Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հայ Եկեղեցու Խորհուրդները => Topic started by: Zonara on February 11, 2007, 02:48:23 PM

Title: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Zonara on February 11, 2007, 02:48:23 PM
17. Առաքելական կանոնը ասում է. "Ով մկրտութիւնից յետոյ երկու անգամ պսակով կապուած լինի, կամ հարճ ունենայ, նա չի կարող եպիսկոպոս, երեց, սարկաւագ եւ քահանայական կարգի անդամ լինել":Իսկ 26րդը աւելացնում. "Կուսակրօն հոգեւորականութեան մէջ մտածներից ամուսնանալ կարող են միմիայն գրակարդացները եւ սաղմոսերգուները": Նէոկեսարիայի տեղական ժողովի առաջին կանոնը ասում է. Եթե քահանան կը պսակուի, կարգազուրկ լինի: Եթե անառակութիւն կամ շնութիւն կանի, բոլորովին կմերժուի եկեղեցուց եւ ապաշխարողների կարգը կը մտնի:

Այս կանոնները խոսում են նրա մասին, որ հոգեւորականը միայն մեկ անգամ կարող է ամուսնանալ եւ այնել սարկաւագական ձեռնադրութիւնից առաջ: Մեր եկեղեցում սակայն ինչ ինչ պատճառներով սարկավագները իրավունք ունեն ամուսնանալու: Բացի այդ բազում են այն օրինակները երբ կուսակրոն քահանան ամուսնանալուց հետոյ ոչ թէ կարգազուրկ չի լինում այլ շարունակում է ծառայութիւնը իբր ամուսնացեակ քահանայ: Ի՞նչ է Ձեր կարծիքը այս հարցի շուրջ:

Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 11, 2007, 09:09:39 PM
Նախ 17-րդ կանոնը վերաբերում է հեթանոսությունից դարձածներին, ովքեր մկրտությունից հետո չէին կարող երկու անգամ ամուսնանալ։ Կանոնն այսպես է. «Մկրտությունից հետո ով երկու անգամ պսակվի ...»։ Խնդրեմ նկատել՝ ո՛չ թե երկրորդ անգամ, այլ՝ երկու։
Նշածդ կանոնները չեմ կարծում, թե շեշտում են, որ հոգևորականը կարող է ամուսնանալ միայն սարկավագական ձեռնադրությունից առաջ։ Մոտ 150 տարի առաջ Հայ Եկեղեցում ևս անձը կուսակրոնության ուխտ կատարում էր սարկավագական ձեռնադրությունից առաջ, սակայն եթե այդ ուխտը չի կատարել, նշանակում է կարող էր ամուսնանալ, բայց չի պարտադրում, որ ամուսնացած լիներ մինչև սարկավագությունը։
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 11, 2007, 09:15:36 PM
Նոր կտակարանում նույնիսկ եպիսկոպոսը ամուսնացյալ էր լինում, հետաբար կուսակրոն քահանայությունը աստվածային իրավունքի մաս չի կազմում և սույնը փոփոխության կարող է ենթարկվել եկեղեցու կողմից։ Այնուամենայնիվ, Զոնարա, նման զիջումներ եկեղեցին կատարել է սովետմիության դժվարին տարիներին, որը կարծում եմ պետք է հասկացվի։ Ինչպես գիտենք, ներկայումս նման բաներ չեն լինում։
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Zonara on February 11, 2007, 10:03:34 PM
 23:) գթա այն կանոնը որը թույլ է տալիս սարկավագին ձեռնադրությունից հետոյ ամուսնանալ: Անկիւրիայի 10/րդ կանոնն է. <<Սարկաւագներըը ձեռնադրութեան ժամանակ եթե կը յայտնեն, որ պսակուելու ցանկութիւն ունին, կարող են ձեռնադրութիւնից յետոյ պսակուել եւ ծառայութեան մէջ մնալ, եթէ եպիսկոպոսը կը թոյլատրի: Իսկ եթէ ձեռնադրելիս կը լռեն, կը խոստանան ամուրի մնալ, բայց յետոյ կամուսնանան, այդպիսիները պիտի դադարեն սարկաւագութիւն անելուց>>: Չնայած Բարսեղ Մեծը աւելի խիստ է նայում այս հարցին: Երեւի թէ այդ է պատճառը, որ երբ ուղղափառները իմանում են որ մեր սարկաւագները կարող են ամուսնանալ զարմանում են:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Zonara on February 11, 2007, 10:23:08 PM
Այո, ուրեմն ուղղափառների մոտ այս 10րդ կանոնը փոխվում է նախ Հուստինիանոսի 123 նովելլով եւ ապա 5. / 6. Տիեզերական ժողովի վեցերրորդ կանոնով

Inasmuch as it has been declared in the Apostolic Canons that of those being promoted to the Clergy only Anagnosts and Psalts may marry, we too, in keeping with this prohibition, decree that henceforth no Subdeacon, or Deacon, or Presbyter at all, after the ordination bestowed upon him, has permission to contract a matrimonial relationship for himself: if he should dare to do this, let him be deposed from office. But if anyone wants to contract a legal marriage with a woman before being admitted to the Clergy as a Subdeacon, or a Deacon, or Presbyter previous to ordination, let him do so.
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Hasik on February 07, 2008, 09:18:36 PM
Ինչ կասեք այն կուսակրոն հոգեվորականների մասին, ովքեր ձեռնադրվելով այդպիսին՝ հետո կարգալույծ են լինում ամուսնանալու պատճառով, արդյոք նրանք կարող են հետո շարունակել մնալ հոգեվորական, արդյոք նրանց այդ օծումը կորցնում է իր ուժը, արդյունքում նրանք դրժում են իրենց ուխտը, դա ներելի՞ մեղք է: Ինչպես կբացատրեք Հայր Սուրբ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած կարգալույծ լինելու դեպքերը Մայր Աթոռում:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Nane on February 08, 2008, 01:45:19 AM
Իմ շատ մտերիմ հոգևորականներից մեկը վարդապետական աստիճան է ունեցել, իսկ հիմա ամուսնացյալ քահանա է /իհարկե դա մոտ 25 տարի առաջ է եղել, և ինչպես նշվեց, հիմա նման զիջումներ չեն լինում/ և ունի երկու հիանալի երեխաներ: Հիմա նա իր ամբողջ ընտանիքով է ծառայում Հայ Առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին: 21:)

Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Nane on February 08, 2008, 01:46:53 AM
Ս. Գրիգոր Լուսավորիչն ամուսնացած էր և ուներ երկու որդիներ` Ս. Արիստակեսը և Ս. Վրթանեսը, որոնք հաջորդաբար դարձան Հայոց հայրապետներ:Արիստակեսն ուներ երկվորյակ որդիներ, որոնցից Գրիգորիսը կարգվել է Վրաց և Աղվանից եպիսկոպոս: Վրթանեսին հաջորդեց նրա որդին` Հուսիկը:  Վրթանես հայրապետի թոռն էր Ս. Ներսես Մեծը, որի որդին է մեր ամենամեծ կաթողիկոսներից մեկը` Սահակ Պարթևը, ով սկսեց կազմել Հայոց կանոնագիրքը և Տոնացույցը /նրա գրական – մշակութային գործունեությանը չեմ ցանկանում անդրադառնալ/: Իսկ մեծն Վարդան Մամիկոնյանը նրա թոռն է: Նրանք մեր եկեղեցու ՀԱՅՐԵՐՆ ԵՆ...
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 08, 2008, 02:12:14 AM
Ինձ թվում է ավելի  լավ է որ աբեղան դառնա քահանա, քանց.....Համենայն դեպս այդպես ավելի ազնիվ է Աստծո առաջ:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Hasik on February 08, 2008, 09:51:16 PM
Հայր Սուրբ Դուք այդպես էլ չեք պատասխանել իմ հարցերին, գիտեմ որ դրանք հիմա մեր եկեղեցու համար շատ ցավոտ հարցեր են, բայց...
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 08, 2008, 09:53:49 PM
Quote from: Hasik on February 08, 2008, 09:51:16 PM
Հայր Սուրբ Դուք այդպես էլ չեք պատասխանել իմ հարցերին, գիտեմ որ դրանք հիմա մեր եկեղեցու համար շատ ցավոտ հարցեր են, բայց...

