Здравствуйте. 13:)
Приятно встретить в Интернете ещё одно армянское христианское сообщество. 21:)
Начну сразу с вопроса. 12:)
Вопрос мой - продолжение заданного здесь:
http://havatamk.arakel.ru/ipb/index.php?showtopic=78
Вопрос немного неприятный, и так как задающие его редко бывают милы, хотелось бы "вооружиться", и парировать как следует.
На этот вопрос могу привести ссылку из Писания ("о волах ли печётся Господь?"), а на факт, что это танк, сказать "благословляет защитников Родины".
Но ведь ещё казино освящают иногда. То есть злачное место... может, ААЦ и не делает этого?
Спасибо большое за ответ, он мне важен. 21:)
<Բարձյալին քեզ ապավեն դարձրիր : Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին> : Սաղմոս Ղ 9-10
Տնօրհնեքի արարողությունը հայտնի է դեռևս առաքելական շրջանից : Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին շրջում էին քրիստոնյաների տները և ավետում Աստվածհայտնության և Հարության բարի լուրերը : Այսպես էլ նրանց հետևորդնորը` քահանաները, քրիստոնեական այս երկու մեծագույն տոներին` Սուրբ Ծննդյան ութօրյակին և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և Ավետիսը բերելով օջախից ներս` օրհնում նրանց և նրանց բնակարանները : Կատարելով տնօրհնեքի կարգը` Եկեղեցու սպասավորներնն իրենց հայրական խոսքով մխիթարում, խրատում ու հոգևոր ուրախություն են պատճառում Եկեղեցու հավատացյալ զավակներին :
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցինհաստատել է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության :
Օրհնվում են նաև Եկեղեցու հավատացյալ զավակների ոչ միայն բնակարաններն, այլ նաև երբեմն աշխատանքի վայրերն, նրանց հոգևոր ուրախությունն առավել կատարյալ դարձնելու համար :
Այս հիմնավորումով` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներն ՏՆՕՐՀՆԵՔ կատարելիս միշտ մնում են տրամաբանության սահմաններում , տարբերություն դնելով <կոմերսիալ> օրհնության և իրական օրհնության միջև :
Հայր Գրիգոր, ուրախ եմ ծանոթանալու և շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
Առաջին հերթին նշեմ, որ կնքվեցի հասում տարիքում և մկրտության ու դրոշմի խորհուրդը հայցեցի Հայ Առաքելական Եկեղեցուց ձեր իսկ նշած պատճառով, որ նրա օրհնությունն իրական է: Եվ այդ իսկ պատճառով հարցս մնում է:
Հայ Առաքելական Եկեղեցին օրհնու՞մ է արդյոք խաղատները: Եթե ուղղակիորեն հասկանամ աշխատատեղին վերաբերող միտքը, ապա պատասխանը «այո՞» է: Ինչու՞: Խաղատունը աշխատատեղ է, այո, բայց արդյո՞ք նման աշխատատեղ օրհնելը դրա գործնեության արտոնումը չէ:
Հնարավոր է նաև, որ ես դեռ թերի եմ հասկանում ինքը օրհնությունը: Ես գիտեի, թե օրհնում են չարից դեպի բարին դառնալու համար, Աստծուց շնորհ են «ուզում», որպեսզի սխալ գործողը դառնա ճիշտ գործող: Սակայն խաղատունն իր ճանապարհը չի փոխում: Առնում է Եկեղեցու իրական օրհնությունը և մնում է խաղատուն:
Հ.Գ. Խնդրում եմ, ներեցեք թերի Հայերենս...
Հարգարժան ՌՈւՆԱ,
Հայ Եկեղեցին խաղատներ և մնան այլ հաստատություններ չի օրհնում : Այո, խաղատունն էլ է աշխատանքի վայր, բայց ինչպես Դուք եք ասում, հաստատեմ նաև ես, որ այն ավելի շատ մարդկանց չարիք է պատճառում, քան թե բարիք, իր բուն և փոխաբերական իմաստով :
Այս իսկ պատճառով Հայ Եկեղեցին չի կարող օրհնել մի բան, որ մարդուն կարող է հեռացնել Աստծուց և վնաս պատճառել :
21:) 21:) 21:) Շնորհակալություն:
http://havatamk.arakel.ru/ipb/index.php?showtopic=78&view=findpost&p=807