Աստված իր պատկերովը ստեղծեց մարդը....

Started by vahan, September 12, 2009, 01:36:08 AM

Previous topic - Next topic

vahan

Quote from: Samvel on September 10, 2009, 01:08:27 PM
Quoteամեն դեպքում սկզբում Ադամը արարվեց.իսկ եվայի  արարումը ՝դրանից բխող էր։


Միթե քո նշած տեղում (Ծննդոց, 1;27) ասված է, որ սկզբում Ադամը արարվեց: Այնտեղ պարզ ասված է. "տղամարդ և կին ստեղծեց նրան": Իսկ  Ադամին սկզբում արարելու մասին ասված է ավելի ուշ - Ծննդոց, 2;22: Ի միջի այլոց, ես այս հարցը մեկ անգամ արդեն բարձրացրել եմ ու ոչ ոք ցանկություն չայտնեց բացատրելու. որտեղից է գալիս այս հակասությունը?

Իսկ Եվայի անունը փոքրատառով գրելը, դա քո կողմից տառասխալ է ընդամենը, թե միտում?
Հիմա կոնկրետ ասա՝ հարցդ ինչու՞մ է կայանում։ Այսինքն. եթե Ադամի նախաստեղծ լինելու մասին քիչ հետո է ասվում.նշանակում է ինչ որ բան այն  չէ՞։  թէ՞ ինչ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՀիմա կոնկրետ ասա՝ հարցդ ինչու՞մ է կայանում։ Այսինքն. եթե Ադամի նախաստեղծ լինելու մասին քիչ հետո է ասվում.նշանակում է ինչ որ բան այն  չէ՞։  թէ՞ ինչ։

Կոնկրետ հարցս կայանում է նրանում, թե ուր կորավ այն սկզբում ստեղծված կինը, որը ստեղծվել էր տղամարդու հետ միասին: Ինչ պատահեց նրա հետ, որ կարիք եղավ երկրորդ կնոջը (Եվային) ստեղծելու?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on September 12, 2009, 10:27:44 AM
QuoteՀիմա կոնկրետ ասա՝ հարցդ ինչու՞մ է կայանում։ Այսինքն. եթե Ադամի նախաստեղծ լինելու մասին քիչ հետո է ասվում.նշանակում է ինչ որ բան այն  չէ՞։  թէ՞ ինչ։

Կոնկրետ հարցս կայանում է նրանում, թե ուր կորավ այն սկզբում ստեղծված կինը, որը ստեղծվել էր տղամարդու հետ միասին: Ինչ պատահեց նրա հետ, որ կարիք եղավ երկրորդ կնոջը (Եվային) ստեղծելու?
Սամվել.Իսահակյանի հեքիաթները քիչ կարդա 21:)։Մանավանդ. որ որոշ աղբյուրների վկայությամբ. նա գլխավորել է քրիստոնեահալած կազմզկերպություն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՍամվել.Իսահակյանի հեքիաթները քիչ կարդա ։Մանավանդ. որ որոշ աղբյուրների վկայությամբ. նա գլխավորել է քրիստոնեահալած կազմզկերպություն։

Վահան ջան, շատ ուրախ եմ, որ ծանոթ ես Լիլիթի մասին հիասքանչ լեգենդին: Եվ սակայն հարցը իրոք որ լուրջ է և պարզաբանելու կարիք ունի: Համաձայն եմ, կատակել կարելի է ամենալուրջ պահին էլ: Իսկ հանճարեղ բան է կատակով լուրջ հարցեր լուծելը: Կարևորը հարցը չմոռանալն է:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Այո:
Տեսնում եմ, այստեղ էլ հասանք փակուղուն: Այսպես ասած, քթներս դեմ տվեցինք նրան ու կանգ առանք: Որովհետև չունենք պատասխան: Մեր իմացած, մեր ունեցած, մեր ընդունած միակ գիրքը չի տալիս այս հարցի պատասխանը: Ինչու? Կարող է գրիչներից ինչ-որ մեկը թյուրիմացաբար է բաց թողել այդ մասը, իսկ կարող է նաև - միտումնավոր: Այսօր դա արդեն կարևոր չէ, բայց փաստը մնում է փաստ - մենք չունենք այդ հարցի պատասխանը:
Բայց, ընդգծում եմ, չունենք մեր իմացած-ունեցած-ընդունած Գրքում: Իսկ դա բոլորովին էլ չի նշանակում, թե պատասխանն ընդհանրապես չկա: ՈՒղղակի ուրիշ տեղ փնտրելն է մեզ համար հանցագործություն համարվում:

Այնուամենայնիվ (լսելով հանդերձ ոմանց ծիծաղի ձայնն ականջներիս մեջ), կփորձեմ մի քիչ տեղյակ դարձնել տեսակետներից մեկի հետ:

Լյուցիֆերի ապստամբությունից հետո Երկրագունդն սկսեց մշակույթի անկում և հոգևոր սնանկություն ապրել: Դա համարյա ոչ մի կերպ չանդրադարձավ ժողովուրդների ֆիզիկական կամ բիոլոգիական զարգացման վրա, բայց մշակույթն ու բարոյականությունը շատ թերի  էին:
Եվ ահա, համարյա 40.000 տարի առաջ մոլորակի պատմության մեջ հասավ մի ժամանակ, երբ մաքուր բիոլոգիական տեսակետում Երկրագնդի էվոլյուցիոն պրոցեսը հասավ իր գագաթնակետին: Հարկավոր էին "Բիոլոգիական Կատարելագործողներ", որոնք էլ հենց հանդիսացան Ադամն ու Եվան, Աստծո Նյութեղեն Որդին և Նյութեղեն Դուստրը: Որոշումից մոտ հարյուր տարի հետո նրանք մեր մոլորակ եկան և անցան բարդագույն խնդրի լուծմանը. փորձել լուծել մոլորակի խճճված գործերը, մոլորակի, որն ուշանում էր իր զարգացման մեջ ապստամբության պատճառով և նաև պատժված էր հոգևոր մեկուսացմամբ:
Լյուցիֆերի ապստամբության ժամանակ Ադամն ու Եվան հավատարիմ մնացին Միքայելին: Բայց այնուամենայնիվ նրանք մանրամասն տեղեկություններ ստացան ապստամբությունից հետո Երկրագնդի վրա տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև ստացան մանրակրկիտ հանձնարարություններ այն մասին, թե ինչ կերպ պետք է վարվեն, վերցնելով իրենց վրա պատասխանատվությունն այնքան խորին հակասությունների միջև պատառ-պատառ լինող  աշխարհի համար:

...Առայժմ այսքանը, քանզի, գիտեք, համոզված չեմ, որ ապարդյուն չէ չարչարանքս թարգմանել այս ամենը հայերեն, համոզված չեմ, որ այն չի ջնջվի...


Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: