Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Ընդհանուր => Topic started by: Zonara on February 08, 2007, 02:08:18 PM

Title: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Միւ
Post by: Zonara on February 08, 2007, 02:08:18 PM
http://www.orththeol.uni-muenchen.de/index2.html
Title: Re: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Մի
Post by: Mariam on February 09, 2007, 10:21:44 PM
Ուղղափառ աստվածաբանությունը ուսանելիս սակայն, կա՞ և ի՞նչ են այն խնդրահարույց ու փափուկ կետերը, որի վրա պիտի զգույշ լինենք:
Title: Re: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Մի
Post by: Zonara on February 09, 2007, 11:41:05 PM
Մարիամ ջան մեր ուսանողները գերմանիայում գալիս են կաթոլիկ եւ բողոքական աստուածաբանություն են սովորում, ավելի լավ չի լինի ուղղափառ աստուածաբանություն սովորեն?

Բացի դրանից Մյունխենում հնարավորություն կա ուսումնասիրել նաեւ կաթոլիկ եւ բողոքական աստուածաբանություն եւ մյունխենի ուղղափառ ֆակուլթեթի դասախոսները բավականին լավ են վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն, այնտեղ ուսանող սարկավագ ունենք, որը եթե Աստված կամենա մյուս կիսամյակից նույնպես կդասախոսի այնտեղ:
Title: Re: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Մի
Post by: Mariam on February 10, 2007, 10:08:37 AM
Զոնարա, անձամբ, հոգևոր մեծ համակրանք ունեմ ուղղափառության նկատմամբ: Նրանք շարունակում են ինձ հոգևոր մեծ սնունդ տալ: Այս հարցը ուղղել եմ մեր հոգևորականներին. վտանգ չկա՞ նրանում:
Ուղղափառ Աստվածաբանական Ինստիտուտում աշակերտելիս, Հայ հավատացյալը ստանալո՞ւ է Հայ Եկեղեցու ուղիղ դավանանքը:
Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքը լիուլի համընկնո՞ւմ է Ուղղափառ Եկեղեցու դավանանքի հետ:
Իսկ՝ բողոքական կամ կաթոլիկ եկեղեցիների դավանանքը, հուսով եմ, որ ուղղափառները այդ սովորում են միայն այդ եկեղեցիների քարոզչության, ազդեցության և սխալների դեմ լավ զինված լինելու ու պայքարելու համար:
Title: Re: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Մի
Post by: Zonara on February 10, 2007, 12:11:25 PM
Իսկ՝ բողոքական կամ կաթոլիկ եկեղեցիների դավանանքը, հուսով եմ, որ ուղղափառները այդ սովորում են միայն այդ եկեղեցիների քարոզչության, ազդեցության և սխալների դեմ լավ զինված լինելու ու պայքարելու համար:

չեմ կարծում որ դա այդպես է: Սովորում են այնտեղ, որովհետեւ այդ եկեղեցիները կրթաթոշակ են տալիս:

Ինչ վերաբերվում է մեր եւ ուղղափառները դավանաբանությանը կարծում եմ, որ այսօր, բավական երկար երկխոսություններից հետոյ, չկա դավանաբանական տարբերություն մեր եկեղեցիների միջեւ: Միակ տարբերությունը որոշ ավանդությունների մեջ է, որը իր գոյության իրավունքն ունի իբր այդպիսին եւ արքելք չի հանդիսանում եկեղեցական միության:

Ես կարծում եմ, որ եթե մյունխենի հնարավորությունը մենք կարողանանք օգտագործել, ապա բավական ուսանողներ ունենալու պարագայում հնարավոր կլինի նաեւ ստեղծել կաթեդրա, որը ուսանողներին ծանոթացնի մեր եկեղեցու պատմության եւ ավանդության հետ:
Title: Re: Սովորել Ուղղափառ Աստուածաբանություն Մի
Post by: Masnaget on February 19, 2008, 01:49:28 AM
Quote from: Mariam on February 09, 2007, 10:21:44 PM
Ուղղափառ աստվածաբանությունը ուսանելիս սակայն, կա՞ և ի՞նչ են այն խնդրահարույց ու փափուկ կետերը, որի վրա պիտի զգույշ լինենք:

1. Քրիստոսի Աստվածությունը
2. Երրորդություն, Համագոյությունը
3. Մարիամի` Աստվածածին լինելը
4. Մարիամի կուսությունը
5. Եկեղեցական Տիեզերական ժողովների  քանակը
6. Պատարագի ժամանակ Փոխակերպման և Գոյացափոխության տարբերությունը
7. Անապակ գինու խնդիրը
8. Ավանդության դերը
9. Կանոնական Գրքերը
10. Եկեղեցու միությունը