Հայր Սուրբը հիմա բացակայում է: Կլինի կիրակի օրը: Բայց եթե ես ճիշտ եմ հասկացել, ապա օծումը իր ուժը չի կորցնում երբեք: Սպասնեք Հայր Սուրբին:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 09, 2008, 07:36:09 PM
Quote from: Margota on February 08, 2008, 02:12:14 AM
Ինձ թվում է ավելի  լավ է որ աբեղան դառնա քահանա, քանց.....Համենայն դեպս այդպես ավելի ազնիվ է Աստծո առաջ:

Աբեղան արդեն քահանա է։
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 09, 2008, 07:43:36 PM
Quote from: Hasik on February 07, 2008, 09:18:36 PM
Ինչ կասեք այն կուսակրոն հոգեվորականների մասին, ովքեր ձեռնադրվելով այդպիսին՝ հետո կարգալույծ են լինում ամուսնանալու պատճառով, արդյոք նրանք կարող են հետո շարունակել մնալ հոգեվորական, արդյոք նրանց այդ օծումը կորցնում է իր ուժը, արդյունքում նրանք դրժում են իրենց ուխտը, դա ներելի՞ մեղք է: Ինչպես կբացատրեք Հայր Սուրբ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած կարգալույծ լինելու դեպքերը Մայր Աթոռում:

Ամուսնության պատճառով կարգալուծությունը ուխտի խախտման բնականոն հետևանք է։ Սա ոչ թե Եկեղեցու դիրքորոշումն է այսօր, այլ այն սահմանված է կանոններով, որոնցով չեմ ցանկանում ձեզ խճողել։
Կարգալույծ արված հոգևորականը ոչ թե հեռացվում է եկեղեցուց, այլ որպես եկեղեցական քահանայագործելուց, բայց մնալով եկեղեցու մեջ։
Յուրաքանչյուր մեղքի համար ապաշխարություն կա, հետևաբար աններելի չէ, բայց քահանայագործելու արգելքը մնում է։
Յուրաքանչյուրը կարող է իր մեկնաբանությունը տալ, սակայն կանոնականորեն այսպես է։
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 09, 2008, 07:51:23 PM
Quote from: Abegha on February 09, 2008, 07:36:09 PM
Quote from: Margota on February 08, 2008, 02:12:14 AM
Ինձ թվում է ավելի  լավ է որ աբեղան դառնա քահանա, քանց.....Համենայն դեպս այդպես ավելի ազնիվ է Աստծո առաջ:

Աբեղան արդեն քահանա է։

Հմմ, իսկ ով է դրա հետ վիճել? Սակայն...

QuoteՀոգևոր աստիճանակարգ

    * Դպիր
    * Ուրարակիր
    * Կիսասարկավագ
    * Սարկավագ
    * Քահանա(ամուսնացյալ)
    * Ավագ քահանա
    * Աբեղա
    * Վարդապետ
    * Ծայրագույն Վարդապետ
    * Եպիսկոպոս
    * Արքեպիսկոպոս
    * Պատրիարք
    * Կաթողիկոս
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 09, 2008, 08:18:49 PM
Դե եթե չես վիճում, ուրախ եմ, որ հասկացար։
Անկեղծ ասած չհասկացա, թե ինչ ես ցանկանում ասել այդ մեջբերումով։
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 09, 2008, 08:22:14 PM
Իսկ ես ավելի ուրախ եմ, որ ուրախացրեցի քեզ իմ չվիճելով:
Իսկ ես նկատի ունեի, որ ոչինչ էլ չեմ խառնել և շբոթել: Պարզապես Ձեր իսկ` հոգևորականների տված թերմիններով արտահայտվեցի: 21:)

Հ.Գ. ՊՄ-դ մի հատ նայիր: 13:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Abegha on February 09, 2008, 11:48:58 PM
Եթե կարելի է բիթլզյան լեզվով մի գրի, որովհետև հստակ չհասկացա ասելիքդ 14:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 10, 2008, 03:05:52 PM
Բիթլզյան լեզուն անգլերենն է: 11:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: MONK on February 10, 2008, 09:48:44 PM
Quote from: Margota on February 09, 2008, 08:22:14 PM

Իսկ ես նկատի ունեի, որ ոչինչ էլ չեմ խառնել և շբոթել: Պարզապես Ձեր իսկ` հոգևորականների տված թերմիններով արտահայտվեցի: 21:)

