Recent posts

#21
Ներողություն եմ խնդրում գրառումներս ընթերցողներից, եթե պատճառ եմ դառնում կարծելու, թե միայն <<լավ բաներ>> եմ գրում գրախոսականումս: Անշուշտ արդար պետք է լինել, և ասեմ, որ վերջին մասերում արդեն թերությունների ու սխալների մասին ակնարկներ կան:
Հավելեմ, որ մասնագիտական խոսքս գրական արժեքն է ավելի շատ  գնահատում, այլ ոչ թե լեզվականը:
Հիմար մարդիկ..... ձևավորում եք հիմար հասարակություն: :P
#22
Հին այցելուները նկատած կլինեն, որ Լուսամուտի Ֆորումը փոփոխվել է։

Այո, կատարվել է ծրագրային, ձևավորման, ինչպես նաև հնարավորությունների փոփոխություն։

Սկզբնական շրջանում գուցե որոշակի դժվարընկալելի լինի, քանի որ հնին սովորելուց հետո նորին ընտելանալը միշտ էլ փոքր ինչ դժվար է։

Նոր առավելությունների շարքում պետք է շեշտել, որ ամբողջովին վերաձևվվել ու փոփոխվել է տվյալների բազան, որի ծրագրային կապը շատ ավելի արագ է և ավելի ապահով պաշտպանվածության առումով։ Կարծում եմ կնկատեք, որ մեր ֆորումն այժմ ավելի արագ է աշխատում։

Ավելացել են գրելու գործիքները։ Ընտելանալու համար թողնում եմ գրառումներ կատարողներին։

Այժմ բջջային կապը նախընտրողները հնարավորություն ունեն ֆորումը դիտելու կամ գրառելու WAP2-ով:

Վստահ ենք, որ տեսքի առումով էլ գունային համաչափությունը ավելի է նրբացել։

Առայժմ այսքանը։ Հուսով եմ, որ նոր տարբերակում գրառումներ կատարելն ավելի հաճելի կլինի։
#23
Առ ի գիտություն / Re: Գրանցում
Last post by Ղուկաս Վահան - July 16, 2012, 11:35:43 PM
Ֆորումի ծրագրային թարմացմանը/փոփոխություններին զուգահեռ որոշել ենք գրանցումները նորից ակտիվացնել։
Այնուամենայնիվ գրանցումները լինելու են խիստ հսկողության ներքո, և եթե պատահաբար Ձեր գրանցումը չակտիվացվի, գրեք մեզ։
#24
Իսկ ո՞վ ասաց, թե պետք է Աստծուն մեղադրել մարդկային թուլությունների համար, կամ ինչո՞ւ քահանան կայուն և հաստատուն չէր իր ուխտի մեջ: Ըստ Անտոնիոսի՝ Աստված մեղավոր է քահանայի  մեղքի համար: Ահա սա է պատմվածքի առանցքային մարտահրավերը, որին ընթերցող հավատացյալը հանդիպում է: Տարօրինակորեն կարծվում է, որ անփորձ հոգևորականի  սայթաքումների համար Աստված է մեղավոր: Բայց ահա այստեղ է, որ  Սելենեի երազային ձիու տեսարանից այս գաղափարը պետք է քաղել՝ <<ինչ ուզում ես՝ եղիր, միայն թե՝ արժանապատվություն ունեցիր և արժանիորեն կրիր քո էությունը>>:  Այդ դեպքում ինչո՞ւ է երիտասարդ հոգևորականը մեղադրում Աստծուն: Պատասխանը շատ պարզ է՝ նա չի համապատասխանում իր ծառայությանը: Սովորաբար կարգալույծ են լինում այն հոգևորականները, որոնք ծանր զանցանք են կատարում կամ կանոնականությունից դուրս են գալիս: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ դա տեղի չի ունենում, պատասխանն այս դեպքում էլ է պարզ՝ իրականությունը շուռ տալ և ապրել վատորակ  արժեքներով: Ուրեմն, իրոք, լուծումը Սելենեին վերացնելն է:
Առաջ գնալով ասենք, որ ամենայն հավանականությամբ, Սելենեն ինքնասպանության է դիմել, և այդ բանում մեղավորը հենց Անտոնիոսն է, իսկ վերջինս, իրականությունը չտեսնելու համար, մեղքը վերահասցեավորում է Աստծուն.  <<Ո՞ւմ, կրկնում եմ` ո՞ւմ է պետք այս աղոթքը, ո՞ւմ են պետք այս սին խոսքերը: Տե՜ր, ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ ես թողնում, որ խենթանամ, տառապեմ...Ինչո՞ւ ընկա այս մեծ կեղտի մեջ. ինչո՞ւ նախանձեցի, ատեցի, գողացա, շնացա>>:  Նարեկացիական <<Չարիքն իմ մնացական, եւ ես` կորստական>> խոսքերը, որ  վերաբերում են անձի  մեղավորությանը և ապաշխարության են կոչում, բոլորովին բացակայում են  Անտոնիոսի արժեհամակարգից, որ երևում է նրա աղոթքի խոսքերից, և <<մեղքը քոնն է>> դիպուկ պնդումը հենց չարագործ, չարամիտ և  դարձյալ նարեկացիական լեզվով ասած, բանսարկուին ուրախացնող հոգևորականին են (սակայն և ոչ միայն նրան) վերաբերում:
-Բայց նա օգտվում է հասարակության տված առիթից՝ իր գործողություններով սպանում է կամ որ նույնն է՝ ինքնասպանության է դրդում արդեն բարոյազրկված, այսինքն՝ կյանքի աստիճանակարգի ստորին  կետ հասած Սելենեին: Մեկ ուրիշ մեղք, որ արդեն անտանելի է տարձնում նրա հոգևոր գործունեությունը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա կարծեք թե չի էլ երազել կրոնավոր դառնալու մասին. << Ես, որ երբևէ չէի ցանկացել կրոնավոր լինել, ես, որ շրջանցում էի Քո բոլոր պատվիրանները, արհամարհում Քեզ, վատաբանում, ես` փողոցային գարշելի հարբեցողս, որ Քո իսկ հաճությամբ ծառից պոկված տերևի պես քշվում էի մի կողմից մյուսը և չէի էլ երազում այդքան երկար սպասված փրկության դուռը գտնելու մասին, այժմ այստեղ եմ ու...>>:
Հեղինակը գուցեև չունի խնդրի զարգացման կասեցում բերող դեղատոմս, քանի որ Էմիլ Մարկը կարող է և  անծանոթ լինել եկեղեցական կանոններին ու տարբեր քրիստոնեական համայնքներում ընդունված չափանիշներին, բայց մի բան պարզ է ցուցադրում՝ հոգևորականը երիտասարդ է: Իրավամբ այստեղ պետք է տեսնել հեղինակի միջնորդավորված ընդվզումը հոգևորական դառնալու <<օրենքներին>>: Եվ այն, որ երիտասարդ հոգևորականների շրջանում մեղքին հակվելու ավելի շատ միտում կա: Սա օրինաչափ է, այլ հարց է, թե տվյալ  եկեղեցին ի՛նչ ձևով է  թույլ տալիս եպիսկոպոսին՝ ձեռնադրելու տակավին երիտասարդ և մեղքերից բոլորովին չհրաժարված ընծայացուին քահանայության:
#25
Այո, սուրբերն ու սրբության ձգտողները գրեթե ամենուրեք հալածվել են, որովհետև նրանք դեմ են գնացել կայուն կաղապարներին: Սելենեն այն կերպարն է, որ միայնակ պայքարեց իր և ուրիշների  դեմ, հաղթվեց, սակայն բարոյապես տոկուն մնաց: Ի վերջո, ամեն ինչ մահով չի վերջանում: Թերևս հասարակության և անգամ հինկտակարանյան օրենքների ու քարացած կաղապարների կոտրման մասին է խոսում մեր Տեր Հիսուս Քրիստոս, երբ ասում է. <<Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք.  չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում:  Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա°յն է մարդուն պղծում,  քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ:  Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում>> (Մաթ. 15:16-20): Իսկ  այն, որ  հասարակության խղճմտանքն ու  ըստ դրա քայլերը բոլորովին էլ  պարտադիր չէ, որ արդար լինեն, նույնպես երևում է այս տողերից: Հավելենք մի հատված ևս, որ իրական մարտահրավերներ է նետում  ողորմելի և <<արդար>> հասարակությանը. <<Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներ ու պոռնիկներ հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք>> (Մաթ. 21:31-32):
Երբ մտածում ենք Սելենեի կերպարի մասին, այնժամ  փորձում ենք հասկանալ, թե նա ի՞նչ էր ցանկանում հասարակությունից, և ի՞նչ բարոյականություն ուներ նա: Թերևս այստեղ մեզ օգնության կգա երազում հանդիպած ձիու կերպարը: Առաջին հարցը հեշտ է. նա հասարակությունից իր պատիվն էր պահանջում և այն, որ իրեն հանգիստ թողնեն: Նա նույնիսկ չի ցանկանում հավատալ, որ  իրեն պոռնիկի տեղ են դնում (թատրոնի տեսարանը), ավելին, նա կարծում է, որ իր <<մասնագիտության>> կամ սայթաքումի (գուցեև սայթաքումների՞) մասին գիտեն միայն ինքը և խոստովանահայրը և  (չենք կարող Էմիլ Մարկին հարց տալ, թե ո՞վ գիտեր Սելենեի մասին, կամ  ո՞վ առաջինը <<բացահայտեց>> նրան), և որ ամեն ինչ կարգին է: Սակայն նրան <<տեղն են դնում>>՝ երեսին նետելով այն, որ նա հմայիչ կին է (ավա՜ղ, հմայիչ լինելը վաղուց արդեն գայթակղիչ է նշանակում, իսկ հմայիչ կինը գայթակղիչ, հետևաբար և՝ պոռնիկ կին է նշանակում), կամ ավելի կոպիտ՝ նա մի գայթակղություն է օրինապաշտ լեդիների ամուսինների համար:
Սելենեի բարոյականության կերպարը թաքնված է նրա խոստովանության օրերի մեջ, իսկ ավելի խիտ երևում է երազում պատահած ձիու  խոսքերից: Բարոյականության առաջին հայտանիշը նրա՝ խոստովանահորը դիմելու մեջ է: Միշտ չէ, որ պոռնիկ կինը քաջություն է ունենում հենց երիտասարդ տարիքում  խոստովանելու  իր սայթաքումները և ներում հայցելու դրանց համար: Այս տեսարաններից տեղեկանում ենք, որ  նա աստվածավախ է. առաքինի, իսկ ձիու այն խոսքերը, որոնցով նա հրավիրում է Սելենեին  ձի դառնալու,  Սելենեի արժեհամակարգի այն համոզումներն են ցույց տալիս, որ  կարևոր չէ, թե ինչ ես դու, կարևորը՝ լավ, առաքինի ու  օրինապաշտ լինես:
Գուցեև ընթերցողներն առարկեն՝ ասելով, որ առաքյալը պատվիրում է հետևյալը. <<Եւ գիտէք, թէ ինչպիսի պատուէրներ տուեցինք ձեզ Տէր Յիսուսով. որովհետեւ Աստծու կամքը ա'յս է. որ դուք սուրբ լինէք, հեռու մնաք պոռնկութիւնից. ձեզնից իւրաքան չիւր ոք գիտենայ իր մարմինը պահել սրբութեամբ ու պատուով  եւ ոչ թէ ցանկութեան կրքով, ինչպէս այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն: Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչի իր եղբօր պատուին, քանզի այդ բոլոր բաների համար Տէրը վրէժխնդիր է, ինչպէս որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք.  արդարեւ, Աստուած չկոչեց մեզ պղծութեան, այլ՝ սրբութեան>> (Ա. Թեսաղ. 4:5-7): Սակայն հարկ է չմոռանալ, որ նույն առաքյալը վերջնական փրկության համար խտրականություն չի դնում. <<Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս:  Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք.  ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո°չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս:  Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման>> (Գաղ 3:25-29):
