Գլխաշոր

Started by Mariam, August 09, 2006, 11:05:50 AM

Previous topic - Next topic

Mariam

Խոսքս ուղղված է հարգելի Հայր Հ-ին, որ ցանկացել է արձագանք ստանալ իր հորդորներին:
Անօգուտ է մեզ խորհուրդ տալ հագուստի վերաբերյալ: Որովհետև կացությունը մեզանից կախված չէ, ու գոնե այս ոլորտներում մարդ – թե կին – հավատացյալը ի վիճակի է կողմնորոշվելու լավագույն լուծման մասին:
Ասացիք, թե սեվ հագուստ չպիտի հագնենք ամուսնության պարագային, կամ թաղման պարագային: Բոլորովին ճիշտ եք մտածում: Բայց իմացեք, թե այստեղ՝ Արցախում, ինչքան ենք տառապում տարբեր գույն ունեցող զգեստ գտնելու համար: Երևի՝ դպրոցական պարտադիր համազգեստի հետ առընչված հարց է: Ուրիշ, գունավոր զգեստները ըստ «մոտայի» են, ու շատ հաճախ անպարկեշտ և ինձ և աղջկա համար: Ուրեմն՝ հագնում եմ պարկեշտ զգեստը, նույնիսկ եթե նա սեվ է լինում: Դպրոցի համար, չմոռանաք, որ սեվ զգեստը պարտադիր է երեխաների համար: Գոց կապույտ գույնի զգեստ գտնելը անհնարին է: Այս գույնի կերպասն իսկ չկա: Զգեստ կարելը միշտ հնարավոր չէ:
Գլխաշորի վերաբերյալ... մեզ բոլորի կողմից սիրված Սուրբ Մարիամ Աստվածածինը ոչ միայն գլխաշորով էր Տաճար մտնում ու աղոթում, այլ անպայման - տատիկիս նման – ամբողջ օրը,տարվա բոլոր եղանակներին , գլխաշորը նրանից անբաժան էր: Սուրբ Մարիամ Աստվածածինը, կամ մեր հարգելի ու սուրբ Հայ կանայք տարբեր ձևով չէին կարողանում անել, որովհետև դա հակասում էր իրենց ապրած միջավայրի սովորույթներին, կլիներ անպարկեշտություն: Բայց տեսեք, թե ինչ է պատահում հիմա. եկեղեցի մտնելիս, կինը դնում է մի գլխաշոր, որը զարդարանքի նման է, ժանյակի նման է, ամբողջ գլուխը չի ծածկում, թափանցիկ է ու նախշուն: Կարծես՝ կինը դարձել է մի տիկնիկ, որը անպայման գեղեցիկ պիտի երևա, նույնիսկ եկեղեցո'ւմ, ու այդ «գլխաշորը» զարդարանք է իր գլխուն:- Ուրիշ զարդարանք, նման այն զարդարանքներին, որի օգտագործող կանանց դատապարտեց Եսայի մարգարեն: Գլխաշորը կորցրել է պարկեշտության իր բուն իմաստը:
Եկեղեցի մտնելիս, պարտադիր եմ մտածել Աստծու մասին, ու աղոթել: Էլ ի՛նչ գլխաշորի մասին հոգ տանելը: - Բայց գլխաշորս գրեթե միշտ պայուսակում է, եթէ հարկավոր է՝ կկապեմ: Խնդիր չկա: Եթե պատահում է՝ մոռացել եմ, բայց ցանկանում եմ Եկեղեցի մտնել ժամերգության ատեն, չեմ վերցնում իմ տրամադրության տակ գտնվող զարդարված գլխաշորերից, կամաչեի, որ դուք ինձ տեսնեիք այս վիճակում՝ զարդարվա՛ծ գլխով: Դա հակասում է իմ ներքին համոզումներին, ու ինձ կթվեր, թե ծպտվել եմ Աստծու առաջ: Մյուս կողմից, չեմ կարծում, թե եկեղեցին իմ տնից բնությամբ տարբեր լինի: Նշանակալի խոսքերում՝ «Եթե ցանկանում ես աղոթել, տան դուռդ փակիր ու աղոթիր քո երկնավոր Հորը: », գլխաշորի մասին ակնարկություն չկա, ոչ էլ տղամարդկանց ու կանանց տարբերության մասին: Այս բոլոր օրենքները, զոր Եկեղեցին պարտադրում է, պիտի քննենք, որպեսզի գոնէ օրենքը հարգելիս, չպիտի շեղենք օրենքի հոգուց: - Գլխաշորի իմաստը պարկեշտությունն է: Կարող եմ առանց գլխաշորի շատ համեստ տեսք ունենալ. համեստ հագուստ ու ընդհանրապես առանց զարդարանքի, առանց սանտրվածքիս զարդարանքի կանգնել Աստծու առաջ, չներկված մազերով, երեսով ու հոգով: Ու կարող եմ գլխաշորով հոգ տանել իմ արտաքին տեսքի համար, ու այնպես անել, որպեսզի գլխաշորն իսկ ծառայի հրապուրելու իմ նպատակին: Կամ անպարկեշտ հագուստի վերև գլխաշոր կապել:
Շատ անգամ ինձ թվաց, թե Հայ կինը տեսակ մը ստրուկ է հրապուրիչ լինելու ցանկության, ու արևելքը նրան պարտադրում է այս դերից չհեռանալուն:
Աղոթական կյանքի տարրական փորձառությունը մեզ համոզում է, թե աղոթքի իսկությունն ու պտուղն առընչված չեն արտաքին դրսևորումներից մեկն ու մեկի հետ: Իսկական խոնարհությունը - որ կանանց հատուկ չէ, ու նաև տղամարդկանց պարտադրանքն է աղոթքի ատեն - ոչ մի կապ չունի կերպասի մի կտորի հետ, որին սակայն հագնում ենք, իբրև մեր նախնիների համեստության նշան, իրենց ապրած դարերի հատուկ միջավայրի սովորույթի համաձայն:
Աստված օգնական:

