Recent posts

#11
Շնորհավոր / Re: Ամանոր 2012-2013
Last post by Ղուկաս Վահան - January 08, 2013, 12:45:11 AM
Միանում եմ շնորհավորանքներին :D

Երջանիկ տարի եմ մաղթում բոլորին։

Լավ եղեք։
#12
Շնորհավոր / Re: Ամանոր 2012-2013
Last post by vahan - January 06, 2013, 01:20:51 AM
Ես էլ շնորհավորեմ բոլորի նոր տարին, ցանկանալով ամենա լավն ու բարին: «Լուսամուտին» էլ  բովանդակալից ու քեժ քննարկումներ եմ կամենում:
#13
Պարզապես օրվա ընթերցվածքները կարելի է կարդալ և հետևել արարողություններին հավատացյալների համար նախատեսված ուղեցույցներով, որոնց մեջ նաև աղոթքներ կան:
#14
Անչափ շնորհակալ եմ նման բովանդակալից և շատ հետաքրքիր պատասխանի համար: Բայց մի հարց ևս ունեմ. իսկ ինչ պետք է ընթերցել այս շրջանում? Կամ եթե կան հատուկ աղոթքներ, որոնք են դրանք?
#15
Շնորհավոր / Ամանոր 2012-2013
Last post by Masnaget - December 26, 2012, 03:37:53 AM
Շնորհավորում եմ բոլոր լուսամուտցիների գալիք Ամանորը, ցանկանում հաջողություն, երջանկություն և բազում գիտելիքներ:
#16
Նոր տարին աշխարհի մարդկանց ամենասիրված տոներից մեկն է։
Բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:
Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ:
Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:Հայերը մեծ կարեւորություն էին տալիս տան, բակի մաքրությանը, որին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները։ Այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում եւ թարմացվում է։ Հնուց եկած ավանդույթի համաձայն, Հայաստանի տարբեր շրջաններում Նոր տարին դիմավորում են դրսում՝ խարույկների շուրջ։ Որոշ վայրերում էլ Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի մեծ գերանը, որի կրակը պիտի վառ պահեին օրեր շարունակ։ Հյուրերը նույնպես պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին։ Մարդիկ հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից, իսկ տան շեմին ցանված մոխիրը՝ չարքերից։ Օջախը վառ պահելը շատ կարեւոր է եղել հայի համար, այսօր էլ՝ «Օջախդ վառ մնա» խոսքերը հնչում են որպես բարեմաղթանք։
Ի տարբերություն այսօրվա տոնական սեղանների, երբ տանտիկինները օրեր շարունակ չարչարվում են սեղանը որքան հնարավոր է ճոխ եւ բազմատեսակ ուտեստներով լցնելու համար, հնում պատկերն այլ էր։ Որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին։ Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին՝ լոբի, ոսպ, չրեր, ընկույզներ, քաղցրավենիք։ Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը։ Նոր տարվա կարեւորագույն ուտեստը տարեհացն էր, վերջինիս մեջ դրվում էր «դովլաթը»՝ գուշակության դրամը։ Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ այն, նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ։ Տոնական սեղանն առատ էր նաեւ մրգերով՝ որպես պտղաբերության եւ արգասավորության խորհրդանիշ։
Ամանորի նախաշեմին մարդիկ աշխատում էին միմյանց հետ սիրալիր լինել եւ բարեկամաբար տրամադրված, քանի որ յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա ընթացքում։ Այսպես, օրինակ, Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին։ Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՛ տանը, թե՛ ընկերական, բարեկամական շրջապատում։
Իսկ ինչ վերաբերում է կերակուրներին, այստեղ ասենք, որ անշուշտ Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծննդից 7 օր առաջ, և Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև Նոր Տարվա տոները մինչև հունվարի 5ը՝ Ս. Ծննդյան Ճրագալույցը: Այսինքն` այս օրերը  պահքի օրեր են, և կենդանական ուտելիքները չեն հանձնարարվում:

Ներկայացնենք նաև այդ օրերի եկեղեցական տոների ցանկը
Դեկտեմբեր 2012
29,Շբ-Սրբոց Որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին: Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց
30,Կիր-Ա օր Ծննդեան պահոց
31,Բշ-Բ օր Ծննդեան պահոց
Հունվար 2013
1,Գշ-Գ օր Ծննդեան պահոց` Կաղանդ, Տարեմուտ
2,Դշ-Դ օր Ծննդեան պահոց
3,Եշ-Ե օր Ծննդեան պահոց
4,Ուր-Զ օր Ծննդեան պահոց
5,Շբ-Ճրագալոյց Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
6,Կիր-ՏՕՆ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
#17
Հարցս կայանում է հետևյալում. ինչպես պետք է հավատացյալ մարդը դիմավորի և անցկացնի Նոր Տարին? Ենթադրում եմ պետք է լինեն պահքի շրջաններ և պատարագներ, որոնց պետք է պարտադիր հետևել:

Շնորհակալություն
#18
Quote from: Տ. Տաթև քհն. on April 20, 2011, 11:49:26 PM
ի դեպ, պետք է նշել, որ Սուրբ Գիրքն այնուամենայնիվ որոշ ակնարկներ էլ ունի հսկա կենդանու մասին, որը չի բացառվում, որ դինոզավրի նման մի կենդանու նկարագրություն է. Հոբի գրքում է հիշատակվում այդ կենդանու մասին, կարդացեք 40-րդ գլուխը

Ներող եղեք, բայց արդյո՞ք այնտեղ խոսքը դինոզավրի մասին է։ Չէ՞ որ Հոբի գրքում բերված "Բեհեմովթը" (բեգեմոտ)՝ ընդամենը գետաձին է...
#19
Կենտրոնանալով Սելենեի երազի վրա՝ մի ընդարձակ դատողություն անենք և խոսենք առհասարակ հավատքի մասին:
Ըստ Գրիգոր Տաթևացու Աստված մարդուն օգնում է` տալով հետևյալները.
ա. միտք, որով զատում է բարին չարուց, բ. տեսիլքներ և երազներ` զգուշացնելով, գ. մարմնի շարժումներ, ինչպես օրինակ աչքի, մեջքի և այլն, դ. կենդանիների միջոցով է հասկացնում, որոնք առաջինն են կանխագուշակում, ե. հասկացնում է երկրի տարերքների միջոցով:
Այս հինգ կետերից տեսնում ենք, որ մարդու կյանքում կարևոր  իրողություն է երազի ու տեսիլքի հանգամանքը: Եվ ընդհանրապես, ինչպես գիտենք պատմության մեջ միշտ էլ տարբեր ազգեր մեծ տեղ են հատկացրել երազներին` նրանց տալով չափազանց մեծ նշանակություն: Օրինակ եգիպտացիները զբաղվում էին երազահանությամբ, ինչպես որ Սուրբ Գրքից գիտենք, որ փարավոնը տեսավ մի երազ, որտեղ փաստորեն կանխորոշվում է, թե ինչ պիտի լինի իր երկրում մոտակա 14 տարիների ընթացքում: Այդ երազը մեկնաբանելու համար նա կանչեց մոգերին ու երազահաններին և վերջում` Հովսեփին, որպեսզի մեկնաբանեն իր երազը: Այս երազում հստակորեն երևում էին պատկերներ և սա ևս մեկ անգամ ապացուցում է Ա. Նալչաջյանի նշածը, որ ասում է թե երազները կառուցվում են հիմնականում տեսողական մտապատկերներից (Ա. Ա. Նալչաջյան Անձն իր երազներում>>, Հայաստան>> հրատարակչություն, Երևան, 1982, էջ 31): Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ վարդապետները երազը բաժանում են չորս տեսակների: Դրանք են. ա. բնական (երբ մարդը ննջում է, խափանվում է զգայականը և իմացականը անգործ է մնում ու ծածկվում. այն ժամանակ տնկականը գալիս է խորհուրդների ու հիշողությունների մեջ. կամ անցած գործն է հիշում կամ այն, ինչ պիտի անի, մի տեսակ նախանշվում է նրա մեջ. սա բնականն է), բ. փոփոխական (համընկնում է  հիվանդության հետ), գ. դիվական (Սրա միջոցով չարը մոլորության համար զանազան աղտեղություններ է ցույց տալիս կամ ջանում է խափանել բարին: Նաև որպեսզի խաթարվի ուղին դեպի Աստված), դ. աստվածային (ըստ Տաթևացու` կոչվում է աստվածային, որովհետև Աստված է խոսում մարդկանց հետ` տեսիլքների միջոցով):
Գուցեև Սելենեի տեսած երազը բնական երազ էր, իսկ միգուցե աստվածային ինչ-որ ուղղորդում, սակայն պարզ է հեղինակի  ուղերձը՝ Սելենեին տանջում է անցածը մոռանալու և կատայալ դառնալու ձգտումը: Ձիու այն կերպարը, որ նա տեսավ իր երազում, հենց Սելենեի խիղճն է, որ մարդուն ընդվզումով հրավիրում է կատարելության, և բանական մարդը՝ կին թե տղամարդ, պետք է ձգտի  հոգևոր և հոգեկան իրական բարձունքների:
<<Արդյոք գոհ ես կյանքիդ ուղուց>>,- հարցնում է նժույգը: Իհարկե՜` ոչ,- կպատասխանի Սելենեն: Բայց նա միայնակ չի կարող պայքարել սխալ ճանապարհի դեմ: Նա միայնակ չի կարող պայքարել նաև հասարակության դեմ: Նա միայնակ պիտի զոհ գնա:
Անկախ որևէ դեպքից կամ առիթից` մարդն ակամայից հաճախ է անդրադառնում իր ապրած կյանքին, ցանկանում վերարժևորել և փորձում սրբագրել սխալները, իմաստավորել այն, հայացք է նետում անցյալի վրա, ձգտում այն ներդաշնակեցնել ներկային և զինվել` դիմագրավելու գալիքի անհայտներն ու մարտահրավերները:
Հավատքով ոչ միայն սկզբնավորվում է հոգևոր կյանքը, այլև հավատքով են պայմանավորված հոգևոր կյանքի ողջ ընթացքը, նրա վերելքն ու զարգացումը: Հավատքը գաղափարական համոզմունք կամ Աստծո գոյության փաստի սոսկ ընդունումը չէ, այլ մարդուն տրված ամենապատվական կարողությունն ու պարգևը` իր Արարչի հետ հաղորդակցություն հաստատելու համար, որի ապացույցը տեսնում ենք Սուրբ Գրքի մեջ, և ինչպես  Հովհաննես Ավետարանիչն է ասում. <<Աստծու ուզած գործը ա'յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց>> (Հովհ. Զ:29):
Ովքեր չեն փնտրում Աստծո արքայությունն իրենց հավատքով, այլ փախչում են նրանից, իրենց կյանքի բոլոր օրերում չեն դադարում սխալվելուց: Այս փորձության մեջ ընկնում են նրանք, ովքեր սոսկ հավատացյալի անուն են կրում, իսկ բարի գործերից հեռացած են: Սրանք թեպետև լեզվով հավատում են, սակայն սրտով հեռացած են և գործով ուրանում են Աստծուն` ըստ Տիրոջ հետևյալ խոսքի. <<Զուր են Ինձ պաշտում. լեզվով են հավատում, իսկ սրտով հեռացած` մեկուսի են ինձանից>> (Հմմտ. Ես. ԻԹ:13)
***
Աստծո արքայություն տանող ճանապարհը դժվարին է, քանի որ այն մեզանից ու պատմվածքի հերոսներից պահանջում է զոհաբերություններ` մեր եսից ու անձնականից, նյութից ու աշխարհայինից,  նաև փշոտ է, քանի որ ենթադրում է խոչընդոտներ, այլև դժվարին է, որովհետև պետք է ծառայություն ու նախանձախնդրություն ունենալ և որտեղ որ թուլանա մեր նախանձախնդրությունը, այնտեղ կսայթաքենք, և այդ ժամանակ կլսենք Տիրոջ հետևյալ խոսքը. <<Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում>> (Մտթ. ԻԵ:12):
Ապագան մեր առջև է կանգնած անորոշ` առավոտյան աղոտ այգալույսի նման. նրա մեգի ու մշուշի միջից երևում է միայն նրա սարերի անորոշ ստվերը: Մենք չգիտենք` թե ի՞նչ կա նրա լեռների և ձորերի մեջ. արդյոք վայելչագեղ ու պտղաբեր դաշտե՞ր` թե՞ անպտուղ ու փշոտ անապատներ. արդյոք սիրո և խաղաղության տաղավարնե՞ր, թե՞ արյան և պատերազմի վայրեր. արդյոք կյանքի և երջանկության ոսկեհանքե՞ր, թե մահվան ու դժբախտության գերեզմաններ: Պատմվածքի ընթերցողը երբեք ու երբեք չի կարող դատողություն անել հերոսների հավատքի մասին, սակայն պարզորոշ երևում է` ով ինչ կյանքով է ապրում: Սա առավել քան խոսուն է:
#20
Շնորհավոր / Re: Տեր Տաթևի ծնունդը
Last post by Masnaget - July 19, 2012, 01:22:07 AM
Շնորհավորում եմ մեր շատ սիրելի տեր Տաթևին ծննդյան օրվա առթիվ և ցանկանում երջանկություն:
Ամեն ինչ առջևում է, սիրելի տեր Հայր: Լավ մնա: 24:)