Ի վերջո, ձիու կերպարի մեջ տեսնում ենք  պատմվածքի  հարցադրումներից մեկը՝ ո՞վ է մարդը: Մի հարց, որ շատ ավելի կարևոր է, քան շեքսպիրյան  հայտնի հարցը գոյության մասին: Ինչո՞ւ է Սելենեն  շփոթված, երբ ինքնության հարց է դրվում: Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ նա չի կարող իր էությունն ու բնությունը փոխել, այլ հասարակությանն է  հրավիրում փոխելու: Բայց արդյո՞ք նույն հասարակությունը պատրաստ է փոխվելու: Հասարակության համար փոխվել նշանակում է ընդմիշտ  մոռանալ Սելենեին՝ առանց համոզված լինելու նրա հոգևոր  վերելքի  մեջ: Ավելին՝ նրա արժեհամակարգում որևէ թիրախ չի գտնվի, որին կուղղվեն բոլոր նետերը՝ անկախ այն բանից, թե դրանք ո՞վ է արձակում:
Սելենեն և քահանան ժամանակային մի փոքր հեռավորությամբ կռվում են իրար հետ:
Այդ կռիվը, որ ընկած է պատմվածքի հիմքում, չի կարող անտարբեր թողնել հավատացյալ ընթերցողին: Գուցեև գայթակղության առիթ էլ դառնա, բայց դա չէ կարևորը: Կարևորը բոլոր ժամանակների համար գոյության արժևորման մասին հարցն է` <<Արդյոք գո՞հ ես կյանքիդ ուղուց>>: Հավատացեք, համլետյան հարցն այստեղ խամրած է: Ի՞նչ արժեքներ ունես, այդ արժեքների բուրգի գագաթում ի՞նչ կա և ինչո՞ւ: Այս հարցը նույնիսկ մարդկանց կարող է խելագարության բերել, քանի որ որոշ մարդկանց շրջանում (մեծավ մասամբ տղամարդկանց) այդպես էլ չհաջողեցի ապացուցել, որ սեռականությունը (sex-ը), փողը և աշխարհային պատիվները  մարդուն կործանում են: Հավատացեք, այդպես է: Մարդը կրոնական արարած է և պետք է ապրի կրոնի գաղափարներով: Հակառակ դեպքում, ի վերջո,  պատասխանատվության  խնդիրներ կունենա:
Առողջ հասարակության մեջ պետք է բարոյականությունից խոսի ամենաբարոյական մարդը, և օրենքով մեղադրի նա, ով  գիտե օրենքը և պահում է նրա պատվիրանները:
Սակայն ո՛չ քահանա Անտոնիոսը, ոչ մյուսները չեն համապատասխանում այդ  չափանիշներին: Այս է փաստում նաև հեղինակը Սելենեի բերանով. <<Խղճում եմ նրանց, ովքեր պատիվ չունեն, բայց, անպատվում են, ովքեր ատելու արդեն սահման էլ չունեն, բայց դեռ ոչնչացնում են,... իրենց կյանքով ապրելու փոխարեն, դիմացինին միշտ քարկոծում, պախարակում են>> (Նայեցե՜ք, որքա՜ն ճիշտ է վերջին պնդումը` իրենց կյանքով ապրելու փոխարեն դիմացինին վատաբանում են: Նեղություն քաշիր, սիրելի ընթերցող, հարց տուր ինքդ քեզ, թե դու ուրիշներին քննադատելու իրավունք ունե՞ս... Հարկավ` ոչ: Հապա ինչու` մութ ու հանցագործ հարաբերություններ,  ինքնադատաստան, քեն ու  բամբասանք կա մեր բոլորիս մեջ):
Այստեղ հեղինակը  երկակի հարց է դնում. կամ հասարակությունն ընդունում է Սելենեին, կամ Սելենեն պիտի վերանա: Հենց այս վերջին լուծումը, որ անգամ Սելենեն ինքն է առաջարկում, հեղինակի  կողմից մի տեսակ ծաղրի է առնում  նման իրավիճակերից հասարակության՝ դուրս գալուն անպատրաստ լինելը: Ինչպես օրինակ, ծանր հանցագործին մահապատիժ տալը լուծում է համարվում, այնպես էլ Սելենեին միայն  արյունով կազատի ինքն իրենից, քանի որ խոստովանահայրն անգամ անզոր է թողություն տալ աղջկան, ավելին՝ թողության մասին խոսելը կնշանակեր  քահանայի (թող թույլ տրվի ասել) <<կարիերայի>> վերջ:   Էլ չենք խոսում, այո՛, քահանայի ծանր մեղքի մասին <<հմայիչ աղջկա պատճառով>>:
,
#26
Եվ այսպես, առաջին կերպարը, որի մասին կուզենայի ներկայացնել մասնագիտական կարծիքս, Սելենեն  է:
Հարկավ նա գլխավոր գործող անձն է, բայց Էմիլ Մարկի գրքում թերևս գաղափարներն են գործող անձինք, եթե թույլ տրվի այդպես ասել:
Սելենեի պատճառով նորաօծ հոգևորականի արժեհամակարգում անդառնալի փոփոխություններ են կատարվել: Սակայն փոխադարձաբար քահանա Անտոնիոսի պատճառով Սելենեի մեջ նույնպես արժեհամակարգերի փոփոխություններ /և խեղումներ/ են տեղի ունեցել: Այլ հարց է, թե ինչեր /և ովքեր/ են մնացել դրանից հետո:
Կուզենայի նշել նաև, որ  <<պարտվող>> կողմը` հասարակության <<կայուն>> համակարգերի զոհ  Սելենեն իր մահով ինչ-որ բան է ցանկացել ասել մեզ բոլորիս:
Պատմվածքի սկզբում երբ  ներկայացվում է քահանա Անտոնիոսի տանջանքները, դրանից առաջ բանադարձության մի միջոցի` կրկնության առաջին մասն ենք կարդում. <<Վերջերս Փարիզից հարավ գտնվող այս շրջանում հայտնված ու արդեն մեծ ճանաչողության արժանացած օտարազգի պոռնիկ մարմնավաճառ Սելենեի մերկ և անշունչ մարմինն ընկած էր Սուրբ Մագդալենա տաճարի աստիճանների>>: Այս պատկերը հարցականներ է առաջացնում` ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ...
Ցանկացած  հասարակության մեջ կարելի է տեսնել  մարմնավաճառների և նրանց նմանների, բայց դրանք  այդտեղ ընդունվում են  ինչպես որ կան, և ոչ մեկը չի դժգոհում նրանցից. ավելին` օգտվում են նրանց <<ծառայություններից>> և  պատիվների արժանացնում: Բոլորիս հայտնի է թեկուզ սուրբգրային մի կերպար` պոռնիկ Ռախաբը, որի  մասին հենց այդպես էլ ասվում է` պոռնիկ:  Պոռնիկները, մարմնական մեղքի մեջ լինելով հանդերձ, որոշակի հաջողություններ ունեցել են հասարակության մեջ և չնայած հակասական կարծիքներին` այնուամենայնիվ, չեն քարկոծվել իրենց <<մասնագիտության>> համար:
Ինչ վերաբերում է պատմվածքի կերպար Սելենեին, նրա մասին կարծիքն այնպես է ներկայացվում, որ ընթերցողի մեջ նույնիսկ խղճահարություն է արթնանցում (սա խոսում է հեղինակի` կարճ ասելիքով մեծ խնդիրներ առաջ քաշելու շահեկան հատկության մասին): Չէ՞ որ ի դեմս նրա` մենք ունենք  մի զոհի, որ հանիրավի կերպով մեղադրանքի սյունին է գամվել, և  ավելին` խորտակվել է հենց բարոյական չափանիշ թելադրողների կողմից`     կործանելով իր իսկ երիտասարդ կյանքը:
Երբ նա խոստովանության է դիմում քահանա Անտոնիոսին /իրեն բռնաբարելու համար/,  նա դրանով բողոքում է հենց Անտոնիոսից. <<Կարծում եմ` դուք ճանաչում եք նրան: Ա՜խ, ի՜նչ միամիտն եմ. ինչպես կարող եք չճանաչել ինքներդ ձեզ...