Legna

Մարիամ հիացած եմ ,այս ինչքան բան գիտես  32:),ես եմ տկար ու անխելք.Աստվածաշնչի նկատամբ, նկատի ունեմ ,թե չէ էնպես ... 31:) 30:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Hasik

Չնայած այս թեմային վաղուց չեն անդրադարձել, բայց կուզեմ հիմա նշել նաև իմ կարծիքը գլխաշոր կապելու վերաբերյալ:
        Մարիամը ճիշտ է, որ գլխաշոր կապելը պարկեշտության նշան է, որ շատերը կարող են այն կապել, բայց իրականում անպարկեշտ վարք ունենալ, բայց այս հարցին եկեք մեկ այլ տեսանկյունից նայենք:
       Մեր հասարակությունում շատ կանայք ու աղջիկներ ուղղակի ամաչում են գլխաշոր կապել, անգամ բացասաբար են վերաբերում այդ երևույթին, մի մասն էլ ուզում է կապել, սակայն վախենում է հասարակության կարծիքից, թե ի?նչ կասեն իր մասին, մյուս խումբը չգիտի դրա խորհուրդը: Ես էլ եմ այդ վիճակների մեջով անցել, բայց վերջնականորեն որոշեցի, որ պետք է գլխաշոր գցեմ այն դեպքից հետո, երբ մի անգամ Սբ. պատարագը վերջանալուց հետո  (այս անգամ էլ գլխաշոր չէի կապել) նայեցի Մարիամ Աստվածածնի պատկերին, որ խորանի վրա է, տեսա, որ գլխաշորով փաթաթված է նրա գլուխը, կարծես թե ես դա առաջին անգամ էի նկատում, ու այնպիսի մի հետաքրքիր զգացողություն եղավ մոտս, կարծես թե մեկն ասում էր, որ Մարիամ Աստվածածինն այդքան սուրբ է եղել իր կյանքում, նրանից սուրբ կին չկա աշխարհի վրա, գլուխը ծածկած է, ապա դու ինչո?ւ չես անում դա:
Չգիտեմ, թե ով ոնց կընկալվի իմ այս գրածը, բայց դա ինձ համար հայտնության նման մի բան էր, ու ես դրանից հետո, որպես կանոն, առանց գլխաշոր եկեղեցի չեմ մտնւմ, այն միշտ իմ պայուսակում է:
       Բայց խորհուրդ կտայի, որ դա ձևականորեն չանեն հայ աղջիկներն ու կանայք: 41:)

Petros

Կորնթացիների նամակում ասվում է, որ կինն աղոթելիս պիտի ծածկի իր գլուխը նման այն հրեշտակների, որոնք Աստծո պաշտամունքին իրենց թևերով ծածկում են իրենց երեսը:

Tigran

Quote from: Petros on August 23, 2009, 03:17:13 AM
Կորնթացիների նամակում ասվում է, որ կինն աղոթելիս պիտի ծածկի իր գլուխը նման այն հրեշտակների, որոնք Աստծո պաշտամունքին իրենց թևերով ծածկում են իրենց երեսը:
Պետրոս, խոսքերս խիստ մի ընդունիր, բայց Կորնթացիների նամակում Պողոսը նման համեմատություն չի անում: Պողոսը այսպես է գրում`

1 Կոր 11:10  Նրա համար պետք է, որ կինը շուք/իշխանություն/ դնի գլխի վրա հրեշտակների համար:

