սրբապաշտություն,'ճիշտ է արդեոք?

Started by akunq, October 17, 2008, 06:42:00 PM

Previous topic - Next topic

Petros

Quote from: vahan on August 30, 2009, 01:04:15 AM
Էդ ճշմարտությունո՞վ ես հարցերը խճճում. սկզբում ասում ես թէ ասել եմ որ Մարիամը սուրբ չի.հետո ՝ կույս չի։ խնդրում եմ ինքդ քեզ համար. ու առավել ևս ինձ համար. հստակեցրու հարցերդ։
Ես Ժողովուրդ եմ ասել, Վահան ջան: Ամբողջ ես թեման պտտվում էր սրբապաշտության առարկման կամ ընդունման շուրջ: Ու չեմ կոնկրետավորել գրածս:
Ես չեմ պնդում իմ գրածները ու չեմ ուզում որ տպավորություն էլ ստեղծվի իբր ԵՍ ՊԻՏԻ ՃԻՇՏ ԴՈՒՐՍ ԳԱՄ: Ցավ եմ ապրում, երբ անառողջ մտորումներ եմ նկատում սրբերի նկատմամբ: Ինչպես ասեցի` հոգեգալստական եմ եղել ու շատ  ծանր էր ինձ համար սուրբերին աղոթելը, երբ եկա ՀԱԵ: Բայց ժամանակի ընթացքում ամեն աղտ մեջիցս անցավ երբ սկսեցի կարդալ ու ուսումնասիրել այս մասին գրվածները: Լիովին ընդունեցի ու հասկացա:
Խճճելու մտադրություն բոլորովին չունեմ, Վահան ջան, հո թշնամի չենք իրար: 

vahan

Quote from: Petros on August 30, 2009, 01:26:55 AM
Խճճելու մտադրություն բոլորովին չունեմ, Վահան ջան, հո թշնամի չենք իրար: 
Աստված մի արասցէ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։