Մարգոտա ջան, հոգևորականների տված «տերմինները» կիրառելիս ավելի նպատակահարմար կլիներ դրանք ճիշտ ընկալել  21:)
Աբեղան կուսակրոն քահանան է, այդ իսկ պատճառով քո արած մեջբերման մեջ քահանայի դիմաց փակագծում նշած է կարգավիճակը` ամուսնացյալ: Եվ ընդհանրապես, սարկավագից վեր բոլորն էլ քահանայական իշխանություն ունեն:

Հ.Գ. Ցանկալի կլիներ թեմաներից հնարավորինս քիչ շեղումները:  20:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 10, 2008, 11:57:37 PM
Մոնք և Աբեղա 21:) Ես չեմ գրել որ աբեղան նույն բանը չէ : Ձեր թերմիններին եմ օգտագործել: Եթե սխալ եք հասկացել, ցավում եմ: 12:) Խոստանում եմ, երբեք ձեր թերմիններով չխոսել: Շնորհակալություն: 21:) 12:) 38:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: MONK on February 11, 2008, 10:06:57 AM
Quote from: Margota on February 10, 2008, 11:57:37 PM
Մոնք և Աբեղա 21:) Ես չեմ գրել որ աբեղան նույն բանը չէ : Ձեր թերմիններին եմ օգտագործել: Եթե սխալ եք հասկացել, ցավում եմ: 12:) Խոստանում եմ, երբեք ձեր թերմիններով չխոսել: Շնորհակալություն: 21:) 12:) 38:)
Քո ասածը ես հրաշալի հասկացել եմ. ի նկատի ունես, որ ավելի լավ է կուսակրոն քահանա դառնալ ցանկացողը ամուսնացյալ քահանա դառնա, քանի թե դառնա կուսակրոն, բայց մեղանչի:
Իսկ եթե դու չես իմ ասածը հասկացել, ես եմ խորապես ցավում: 
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Dhani on February 11, 2008, 01:23:07 PM
Մոնք, եթե հասկանալի է թե ես ինչ եմ գրել, ապա անիմաստ է գրել նման բան.
QuoteԱբեղան արդեն քահանա է։
21:) Ներեղություն, ես մի քիչ սկզբունքային եմ որոշ հարցերում: 21:)
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Hasik on February 11, 2008, 08:43:23 PM
ավելի լավ է կուսակրոն քահանա դառնալ ցանկացողը ամուսնացյալ քահանա դառնա, քանի թե դառնա կուսակրոն, բայց մեղանչի:
Իսկ եթե դու չես իմ ասածը հասկացել, ես եմ խորապես ցավում: 
[/quote]
Մոնք իսկ դու այդպես ես հենց մտածում, եթե սարկավագը տատանվում է իր ընտրության մեջ, ինչպես հասկանա, որն է Աստծո կամքը այս հարցում, ինքն ինչ ուղղությամբ գնա:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: MONK on February 11, 2008, 09:04:49 PM
Quote from: Hasik on February 11, 2008, 08:43:23 PM
Մոնք իսկ դու այդպես ես հենց մտածում, եթե սարկավագը տատանվում է իր ընտրության մեջ, ինչպես հասկանա, որն է Աստծո կամքը այս հարցում, ինքն ինչ ուղղությամբ գնա:
Աստծո կամքն իր հոգու մեջ պետք է փնտրի: Եթե կարող է տանել այդ լուծը, թող հանձն առնի, իսկ եթե ոչ կամ կասկածելի է, պետք է հետ կանգնել: Եթե պետք է սպասել, թող սպասի, թող ձեռնադրվի ուշ տարիքում: Աստծո առջև կատարված այդ սրբազան ուխտը երբեք չի կարող թեթևությամբ ընկալվել: Մարդը կարող է անգամ ամուսնանալու ցանկություն չունենալ, բայց դա դեռ բավարար պայման չէ հանձն առնելու այդ մեծագույն պարտավորությունը:
Title: Re: Ամուսնությունը ձեռնադրությունից հետո
Post by: Hasik on February 16, 2008, 09:15:27 PM
Որքան որ տեղյակ եմ, նախկինում եթե հոգեվորականն արդեն ձեռնադրվել էր սարկավագ, ապա այլեվս չէր կարող ամուսնանալ, ինչու է հիմա այդ կանոնը փոխվել, ավելի մեղմացվել: