Եղեռնը

Started by Mariam, December 19, 2005, 09:26:22 PM

Previous topic - Next topic

Zatik


This serves to inform you about Azeris continuing destruction of Armenian cultural heritage on historical Armenian lands. From December the 10th until today, the Azerbaijani government sent 200 soldiers in Nakhichevan to totally destroy Hin Chougha's 400 year old cemetery, by the river Arax. Please keep people informed about this barbarous action.

Information in English:
http://www.international.icomos.org/risk/2002/azerbaijan2002.htm
http://hyeforum.com/index.php?showtopic=12022

Information in Russian:
http://www.livejournal.com/users/amatuni/63534.html

Video made from Iranian side:
http://clips1.vimeo.com/video_files/2005/12/16/vimeo.37011.wmv

More photos:
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109.htm
http://www.cathcil.org/v04/doc/Photos/Pictures109-.htm
Quote


Ես ճիշտն ասած ժամանակ չեմ ունենում այս վերջերս նորություններին հետևելու,ոչ էլ ինտերնետ մտնելու:Արդյո՞ք մեր եկեղեցին արձագանքել է ինչ-որ կերպ մեր հարևանների այս բարբարոսություններին, ինձ հետաքրքրում է նաև կա՞ արդյոք կապ մեր և ազերների հոգևորականների մեջ:



Abegha

Այո, Եկեղեցին համապատասխան պաշտոնական գրություններով արձագանքել է՝ դատապարտելով սույն արաքը։

Abegha

Quote from: Hayarpi on December 23, 2005, 01:09:56 AM
Վերջ տալ է պետք և մտերիմ հարաբերություն՝ արդի թուրքերի հետ: Ոխերիմը, հիշչարը ոչ մի լավ բանի չի հասնում:
Հարյուր տարի առաջ նույն ձևով էին արտահայտվում պոլսահայերը երիտթուրքերի մասին։
----

Ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ ազգությամբ թուրք շատ լավ մարդիկ կան, բայց անհրաժեշտություն է, որ Թուրքիան ճանաչի իր պատմությունը։ Այս վերաբերմունքի մեջ անշուշտ պետք չէ չարություն և անեծք խառնել, բայց մեր պարտքն է պահանջել, որ Թուրքիան ճանաչի եղեռնը, և սա պետք է պահանջենք հանուն իրենց՝ թուրքերի, որպեսզի իրենք իրենց պատմական սխալը չկրկնեն մյուսների հանդեպ, և որ դա առիթ չլինի, որ որևէ ազգի առաջնորդ, ինչպես Հիտլերը, մտածի, թե՝ ինչպես թուրքերի արարքը անպատժելի մնաց, այնպես և իրենը։
Եղեռնի ճանաչումը պիտի օգնի մարդկությանը խուսափել հետագա նման սխալներից։

Zatik

Quote from: Abegha on December 25, 2005, 03:43:18 PM
Այո, Եկեղեցին համապատասխան պաշտոնական գրություններով արձագանքել է՝ դատապարտելով սույն արաքը։

Իսկ ավելի մանրամասն կարելի՞ է , :
Անձամբ հարևաններին դիմել են, թե ոչ, կապ կա նրանց հետ թե ոչ :Կներեք  համառությանս համար , բայց ինձ իրոք դա հետաքրքրում է:

Satenik

Զատիկ ջան, ազգային բոլոր տեսակի ինստիտուտներն ու կառույցները  վերջին շաբաթներին թմբկահարում են այս խայտառակության շուրջ, այդ թվում և Եկեղեցին:  Ամեն օր հեռուստատեսությամբ կադրեր են ցուցադրում, որոնք նայել առանց ապշելու հնարավոր չէ:
Միացյալ Նահանգները իրենց մտահոգությունը հայտնեցին այս բարբառոսության շուրջ, բայց դա գելի գլխին ավետարան կարդալ է: Ինչ վերաբերվում է որևէ կապին մեր Եկեղեցու և մեր վայ-հարևանների այսպես կոչված հոգեվորականների միջև, ապա կներես, բայց դրանց իսկի իրենց իսկ հարևան մուսլումանները մարդու տեղ չեն հաշվում, էնքան խուժան են դրանք, էնքան խայտառակ ձևի են իրենց դրսևորել նույն իրենց հավատակիցների մեջ: Դրանց Հայ Եկեղեցու խոսքը ի՞նչ պիտի ասի:

Zatik

Համաձայն եմ Սաթենիկ ջան ,գիտեմ որ իմաստ չունի նույնիսկ, բայց դիմել պետք է ,պատասխանը լսելու համար, պատասխանը գրանցելու համար և պատմությանը թողնելու համար:

Satenik

#16
Ցավոք, պատմությունը այդպիսի փաստերի պակաս չունի: Դա չի ազդում: Ազդում է ուժը: Ֆիզիկական ուժը, այսինքն հզոր պետությունը արդարության հետ համատեղ: Արդարությունը մեր կողմն է, բայց հզոր պետություն ունենալու համար դեռ շատ բան կա անելու (բացի Եղեռնի ճանաչումը):

Abegha

#17
Quote from: Satenik on December 25, 2005, 05:54:31 PM
Ինչ վերաբերվում է որևէ կապին մեր Եկեղեցու և մեր վայ-հարևանների այսպես կոչված հոգեվորականների միջև

Նախ ճշտենք. իսլամական մզկիթները եկեղեցի չեն կոչվում, ոչ էլ իրենց շեյխերը կամ մոլլաները՝ հոգևորական։
Ինչ վերաբերում է հոգևոր պետերի փոխհարաբերությանը, ապա բազմիցս խաղաղության միտումով հայտարարությյուններ եղել են, Վազգեն  Ա -ի ժամանակներից սկսյալ, բայց ... իրենց ժողովուրդը չի լսում։
Այնուամենայնիվ ես կողմ չեմ այս երևույթները օգտագործել և ամբողջ ժողովրդին ատել։ Ճիշտ է, կատարվածը վայրագություն է և պետք է պատժվի։ Այսպիսի երևույթները երբ անպատիժ են մնում, կրկնվում են, բայց և ողջ ժողովուրդն այդպիսին չէ, չեմ կարծում։
Հետո մեկ այլ բան էլ ճշտենք. արդարության պահանջը պետք չէ կապել ատելու հետ։

Satenik

Շնորհակալություն, հայր սուրբ, պարզաբանումների համար:

Zatik

 բայց ... իրենց ժողովուրդը չի լսում։



Պարզ է: Շնորհակալություն