Այո՛, քահանա՛ Անտոնիոս (թույլ տվեք ձեզ այդպես դիմել), ինձ բռնաբարեցիք`  մարելով փրկության վերջին աղոտ հույսը, որ արթնացել էր իմ մեջ>>
:
Պատմվածքի  սկզբում ներկայացված մեղադրական  մասը /Անտոնիոսի աղոթք-բողոքը/, հենց մի փորձ է Սելենեի գայթակղության հիմքի վրա Աստծուն մեղադրելու, սակայն Սելենեն իր կերպարով այդ չէր ուզում: Նա բոլորովին հակառակ ուղղությամբ է մեղադրում  քահանային` ժողովրդի  բարոյականության ջատագովին, մի բան, որ բնականաբար  դուր չի գալիս քահանային: Սելենեն Աստծո պատվիրած բարոյականության չափանիշների հիման վրա մեղադրում է քահանային մահացու մեղքի համար, սակայն...
Պետք է ասել, որ այստեղ հեղինակը մի քանի (թող թույլ տրվի ասել) անարդար  կերպարներ է նշում` քահանա, թատրոնում հանդիպած գեր կին և  հասարակություն, որի կարծիքի մասին ընթերցողը տեղեկանում է թատրոնի կնոջ խոսքերից. <<Հերիք չէ ուրիշների ամուսիններին ես գայթակղում, քեզանով անում, անկողին քարշ տալիս, փող կորզում, մի հատ էլ հայտնվում ես այնպիսի հասարակական վայրերում, որտեղ երեխաներ կան, հարգված ու պարկեշտ մարդիկ...>> :
Ընդհանրապես, հասարակության մասին թյուր կարծիք է ձևավորվում հենց հասարակության մեջ, որովհետև հաճախ է պատահում, որ օրենքն արդարացնում է մեղավորին, իսկ արդարին օրենքից դուրս ճանաչում: Իսկ եթե այդ արդարը կամ արդարության ձգտողը մեղավորն է, ավելին՝ գայթակղիչ մեղավորն է, այդ դեպքում նա դատապարտված է բոլոր օրենքներով: Քրիստիանոսական ոճով  ասած` տոնավաճառի մարդիկ, որ  ձևավորել էին իրենց հասարակությունը և ապրում էին նրա արժեքներով,  բարբարոս էին համարում այլակրոններին կամ այլ կեցվածք ու խոսվածք ունեցողներին. <<Երկրորդ, ժողովուրդն անոնց հագուստին վրայ կը զարմանար, նոյնպէս կը զարմանար նաև անոնց խօսուածքին վրայ, վասնզի  քիչեր  կրնային հասկնալ անոնց խօսքերը: Բնականաբար Քանանու լեզուն կը խօսէին անոնք: Բայց տօնավաճառին ժողովուրդն այս աշխարհի  մարդիկ էին: Ուստի տօնավաճառին մէկ ծայրէն մինչեւ միւս  ծայրը ասոնք անոնց եւ անոնք ասոնց  բարբարոս կը թուէին>> (Յովհաննէս Պընեան, Քրիստիանոսի ճամբորդութիւնը, Երևան, 1993, էջ 105):
#27
Սիրելի լուսամուտցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ արդեն լույս է տեսել նորահայտ գրող Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքը, որի  մասին  քննադատական և վերլուծական մտորումներս ձեզ կցանկանայի ներկայացնել:
Իրոք հետաքրքիր գիրք է, խորհուրդ կտամ կարդալ,  այն շատ խոսուն է` չնայած կարճությանը, և հետաքրքիր լուծումներով լի:
Գիրքն սկսվում է գործող անձանցից մեկի` քահանայի մեղադրական մտորումներով, որով նա մեղադրում է Աստծուն բախտի կամ ճակատագրի համար: Այս մեղադրականում տեսնում ենք նորաօծ (անփորձ)  հոգևորականի բողոք, որը հատուկ է շատ նորաօծների: Այստեղ նա մեղադրում է Աստծուն անարդարության համար և հարցեր  առաջ քաշում, որոնք կարող են բոլորի սրտում ծագել. <<.... ոտնակոխված լինելով հանդերձ դարձա Քո սպասավորը: Հեգնո՞ւմ ես ինձ, այո՞, ծաղրում իմ նմանին, որ Քո իսկ լարած որոգայթն ընկավ>>:
Թերևս մի քիչ գայթակղիչ է մեղադրականներին հետևելը, որովհետև մենք յուրաքանչյուրս էլ չենք սիրում մեր  թերությունները, և մեղադրում ենք ուրիշներին մեր անհաջողությունների համար, սակայն հոգևորականի դեպքում այս մեղադրանքներն առանցքային են և կարող են իրոք գայթելու առիթ տալ: Գրքի ընթերցողն ի վերջո հետաքրքրված է այն հարցով, թե ի՞նչ  է   լինելու հոգևորականի հարցերի պատասխանը, քանի որ այն հարցերը, որ նա հուզում է, կարող են նրա համար նույնիսկ ճակատագրական լինել:   
Իսկ մյուս կերպարները, որոնք հարցերի իրենց  լուծումներն են առաջարկում, պարզապես անտեսվում են երիտասարդ հոգևորականի կողմից:
Գիրքն ամբողջությամբ գաղափարական ընդվզումով է լցված, որի շնորհիվ հեղինակը ասես մոգությամբ իր ընթերցողին գամում է գրքի տողերին:
Ընթերցողը կարող է բնական հարց բարձրացնել, թե այսքան փոքր ծավալի մեջ ինչպես կարելի է խոշոր հարցեր շոշափել, կամ հոգևոր խնդիրներ բարձրացնել, բայց այստեղ պետք է նշել, որ  վաղուց արդեն ընդունված է, որ աշխատանքի ծավալը չէ կարևորը, այլ բովանդակությունն ու մատուցած նյութը: <<Փոքրիկ իշխանը>>, որ մարդկության մեծագույն նվաճումներից է, ընդամենը մի փոքրիկ գիրք է, կամ Լեոնարդո դա Վինչիի հայտնի <<Մադոննան>> ընդամենը մի նկար է` սակայն մեծագույն արվեստագետների զարմանքն ու գովեստն է հրավիրել իր վրա:
Հուսկ` չի կարելի ասել,  թե պատմվածքի փոքր ծավալը նվազեցնում է այն արժեքը, որ նա իրոք իրենից ներկայացնում է:
Լավ. անցնենք բուն նյութին:
Նախապես ասենք, որ հեղինակը փայլուն կերպով է լուծում իր իսկ կողմից առաջադրված բարոյական խնդիրը (այլ հարց է, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել քրիստոնեական ուղղափառ վարդապետության կողմից):
Կերպարները բազմազան են, հետաքրքիր և համոզիչ` սկսած մարմնավաճառ Սելենեից մինչև նրա երազի սև նժույգը:
#28
Վերլուծություն-քննադատականս 6 մասերից է բաղկյացած, կտեղադրեմ այդ մասերը հերթով: Մինչ այդ շատ գովելի կլիներ, որ հեղինակը կամ նրա ներկայացուցիչը գրանցվեր այստեղ, մասնակցեր այս /և ոչ միայն/ քննարկմանը Լուսամուտում:
#29
Անհամբեր սպասում ենք։
#30
Շուտով այստեղ կլինի նորահայտ գրող  Էմիլ Մարկի <<Մեղքը քոնն է>> պատմվածքի մասնագիտական վերլուծությունը: