Âûáîð ñïóòíèöû(êà) æèçíè

Started by maro, May 20, 2005, 11:51:53 PM

Previous topic - Next topic

maro

Ïðîñòèòå, ÷òî ÿ íà ðóññêîì 12:), õîòÿ äóìàþ, Âû îòâåòèòå íà àðìÿíñêîì? 13:)

È òàê, äîáðûé âå÷åð äîðîãèå îòöû Ëóêàñ è Ãðèãîð

Âûáîð ñïóòíèöû(êà) æèçíè -- îäíî èç ñàìûõ ãëîáàëüíûõ ðåøåíèé â æèçíè. Ìîæíî áëàãîñëîâèòü ñåáÿ íà âñþ æèçíü, à ìîæíî è....... èëè
Ìîæåò ëè Áîã ìíå â ýòîì ïîìî÷ü? Êàê ïîçíàòü Åãî âîëþ? Ãäå ãðàíü ìåæäó ÷óâñòâàìè è ðàçóìîìîì è âîëåé Áîãà?(ñ)

Abegha

#1
Երիտասարդների համար, անշուշտ, սա կարևորագույն հարց է։Ինչպե՞ս ընտրել կյանքի ընկեր։
Այսօրվա երիտասարդի առջև բազում փորձություններ կան ծառացած և, ցավոք, երիտասարդներն Աստվածաշնչից խորհուրդ քաղելու փոխարեն «աշխարհի» մեջ են փնտրում։
Այնուամենայնիվ, գտնում եմ, որ այսօրվա մարդու համար ևս արդիական են առաքյալների խրատները։Ընտրության հարցում Պողոս առաքյալը կատարյալ նվիրումի ճանապարհն է մեզ մատնանշում, այսինքն՝ կուսության (Ա  Կորնթ. գլ. 7, հմր. 1, 7-8), բայց կյանքի տեսակ–տեսակ փորձություններից խուսափելու համար, մարդուն Աստված օգնական տվեց (Ծննդ. գլ. Բ, հմր. 18)։Ծննդոց գրքի այս պատմությունը կրկնվում է նաև այսօր, և ըստ յուրախանչյուրին տրված շնորհի (Ա  Կորնթ. գլ. 7, հմր. 1, 7-8) ոմանք իրենց անձը կատարելապես նվիրում են Աստծուն, իսկ ոմանք՝ ամուսնանում։Այսօր մենք, որ հաճախ կյանքի ընկեր ընտրելու մասին ենք խոսում, ես հավատացած եմ, որ իրականում Աստված է մեզ տալիս։Երբեմն էլ մեր սխալ մոտեցումների պատճառով Աստված թույլ է տալիս, որ մենք սխալվենք, ուստի պետք է խորագետ լինել և հանձնել Աստծուն հարցը, այսինքն՝ առաջնորդվել Աստծով։
Հարցն Աստծուն հանձնել նշանակում է աղոթքով առաջնորդվել, բայց շատ կարևոր է նաև աղոթքով ապրող խորհրդատուներ ունենալ։
Ինչպե՞ս իմանալ Աստծո կամքը։Մենք ամեն ինչի մեջ ենք Աստծո կամքը փնտրում։Դրա համար Աստված մեզ տվել է Աստվածաշունչը, եկեղեցու հայրերի խրատները և ազատ կամք ու գիտակցություն։
Վերջին հարցդ չափազանց ընդհանուր է, բայց կարճ ասեմ՝ Աստծո պատվիրանների մեջ է։
Հ.Գ.
Վերնագրիդ հարցում ըստ իս սպառիչ պատասխանը թաքնված է Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված թղթում, գլ. 7, հմր. 27-28։
Կարիք չկա կյանքի ուղեկից փնտրելու կամ ընտրելու, եթե նախախնամված է, Աստված ինքն է նրան առջևդ բերում, և եթե հոգումդ ներդաշնակություն ես զգում, մնում է ուշադիր լսել հոգևոր հոր խրատները, ծնողներին և ...
Հետո, եթե սուրբ չենք, չենք կարող ասել՝ սա Աստծո կամքն է, մնում է աղոթքով ապավինել Աստծուն։

maro

sk inch i nkaty unek aselov: "sxal motetsim"?
Uremn, ete naxasahmanvats e Astso koxmits, mez mnum e miain Nra Dzaina lselu?

Ev ais temayi shurj mi harts el tsagets.

Isk ete havatatsyala amusnanum e, voch havatatsyali het?

Abegha

Սխալ մոտեցումը տարբեր ձևերով է արտահայտվում, օրինակ՝ անտարբերությունը Աստծու պատգամների, Աստծու խոսքի հանդեպ, որով և մեր ընտրությունը կատարում ենք ոչ թե որպես քրիստոնյա, այլ կարծես թե որպես հեթանոս։Օրինակ սերը զույգերի մեջ ամուր ընտանիքի երաշխիք է, բայց «կույր սերը» կարող է ոտնակոխ անել Աստծո խոսքը, որով և կույր սերը չի հարատևում։

Նախախնամության հարցը առանձին հարց է։Մարո ջան, կառաջարկեի առանձին թեմա բացեիր այս առումով և հարցդ շարադրեիր։
Հայ Եկեղեցին մկրտվածին չմկրտվածի հետ չի ամուսնացնում, այսինքն՝ հավատացյալին անհավատի հետ։Հետևությունը կարծեմ պարզ է։

maro

its im mot mek urish harts arajatsav.
Che vor tsavok kan, knkvats anhavatner 16:)

Hayr Krikor

Հարգարժան Մարո,

Ինչպես դու ես գրում. <Աստված սեր է>, և ամուսնության խորհուրդն կատարելով եկեղեցում` Աստծուց հայցում ենք, որ հոգևորականի միջոցով օրհնի այն և սերն թագավորի ընտանիքում:

Իրավունք ունեք` ասելով, որ մկրտվածներ կան որ հավատք չունեն: Քանի որ մեկն մյուսի հետ ունի ուղղակի և անուղղակի կապ ու շարունակական իմաստ, այսինքն` մկրտված լինելով` տրամաբանորեն պետք է հավատացյալ լինել, սակայն գիտենք նաև, որ շատերն ընտրում են այս աշախարհն` սերմնացանի առակի հետևությամբ:

Abegha

Quote from: maro on May 22, 2005, 01:49:35 AM
its im mot mek urish harts arajatsav.
Che vor tsavok kan, knkvats anhavatner 16:)

Ես կնքված անհավատի հետ չէի ամուսնանա, իսկ այդպիսիներին դժվար չէ ճանաչելը։Եթե մի ընտանիքում առաջացած դժվարությունների ժամանակ Աստուծո Խոսքը չի կարող միջնորդ հանդիսանալ, ապա շատ դժվար կլինի։

Legna

կներեք  ,իսկ չկնքված  հավատացյալի?
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...