Հրանտ Դինք

Started by Zonara, January 24, 2007, 01:09:09 PM

Previous topic - Next topic

Zonara

Օրեր առաջ մեր ժողովուրդը մի մեծ կորուստ կրեց...Սպանվեց Հրանտ Դինքը, մի անձ, որ համարձակությունն ուներ իր գաղափարները ազատորեն ներկայացնելու թուրքական հասարակութեան մեջ: Աստված թող լուսավորե իր հոգին եւ մեզ ուժ եւ կարողություն տա շարունակել իր գործը:

Abegha

Հրանտ Դինքն ինձ հիշեցնում է ավետարանական՝ Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
– Երանի քեզ՝ Հրանտ։

«Հիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»

Mandarinka

Ցավալի է: Կրկին մեզ օգտագործում են իրենց խաղերի համար այս աշխարհի "մեծերը":
Եւ այս խաղերի զոհը դարձել է Հրանտ Դինքը: Աստված հոգին լուսավորի:

Mariam

#3
Այսպիսի հայտնի կամ բազմաթիվ անհայտ մարդկանց ամենօրյա կյանքը քաջություն է, ու հերոսություն:
Աստծու օրհնությունը՝ ճնշվածներին և արդարության ծարավներին ու ծառայողներին:

MONK

Կարծում եմ չեմ սխալվում, որ Հրանտ Դինքի սպանության բոթը լսելով` բազմաթիվ մարդկանց հոգիները շանթահարեց մի միտք. ցեղասպանությունը շարունակվում է: Այո, աշխարհի մի շարք հնագույն ժողովուրդների և մշակույթների կործանարար չարիքը դարձած թուրք բարբարոսը շարունակում է իր յաթաղանով հեղել արյունը անմեղ մի ժողովրդի զավակների:  Եվ այս ամենը քաղաքակիրթ կոչվող աշխարհի աչքերի առջև: Հրանտ Դինքի սպանությունը հարված է ոչ միայն համայն հայ ժողովրդին և նրա արդար դատին. այն ոճիր է ողջ համամարդկային արժեքների` մարդու կենաց իրավունքի, իր աստվածաշնորհ հայրենիքում ապրելու, ազատ խորհելու ու խոսելու և ճշմարտությունը հնչեցնելու իրավունքի դեմ: Խորապես ցավում ենք և աղոթում Հրանտ Դինքի և մեր բոլոր զոհերի հոգիների խաղաղության համար: Լցվենք վճռականությամբ` սկսված պայքարը ամեն մեկս մեր կոչման մեջ շարունակելու և արդարության հաղթանակին հասնելու համար: Մենք քայլում ենք Խաչյալի ճանապարհով և կպսակվենք Խաչյալի հաղթանակով:

Թող Աստված լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:


Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Zonara

Բաւականին հետաքրքիր մի իրադարձութեան ականատես դարձա օրեր առաջ` Հրանտ Դինքի մահվան հաջորդ օրը Մյունխենի հայությունը հավաքվեց քաղաքի կենտրոնական հրապարակում լուր ցույցի: Երկու օր հետո նույն տեղը կանգնած էին մի խումբ թուրքեր եւ քուրդեր, Հրանտի նկարներով որի վրա գրված էր` հայերը, թուրքերը եւ քուրդերը եղբայրներ են, մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք... տպավորիչ էր, բայց նաեւ մտահոգիչ:


Nane

Վերջերս ծանոթացա Հրանտ Դինքի ամենամտերիմ ընկերներից մեկի հետ, ով ինձ տվեց Հրանտ Դինքի վերջին  հոդվածներից մեկը: Հոդվածում պատմում է Աթա Թուրքի`  ազգությամբ հայ  աղջկա մասին: Շատ փոքր տարիքում որդեգրված, ավելի ճիշտ` սպանված ընտանիքից հափշտակված լինելով,  աղջիկը մերթընդմերթ հիշում էր իր հայրենի տունը, և մոր ձայնը անընդհատ կանչում էր նրան իր իսկական անունով /կարծեմ Սրբուհի/: Այս ամենի հետևանքով նա շուտով սկսում է հոգեկան ցնցումներ ունենալ: Անշուշտ նման իրողությունների վերհանումը  շատ վտանգավոր կարող էին լինել, և ինչպես ասաց Հրանտ Դինքի ընկերը. <Այս հոդվածի հրատարակումը լցրեց թուրքական կառավարության համբերության բաժակը> :