Շարակնոց

Started by Mariam, August 31, 2005, 10:16:48 PM

Previous topic - Next topic

Mariam

 Ստացել եմ այս հրաշալի Գիրքը' Շարակնոցը, ու ցանկանում եմ որ բոլորդ էլ նույն ոգևորությունը ունենաք: Ինչ ուժե'ղ դաստիարակիչ է, ինչքա'ն սրբություն է պարունակում: Իմ փափաքն է որ բոլորդ կարողանաք կարդալ ու նույն ուրախությունը ստանաք:

Mariam

Իմ խոսքը Հայ Եկեղեցու եմ ուղղում:
Հիմա առջևս կա ժամագիրք, շարակնոց , հոգևոր երգերի մի ժողովածո:
Հիմա, մարդիկը ինձանից են խնդրում սույն գրքերը, որովհետև անհրաժեշտ են հավատացյալներին, անփոխարինելի հոգևոր սնունդ են:
Ինչո՞ւ միայն հիմա, իմ միջոցներով, եմ գտել նրանց: Ինչո՞ւ եկեղեցիները փակ են հավատացյալների առաջ:
Ի՞նչ փոխվեց: Ինձ համար՝ ամե'ն ինչ: Եկեղեցում , կարող եմ սարկավագի աղոթքի միանալ, մտովի ձայնակցել նրան, կամ դպիրի հետ մտովի երգելիս աղոթքս բարձրացնել դեպի Աստված: Կամ պատարագի ատեն, քահանայի ասած ծածուկ աղոթքը կարդալ ու պատրաստվել հաղորդվելու:
Ուրեմն, ոչնչով Եկեղեցու կարգը չեմ խանգարում, ու եթե ցանկանամ երգել բարձրաձայն, տանս առօրյա գործերը կատարելիս այդ կարող եմ անել:
Ինչո՞ւ դուք բոլորդ լռեցիք այդ խնդրով, ու ուղղածս բոլոր հարցերի մասին:
Աստված մեզ թող անպակաս անի իր օրհնությունը: Որպեսզի իր աննման Սերը ճանաչենք:

Mariam

#2
Ամեն անգամ, երբ ժամերգության ատեն եկեղեցում եմ, չեմ կարող չերազել ու չաղոթել որպեսզի օր մը , շարականների ու հոգևոր երգերի մեզ բոլոր սիրահարներիս՝ եկեղեցու առաձնացած մի մատուռում շարակնոցներ դրվեն գրակալների վրա ու մեզ հնարավորություն ընծայվի երգելու այդ հիանալի երգերը:

Mariam

#3
Ցանկանում եմ ևս այս ճշտումը կատարել: «Քրոստոնյա Հայաստան» Փետրուար Բ թվի թերթի մեջ, «Աղոթքներ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու ժամագրքից» վերնագրով՝ Ս. Ստամբոլցյանի ստորագրությամբ հոդվածը օգնեց ինձ ավելի լավ ճանաչելու եկեղեցիների միջև աղոթելու տարբերությունների նշանակությունը, կարեվորությունը , նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույնությունը:
Աղոթքի այս տարբեր դրսևորումները նկատում եմ շատ դրական ու ուրախացուցիչ, ըմբռնելով, որ մարդը դառնում է առ Աստված իր ինքնուրույն մշակույթով, որի ազդեցությունը ու դրոշմն է դրել իր հոգում:
Ձեզ էլ ասեմ, որ սկսել եմ հասկացել Հայ Եկեղեցու մոտեցման ձևի հատկության արժեքը, ու սկսում եմ մեծապես գնահատել հավատացյալների լռությունը եկեղեցում:
Մեզ հայտնելուց հետո Ղպտի Եկեղեցում լռելյան աղոթելու սովորույթի մասին – նրանց ժամասացությունը չի երգվում, բոլոր սաղմոսները և աղոթքներից շատերը «չեն արտասանվում, ասվում են մտքով՝ անլսելի», Ս. Ստամբոլցյանը գրում է. «Ղպտական ժամագրքի մասին այս համառոտ ծանոթությունը տալուց հետո, կամենում ենք հայտնել մեր փափաքը, որ մի օր Հայոց ժամագիրքը ևս մատչելի և գործածական դառնա բոլոր հայ հավատացյալների համար՝ դառնալով նրանց «ձեռքի գիրքը», Աստվածաշունչի կողքին գրավելով իր արժանի տեղը մեր կյանքում և լցնելով մեր օրը մեր սուրբ հայրերի աղոթական շնչով:»
Ասեմ, որ խոնարհվում եմ Հայ Եկեղեցու այս սովորույթի առաջ, որը պարտադրում է հավատացյալներին պահել բացարձակ լռությունը ժամերգության ատեն – դա օգնում է մեզ աղոթքի մեջ մնալու համար - թողնելով, որ միայն քահանան ու սարգավագը երգեն իրենց բաժին եղող շարականներն ու աղոթքները: Բայց ուրախանում եմ,որովհետև ուրիշ հավատացյալը նույն ցանկությունն է հայտնում. որ բոլորս ունենանք ու տան մեջ գործածենք  այս թանկարժեք շարակնոցը, մշակված մեր սիրած սուրբ հայրերի՝ հավատի մեջ մեր հայրերի կողմից:

cyberbob

Բարև Ձեզ, ես առաջին անգամ եմ այստեղ այցելում, սակայն տեսնելով, որ կա հետաքրքրություն "ՇԱՐԱԿՆՈՑ"-ի նկատմամբ, առաջրկում եմ հայկական հին շարականների ժողովածուն, որն այլ տեղ չեք հանդիպի:

Ցանկանալու դեպքում պատասխանեք գրառմանը կամ էլ. փոստի հասցեին` cyberbob@list.ru

Գիրքը բաղկացած է շուրջ 250 էջից և նախնական արժեքը կազմում է 35,000 դրամ:
Առկա է այդպիսի 3 գիրք:

Շնորհակալություն, սպասում եմ Ձեր արձագանքներին: