդեպ որևէ տեսակի ճնշում բանեցնելու փորձերը։
11.10.   Որևէ ազգի մասին ռասիստական, ազգայնամոլական գրառումներ կատարելը:
11.11.   Արգելվում է Հայոց մեծ եղեռնի ուղղակի կամ անուղղակի հերքումը:
11.12.   Բացասական (վարկաբեկիչ, կծու և նման այլ տեսակի) քննադատությունը։
11.13.   Տեղադրել գովազդ, սպամ (spam), ծրագրավորված շղթայական նամակներ:
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

12.   ՎԱՐԿԱՆԻՇ (RATING)
12.1.   Վարկանիշը ցույց է տալիս ֆորումում գրանցված անձանց կողմից մասնակցի ֆորումում կատարած գործողություններին տրվող գնահատանքի դրական և բացասական արձագանքը։
12.2.   Գնահատանքը տրվում է դրական և  բացասական նիշերով, որով տեսանելի է դառնում մասնակցի ընդհանուր վարկանիշը ֆորումի անդամների գնահատմամբ։
12.3.   Վարկանիշը գտնվում է մասնակցի պրոֆիլի մեջ՝ արտահայտված թվերով։
12.4.   Արգելվում է վարկանիշի արհեստական բարձրացումը և իջեցումը։
12.5.   Արգելվում է ֆորումի մասնակիցների ֆորումում կատարած գործողությունները անձնականացնել ու վարկանիշ տալ անձին և ոչ թե մասնակցի ֆորումում կատարած գործողություններին:
12.6.   Մասնակիցները իրենց տված դրական կամ բացասական նիշերը կարող են հիմնավորել «Վարկանիշեր» թեմայում:
12.7.   Եթե մասնակիցը «Վարկանիշեր» թեմայում չի հիմնավորել իր տված գնահատանքը (դրական կամ բացասական), և եթե Ադմինիստրացիան տրված գնահատանքը նկատի 12.4 և 12.5 կետերին համապատասխան, ապա վերջինս իրավասու է առանց զգուշացման շտկելու տրված գնահատանքը։
12.8.   Եթե Ադմինիստրացիայի շտկումը մասնակիցը նորից փոփոխի, ապա առնվազն երեք օրացուցային օր մասնակիցը կզրկվի իր բոլոր իրավունքներից, բացի ֆորում մտնելու հնարավորությունից։
12.9.   Մասնակիցը չի կարող բողոքարկել իրեն տված վարկանիշի դեմ։
12.10.   Այն ժամանակահատվածում, երբ մասնակիցները հնարավորություն չունեն վարկանիշ տալու, ադմինիստրատորն ու մոդերատորները կարգապահական և խրախուսական նպատակներով կարող են վարկանիշ տալ մասնակիցներին։

13.   ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԻՄ (SUPPORT TEAM)
13.1.   Սույն թիմի անդամներ են դառնում նրանք, ովքեր տվյալ օրացուցային տարվա ընթացքում (տարին հաշվվում է հունվարի 1-ից) աջակցում են Լուսամուտին։
13.2.   Լուսամուտին հնարավոր է աջակցել և՛ ֆինանսապետ, և՛ որոշակի աշխատանքներ կատարելով, և՛ հատուկ նշանակության խորհրդատվությամբ, որոնք կընդունվեն Ադմինիստրացիայի կողմից որպես աջակցություն։
13.3.   Աջակցություն թիմի անդամները հանդիսանում են Ադմինիստրացիայի գլխավոր խորհրդատուները, ովքեր կարող են ֆորումում թեմաները դարձնել գլխավոր, օրացույցի մեջ կատարել նշումներ, ցանկության դեպքում կարող են ունենալ ... @lusamut.net էլեկտրոնային հասցե։
13.4.   Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նախորդ տարվա ընթացքում Ադմինիստրացիայի գնահատմամբ 13.2 կետի ցուցումները չլրացրած անդամները կդադարեն սույն թիմի անդամ լինելուց։
13.5.   Ադմինիստրացիան յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ից հետո սույն թիմին կներկայացնի իր համառոտ հաշվետվությունը, որից հետո թիմի անդամները կարող են իրենց մասնավոր առաջարկությունները կատարել «Ադմինիստրացիա» բաժնի «Support» ենթաբաժնում։

14.   ՔԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՍԱՆԻԿՆԵՐ
14.1.   Եթե որևէ մեկը, որոշակի անհաղթահարելի արգելքների պատճառով չի կարող ինտերնետ օգտագործել, սակայն ցանկանում է մասնակցել ֆորումին, ապա միայն այն դեպքում, եթե ֆորումի մասնակիցներից որևէ մեկը կստանձնի նրա խնամակալությունը՝ ֆորումի ադմինիստրացիայի համաձայնությունից հետո ֆորումում կոչվելով «քավոր», իսկ գրանցվողը՝ «սանիկ»։
14.2.   Սանիկի գրանցումից առաջ քավորի կողմից ֆորումի Ադմինիստրացիայի «Ձեր առաջարկները» բաժնում պետք է կատարվի առաջարկ, որն ադմինիստրացիայի կողմից հաստատվելուց հետո կկատարվի գրանցում և արտոնություն կտրվի քավորին իր սանիկի անունով մտնելու ֆորում, սակայն քավորը պարտավորություն է ստանձնում, որքան որ հնարավոր է, իր սանիկի ամբողջական տվյալները լրացնել վերջինիս պրոֆիլի մեջ՝ ավատարի փոխարեն կցելով տվյալ անձի լուսանկարը, իսկ ստորագրության տեղում նշելով քավորի ֆորումում գրանցման անունը (օրինակ. Քավոր՝ helper)։
14.3.   Քավորն իր սանիկին փոխարինում է միայն վերջինիս ցուցումների համաձայն և բարոյական պարտավորություն է վերցնում իր վրա իր կողմից գրառումներ չկատարել սանիկի անունով։ Նման խախտումների բացահայտման դեպքում ֆորումի ադմինիստրացիան իրավասու է իրագործելու 4.3 կետը։

15.   ԳՐԱՆՑՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՋՆՋՈՒՄ
15.1.   360 օր գաղտնագրով ֆորում չմտնելու դեպքում գրանցված մասնակցի տվյալները ջնջվելու են՝ բացառությամբ կատարած գրառումների։
15.2.   Այն մասնակիցը, ում պրոֆիլում նշված էլ. փոստը կեղծ է կամ գոյություն չունի, հայտնաբերվելու դեպքում տվյալ մասնակցի տվյալները անմիջապես ջնջվելու են` բացառությամբ կատարած գրառումների։
Նմանատիպ կեղծ էլ. հասցեները սպամի աղբյուր են և ծանրաբեռնում են սերվերն ու ծրագրային մասը:

15.3.   15.1. կետով նշված ջնջումը անվերականգնելի է, հետևաբար վերջինս ֆորումում վերականգնվելու համար պետք է նորից գրանցվի:
Let's open the window of our soul and let the light enter our souls