Քահանա

Started by Pantera, September 11, 2006, 07:12:33 PM

Previous topic - Next topic

Pantera

Shat kuzenam vstah linel im karciqum` qahananeri veraberyal u shat kuzenam lsel uxxumner ayd aritov` inz hasceagrvac.

Qahanayin tesnum em vorpes Astco Khosqi meknaban, yerbemn` mardu yev Astco mijev yeghogh kape, mijnorde... yekeghecum, tesnum em qahanayin vorpes Astco tsaran IR tane` yekeghecum...

Lsel em mi qani qahananeri qarozchutyunner, araroghutyunner, uxxaki khosq...` voronq shat annkat` hskayakan khaghaghutyun en matucel hogus...

Sakayn shat em handipum, nayev,  kopit u anhaskanali qahananeri, voronc beranic durs yekac khosqe kam nranc koghmic ararqe` takn u vra e anum mardu hogin u khuchapi matnum, kaskacanq harucum, inch vor ban kotrum nersumd...

Ter Ghukas, inch kaseq nman depqeri masin? mite menq porzum enq srbacnel qahanayin mer achqerum, vorn el` ir hertin e mard? Inchpes varvel qahanayi kopit pataskhannerin? nkatel dranq, te voch? yev verjapes, inchpisin e qahanayi karevorutyune mardu havatqi mej?

Khndrum em, vochnchacreq im mej tanjvogh ays harcere.



Abegha

Անշուշտ ճիշտ է ասածդ, քահանան Տիրոջ սպասավորն է և պետք է մարդկանց մատուցի Աստուծո խոսքը, պետք է մարդկանց մերձեցնի Աստծուն, որի համար պայման է, որ ինքն ևս մերձ լինի Աստծուն։ Բայց միաժամանակ չպետք է մոռանանք, որ քահանան ևս մարդ է, մեզ նման, և մեղանչում ու սխալներ է թույլ տալիս, ինչպես բոլորս։
Բայց կա՞ մարդ, որ մեղքեր չունի։ Ինձ նման մեկը կարող է մարդկանց առջև շատ ներկայանալի և սիրված լինի, բայց իր հոգում եղած մեղքերի պատճառով՝ անընդունելի Աստուծո առջև։ Հետևաբար արտաքինով չպետք է դատել և դատողն Աստված Ինքն է։ Մյուս կողմից՝ մեկը կարող է մարդկանց առջև շատ ամբաստանված լինի, բայց Աստուծո առջև՝ մաքուր։ Մարդկանց սրտերը քննողն Աստված է։ Սա նման է ավետարանական առակին, խնդրեմ կարդացեք (Ավ. ըստ Մատթ., գլ. 21, հմր. 28-32):
Եկեղեցին վաղուց պատասխանել է նաև հետևյալ հարցին.
–   Եթե քահանան մեղավոր մեկն է, կարելի՞ է նրա ձեռքից Հաղորդություն ընդունել։
–   Ձեռքը կարող է կեղտոտ լինել, բայց ստացած դեղը՝ բժշկարար։

Պետք չէ քահանային սրբացնել, բայց պետք է նրան օգնենք, որ մոտենա այդ սրբությանը։
Երկրորդ՝ սրբության առումով այն, ինչ պարտավոր է պահել քահանան, պարտավոր է պահել յուրաքանչյուր քրիստոնյա։ Իրավունք չունենք քահանային «ցիցը հանելու», երբ ինքներս չենք պահում այն, ինչ պատվիրում է մեզ Տերը։
Ընդհանրապես մեղանչող մարդու հանդեպ պետք է ավելի շատ սեր ունենալ, քան թե՝ կարեկցանք։ Իսկ ո՞վ չի մեղանչում կամ սխալվում։

Քահանայի կոպիտ պատասխանները, անշուշտ, պետք է նկատել, կույր չենք, ի վերջո դա կարող է օգնել այդ քահանային, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ամենից բարեհամբույր մարդը որոշակի հանգամանքների պարագայում կարող է կոպիտ դառնալ, և այդ պահը կարող է զուգադիպել քեզ հետ։

Ինչ վերաբերում է հավատքին, ապա պետք է ասեմ, որ մեր հավատքը չպետք է կապենք անձի հետ, այլ՝ կենդանի Աստուծո, Իր եկեղեցու և սրբերի հետ։ Ճիշտ է, քահանան միջնորդ է, որի միջոցով ստանում ենք Սբ. Հաղորդությունը, մեղքերից՝ ապաշխարություն և թողություն, բայց կյանքում ամեն ինչ է միջնորդում Աստուծո ներկայությունը՝ մեզ հաղորդակից դարձնելով Իր հետ։ Ամեն ինչի արարիչն Ինքն է, և ամեն ինչի մեջ Նա տեսանելի է, իսկ իմաստուն մարդը այդ ամենի միջոցով մոտենում է Իրեն՝ օգտվելով այդ ամենի «միջնորդությունից»։
Սբ. Բարսեղ Կեսարացին մի իմաստուն խոսք ունի, որտեղ ասում է, թե Աստված չընտրեց հրեշտակներին որպես միջնորդ, որովհետև հրեշտակներն անմեղ են և չեն հասկանա մեղավոր մարդուն, այլ ընտրեց և մարդկանց տվեց քահանայության պատիվը, որովհետև մեղավոր մարդը կարող է սիրել ու ներողամիտ գտնվել իր նման մեղավորի հանդեպ՝ ցույց տալով մեղքից հեռանալու ճանապարհը՝ ապաշխարություն, մեղքերի թողություն և Սբ. Հաղորդություն տալով։