Եվ ելնելով նրանից, որ հրեշտակները երեսները փակում էին որպես խորհուրդ այն բանի, որ Աստծուն ոչ ոք չի տեսել և չի կարող տեսնել, իսկ կանանց գլուխը ծածկելը, որպես տղամարդուն գլուխ ընդունելու նշան, ապա այստեղ նման մեկնություն և համեմատություն չի կարող լինել:

Tigran

Ես հավատում եմ, որ գլխաշորը երբեք չի եղել և չի կարող լինել Աստվածպաշտության պայման:

1 Կոր 11:3-16 համարներում Պողոսի հիմնական թեման իշխանության և դիրքերի դասակարգումն է: 

11:3  Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ամեն մարդու գլուխը Քրիստոսն է, և կնոջ գլուխը մարդը, և Քրիստոսի գլուխն Աստված:

Եվ մնացած բոլոր օրինակները Պողոսը բերում է այս հիմնական միտքը բացատրելու համար:

Իսկ 11:16 համարում Պողոսը գլուխը ծածկելու համար օգտագործում է սովորություն բառը: Կրկնում եմ սովորություն բառը: Ինչը նշանակում է, որ գլուխը ծածկելը վարդապետություն կամ Աստվածպաշտության պայման չէր առաջին դարում: Իսկ սովորույթները ձևավորվում են տվյալ մշակույթի թելադրանքով, և կարող են փոփոխվել:

Ուսումնասիրելով առաջին դարի Հունահռոմեական մշակույթը, հատկապես Պլուտարքոսի <Բարոյականության մասին> աշխատությունը, Ապուլեոսի <Ոսկե էշը> կամ Արիստոֆանի պիեսները, հասկանալի է դառնում, որ այդ մշակույթում կանայք գլուխները ծածկում էին ի նշան հնազանդության իրենց ամուսիններին, իսկ անառակ կանայք հակառակն էին անում:

Հավանաբար Կորնթոսի Եկեղեցու կանայք <Քրիստոսով ազատություն>-ը ծայրահեղության էին հասցրել, և խախտում էին տղամարդու գլուխ լինելու Աստվածաշնչյան սկզբունքը, և միևնույն ժամանակ գլխաշոր չգցելով գայթակղություն էին դառնում հեթանոսների համար: Դրա համար էլ Պողոսը հորդորում էր չհակառակվել ընդունված սովորույթին: 11:16

Այսօր այդ սովորույթը չկա, և Քրիստոնեա կինը ազատ է ծածկել կամ չծածկել գլուխը, բայց պարտավոր է պահել տղամարդու գլուխ լինելու սկզբունքը:

Ի լրացում գրածիս, ուզում եմ միտքս ամփոփել Հիսուսի խոսքերով`
Հովհաննես 4:23  Բայց ժամանակ կգա, և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին:

Աստծուն երկրպագում ենք հոգով, և ոչ մի նյութական բան չի կարող ոչ արգելք հանդիսանալ, ոչ էլ միջոց կամ պայման:

Petros

Quote from: Tigran on September 03, 2009, 11:02:31 PM
Նրա համար պետք է, որ կինը շուք/իշխանություն/ դնի գլխի վրա հրեշտակների համար:
Ձեր մեջբերածը բառացիորեն թարգմանությունից է, իսկ ես չէի արտագրել տողերը, այլ իմաստային էի գրել, այնպես ինչպես հասկացել եմ:
Իմաստային թարգմանությամբ Կտակարանում այսպես է ասվում. "Ահա, թե ինչու աղոթելիս կինը պետք է քողով ծածկի իր գլուխը, ինչպես, որ հրեշտակներն են ծածկում իրենց դեմքը Աստծու ներկայությամբ": (Ա Կոր. 11:10)

vahan

#7
Quote from: Tigran on September 03, 2009, 11:14:07 PM
Ես հավատում եմ, որ գլխաշորը երբեք չի եղել և չի կարող լինել Աստվածպաշտության պայման:

Ա.կորնթ.11.5
ՙԱմեն կին որ գլուխը բաց աղոթքի կկանգնի կամ մարգարեություն կանի .անպատվում է իր գլխին՚
Quote from: Tigran on September 03, 2009, 11:14:07 PM
Իսկ 11:16 համարում Պողոսը գլուխը ծածկելու համար օգտագործում է սովորություն բառը: Կրկնում եմ սովորություն բառը:
Տիգրան ջան էս ի՞նչ ես ասում։ Սովորություն բառը լրիվ այլ իմաստով է ասվում քո մեջբերումում։ խնդրեմ՝
ՙՍակայն եթե մեկը հակառակվել կուզի դրան(կոնկրետ գլխաշորին) մենք այդպիսի սովորություն չունենք.և ոչ էլ Աստծո  եկեղեցիները՚։
Այսինքն՝Աստծո եկեղեցիները առանց գլխաշորի պաշտամունք անելու սովորություն չունեն.և ոչ էլ վիճելու։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։