Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: CHERRY on June 27, 2007, 01:47:53 AM

Title: Գուշակներ
Post by: CHERRY on June 27, 2007, 01:47:53 AM
    Հայաստանում շատ ակտիվ գործում են բախտագուշակները, մոմ թափողները, մի խոսքով կախարդները 4:): Նրանք օգտվելով անտեղյակ մարդկանց անհաջողություններից, հիվանդություններից առաջարկում են իրենց օգնությունը`գումար վաստակելու նպատակով:Նման դեպքի ականատես եղա Երևանի  Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Մի կին, որը աստիճանների ներքևում մոմ էր վաճառում, անցնող երիտասարդներին առաջարկում էր <<բախտը >> նայել: Իհարկե, մեր հայ աղջիկները այդ գայթակղությանը չէին կարողանում անտարբեր անցնել: Հետաքրքրությունից մոտեցա և լսեցի, թե ինչ է ասում շառլատան կինը: Ձեռքին մի քար էր, որի վրա նայելով ասում էր, թե աղջկա բարեխոս սուրբը որն է, և շուտով մեծ հաջողություններ են սպասվում անձնական կյանքում: Աղջիկը մուծեց գումարը և հրճված հեռացավ:
   Արդյոք հնարավոր չէ արգելել 41:)նման մարդկանց գործունեությունը 14:):   
Title: Re: Գուշակներ
Post by: Mandarinka on June 27, 2007, 09:03:42 PM
Մի անգամ ինձ և ընկերոջս էին համոզում ապագաս պատմեին` հենց նույն տեղում: 36:)
Արգելել երևի հնարավոր է, բայց դա միայն պետությունը կարող է անել:
Title: Re: Գուշակներ
Post by: Abegha on June 27, 2007, 10:28:46 PM
Նմանատիպ բաներ լինում են գրեթե բոլոր երկրներում և գրեթե բոլոր եկեղեցիների մոտ։ Բնականաբար հոգևորականները չեն կարող անընդհատ հսկել այս երևույթները, որովհետև այս երևույթները ծամոնի նման գալիս և կպչում են սրբավայրերին։ Այդպես նաև քար գցելը, թաշկինակ կապելը և այլն։ Բայց հետաքրքիր մեթոդ կլինի եթե երիտասարդաց միությունները  կազմակերպեն և մի մեծ ցուցապաստառ սարքեն, որտեղ մեծ տառերով բացատրվի գուշակների արարքը։ Եվ երբ տեսնեն գուշակներին, գնան և իրենց ետևում պահեն 31:)։ Եթե մի քանի օր այդես համառեն 31:), հավանաբար գուշակներն ամաչեն այլևս գալ այդ վայրը։
Հըմմ, 9:) բայց մեր երիտասարդները երևի նման բան չանեն 8:)։
Title: Re: Գուշակներ
Post by: CHERRY on July 01, 2007, 08:19:29 PM
Հետաքրքիր տարբերակ եք առաջարկում, 38:) և շատ հնարավոր է երիտասարդները իրագործեն:Բայց չեմ կարծում, որ ցուցապաստառով հարցը կլուծվի: Ս. Գ. Լուսավորիչ եկեղեցին գտնվում է մարդաշատ վայրում: Շրջակայքում մետրոն է, այգի, ուսումնական հաստատություններ, շուկան, տոնավաճառներ: Շատ հարմար տեղ է աղանդավորների և նման <<ծամոների>>  հոգևորսությամբ զբաղվելու համար: Վերջերս աղանդավորականները եկեղեցու մուտքի մոտ CD-ներ են բաժանել` խաբելով, որ եկեղեցու կողմից է: Նման դեպքեր այդ տարածքում հաճախ են լինում: Առաջարկս այն է, որ  Ս.Գ.Լուսավորիչ եկեղեցու և հոգևորականները, և հավատացյալները, թաղամասի մարդկանց եկեղեցի բերելու հնարքներ գտնեն: 40:)
 
Կներեք աղավաղված հայերենիս համար: 6:)
Title: Re: Գուշակներ
Post by: Mandarinka on July 04, 2007, 08:23:17 PM
Երիտասարդները անպայման կիրագործեն ամեն մի լավ բան, եթե կողքները լինի մի լավ ուղղեցույց` հոգևոր հովիվ: 30:)
Title: Re: Գուշակներ
Post by: Magnolia on December 12, 2007, 01:56:17 AM
CHERRY, հարգելիս!!
Շատ հետաքրքիր թեմայի քննարկում ես առաջարկում, որն ինձ շատ հուզում եր վերջերս:
Երբ սովորում էի...հի~ի~ին ժամանակներում...այն հրճված աղջիկների պես էի դարնում, երբ ընկերուհիներով սուրճ էինք ըմպում, հետո էլ վհուկների պես, սկսում իրար բաժակ նայել, նստվածքին փնտրելով քննությանը հնարավոր հարցերի ձևակերպումները...
Մի քանի անգամ գնացել եմ "բախտ նայողի" մոտ, երբ շաաաատ անհույս ու տխմար վիճակում էի (մտածեցի գնամ բախտ նայողի մոտ, եդ բախտիս մի հատ նենց նայի, որ վախից ինքն իրան բացվի...): Վերջերս մի բարի մարդ, բացատրեց, որ նման շամանություններով զբաղվելը` մեղք է: (ենթադրում էի):
Երևի խնդիրը, ոչ թե այդ "առաջարկը" մատուցողներին վերացնելու մեջ է, այլ "սպառողներին" կրթելու???
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on December 14, 2007, 07:49:45 PM
Թեմայի շրջանակներում մի զվարճալի դեպք պատմեմ  12:)
Մի քանի տարի առաջ, երբ դեռ Ճեմարանի ուսանող էի, գնացել էի ընկերներիցս մեկի ծնունդին: Բավականին թվով երիտասարդական շրջանակ կար: Երեկոյի ընթացքում, երբ արդեն սուրճ էինք խմում, մի պահ տեսա, որ աղջիկների մեծ մասը բաժակները շուռ տվեցին: Նրանցից մեկը, որի հետ մինչ այդ ծանոթ չէի, նկատեց քմծիծաղս ու հայացքս և, չսպասելով, որ ես ինչ-որ բան ասեմ, նախահարձակ եղավ` հարցնելով, որ մենք` եկեղեցականներս, չենք հավատում նման բաների, չէ? Բայց ախր այդ ամենը ճիշտ է, սուտ բան չկա, չի կարելի ամեն ինչին նման միակողմանի մոտենալ և այլն, և այլն: Վերջում էլ առաջարկեց, որ կարող է բաժակս նայել, ես էլ կհամոզվեմ, որ ճիշտ բաներ են: Ես շատ հանգիստ համաձայնեցի առաջարկին: Ընկերներս ու ծանոթներս նույնիսկ թեթևակի զարմացած նայեցին ինձ: Մի խոսքով` իմ բաժակն էլ շուռ տվեցին: Երբ որոշ ժամանակ անցավ, սկսեցին բաժակները բարձրացնել: Իհարկե, առաջին հերթին և բոլորի ուշադրության կենտրոնում իմ բաժակն էր: Աղջիկը, տեղ-տեղ ծամծմելով, տեղ-տեղ էլ սահուն ահագին բաներ ասաց: Ասածների մի մասը ապագայի հետ էր կապված և դժվար կլիներ ստուգել, մի մասն էլ ընդհանուր խոսքեր էին: Բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է` բավականին ճիշտ բաներ ասաց (ընկերուհիներից մինչ այդ հասցրել էր որոշ ինֆորմացիա ստանալ): Երբ խոսեց վերջացրեց, հարցրեցի` «Վերջացրեցիք?»: Դրական պատասխանեց: «Շատ լավ էր,-ասացի,-բայց մի խնդիր կա` դա իմ բաժակը չէր»: Մինչ ապշած աչքերով ինձ էին նայում, հանգիստ բացատրեցի, որ երբ մինչ պահ պարում էին, ես պահը հարմարեցրել եմ և բաժակս ուրիշի բաժակի հետ փոխել... Մենակ տեսնել էր պետք խեղճ աղջկա դեմքը...  38:) 38:) 38:) 2:)
Title: Re: Գուշակներ
Post by: Magnolia on December 15, 2007, 12:43:48 AM
Դաժան եք  ;D
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on December 15, 2007, 07:08:45 PM
Ինչու?  :o  38:)
Title: Re: Գուշակներ
Post by: Magnolia on December 16, 2007, 12:10:00 AM
խեղճ աղջկա ապրումները... 34:)...
հիմնականում աղջիկների համար, դա մի խաղի, զբաղմունքի միջոց է, երբ արդեն բանբասել են ամեն ինչից և ամեն մեկից, ուսումնասիրել և քննարկել իրար հագ ու կապը... չգիտեն այլևս ինչ անեն, սկսում են բաժակի մեջ բանբասանքի նյութ ման գալ 38:) 38:)
խոսքս իհարկէ, ոչ "մասնագիտացված" աղջիկների մասին է 10:)
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on December 16, 2007, 04:58:49 PM
Հույս ունեմ, որ նրա այդ օրվա ապրումները կնպաստեն, որ այլևս նման դատարկաբանություններով չզբաղվի: 12:)
Title: Re: Գուշակներ
Post by: Magnolia on December 16, 2007, 11:27:44 PM
MONK, իսկ "չար աչկին " հավատալը, դա էլ է  36:)?
Մի քանի մարդ կա իմ կյանքում, որոնք որոշակիորեն իրենց "աձքերով" ազդում են ինձ վրա. լուրջ եմ ասում...
Title: Re: Գուշակներ
Post by: Dhani on December 17, 2007, 02:57:09 AM
Գիտեք, եթե մարդ չհավատա, ոչ մի բան էլ չի ազդի իր վրա, քանի որ պաշտպանված ենք Աստծով: Բայց երբ հավատում ենք, հավատնես է թուլանում դեպի Աստված ողջ իր հետեվանքով: IMHO
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on December 17, 2007, 03:30:16 PM
Ցանկացած սնահավատության տուրք տալով` մենք բացում ենք չարի գործունեության դաշտը, որով և այդ սնահավատությունները մասամբ իրական ազդեցություն են սկսում ձեռք բերել մեր կյանքում: Իսկ Աստծո շնորհի մեջ մնալով և տուրք չտալով նման երևույթների` մենք ի չիք ենք դարձնում չարի ազդեցությունները: Խավարի իշխանությունն առաջանում է լույսի բացակայությամբ:
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on December 18, 2007, 09:42:36 PM
Quote from: Magnolia on December 12, 2007, 01:56:17 AM
Երևի խնդիրը, ոչ թե այդ "առաջարկը" մատուցողներին վերացնելու մեջ է, այլ "սպառողներին" կրթելու???

Ճիշտ եք:  18:)
Իհարկե, միայն դրանով խնդիրը չի վերանում, բայց կարևոր  նախապայման է:
Title: Re: Գուշակներ
Post by: VAHAG on September 07, 2008, 03:08:05 AM
Quote from: MONK on December 16, 2007, 04:58:49 PM
Հույս ունեմ, որ նրա այդ օրվա ապրումները կնպաստեն, որ այլևս նման դատարկաբանություններով չզբաղվի: 12:)
Հավատում ես որ մարդ կարող է ուրիշների մտքերի վրա ազդել,կարդալ նրանց մտքերը ստիպել որ անի այն ինչ ինքն է ուզում,անկախ պատասխանից ինչ անուն կտաք դրան:
Title: Re: Գուշակներ
Post by: MONK on September 19, 2008, 09:46:26 PM
Quote from: VAHAG on September 07, 2008, 03:08:05 AM
Հավատում ես որ մարդ կարող է ուրիշների մտքերի վրա ազդել,կարդալ նրանց մտքերը ստիպել որ անի այն ինչ ինքն է ուզում,անկախ պատասխանից ինչ անուն կտաք դրան:
Հավատալը հավատում եմ, բայց վերապահումներով  1:)