«Մեծ պահք»ի հաստատումը

Started by Marie, January 31, 2008, 06:44:44 PM

Previous topic - Next topic

Marie

Մեծ Պահքի վերաբերյալ ունեմ մի հարց:
Ե՞րբ է հաստատվել այն կարգը, որ այսօր ի զօրու է Հայ Եկեղեցում, որի համաձայն այս ժամանակահատվածում պատարագ մատուցանող քահանայից բացի, բոլոր հավատացյալները հեռացվում են Սուրբ Հաղորդությունից: Ո՞ր կաթողիկոսը, և ի՞նչ թվականին է այսպես սահմանվել:
Նախապես՝ անսահման շնորհակալություն այն անձին, որ ինձ կկարողանա օգնել այս ուղղությամբ:  21:)
Միգուցե Պահքը կթեթևանա, եթե իմանամ նրա հաստատման հանգամանքները:

Marie

#1
Սիրելի Նանե, քո ուսումնասիրությունների ընթացքին, չե՞ս հանդիպել Սուրբ Հայրերի մի այնպիսի գրություններին, որոնք կարող են ինձ լուսաբանել այս հարցի մասին, որոնք վերաբերում են արծարծածս հարցին:  ???

Marie

#2
Նմանապես, շատ շնորհակալ կլինեմ ձեզանից, եթե ինձ հայտնեք մեր  Հայրերի գրություն մը, կամ ժամանականից ուսումնասիրություն մը ,Ճեմարանի ավարտաճառ մը , որ առնչվի այս խնդրին՝ Սուրբ Հաղորդության արգելքը Մեծ Պահքի օրերին:
Հավանաբար, այսպիսի արգելք կիրարվում է նաև Ղպտի Եկեղեցում:  Նրանք ունե՞ն ժամանակակից ուսումնասիրություն այս հարցի վերաբերյալ:
Չէ՞ որ այս դրությունը կիրարող եկեղեցիների զավակներս կարիք ունենք լուրջ բացատրություններին, երբ օրինակ, նույնը չի կիրարվում ընդհանրապես Օրտոդոքս եկեղեցիներում – բացառություններով սակայն:
Անչափ շնորհակալություն ձեր բերած օգնության համար..
          և բոլորիդ մաղթում եմ   Շնորհալի՜ Պահք  21:)