Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Pantera on September 08, 2006, 08:07:27 PM

Title: Nor Arajark!
Post by: Pantera on September 08, 2006, 08:07:27 PM
Hargeli administracia, yes im koghmic karajarkei, vor forumum liner Hay Yekeghecakan kam Qristoneakan toneri hatuk ankyun, vortegh kliner shat poqrik qarozchutyun ayd toneri veraberyal yev kpaycarabaner boloris dranc masin nakhoroq.

Yete gtnum eq, vor im arajarke karevor e u cankali` shnorhakal klinem dran ardzaganqelu hamar.
Title: Re: Nor Arajark!
Post by: Ղուկաս Վահան on September 08, 2006, 09:31:31 PM
Պանտերա ջան, եկեղեցական տոների մասին սայթի հիմնական էջերից մեկում (ոչ ֆորումում) տեղ է հատկացված, այսինքն՝ եկեղեցական տոների բացատրականներ պետք է լինեն, իսկ ֆորումի մեջ կարող են տոների մասին քննարկումներ լինել։ Ֆորումը քարոզչության համար չէ, այլ քննարկումների, այլապես կդադարի ֆորում լինելուց։
Title: Re: Nor Arajark!
Post by: Pantera on September 09, 2006, 12:28:51 PM
hmmm...haytnum em neroghutyunners` avelord arajarki hamar u shnorhakal em` ardzaganqi hamar.
Title: Re: Nor Arajark!
Post by: Maro on September 09, 2006, 01:50:14 PM
Առաջարկները երբևիցե ավելորդ չեն լինում: Հատկապես մեր Ադմինի համար:
Title: Re: Nor Arajark!
Post by: Zonara on February 13, 2007, 01:07:16 PM
Լավ կլիներ եթե www.lusamut.net-ը գովազդեիք կամ գովազդեինք  30:) Ես անձամբ միւնխենի երիտասարդաց ներկայացրեցի Ձեր սայտը, հուսամ որ կսկսեն հաճախել, բայց երեւի հնարավոր է հայտնել էջի մասին թեմերին, որպեսզի իրենք իրենց թեմերից ներս ներկայացնեին այս էջը: Վստահ եմ, որ օրինակ Գարեգին Սրբազանը եւ կամ Արմաշ Սրբազանը սիրով կունդունեն այդպիսի մի առաջարկ եթե ձեր ադմինիստրացիան գրի իրենց: Հաջողութիւն եմ մաղթում: 39:)
Title: Re: Nor Arajark!
Post by: Ղուկաս Վահան on February 16, 2007, 12:20:39 AM
Զոնարա, հնարավորինս արվում է, իսկ սրբազանները տեղյակ են, և ոչ միայն իրենք 13:)
Title: Re: Nor Arajark!
Post by: vahan on July 30, 2010, 08:11:11 PM
Quote from: Admin on September 08, 2006, 09:31:31 PMՖորումը քարոզչության համար չէ, այլ քննարկումների, այլապես կդադարի ֆորում լինելուց։
Ուրեմն՝ հարգելի Ադմին ջան, առաջարկում եմ թույլ չտալ, որ  մեզ բոլորին հայտնի  մասնակցի  կողմից, քրիստոնեական ֆորումում, կատարվի  բացահայտ հակաքրիստոնեական  քարոզչություն։Թեպետ նման զգուշացումներ արդե՛ն իսկ արել եք, բայց այդ մեթոդը  ոնց որ չաշխատեց։13:)
Title: Re: Nor Arajark!
Post by: Ղուկաս Վահան on August 01, 2010, 11:31:14 PM
Վահան ջան, մարդիկ այստեղ ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու, անշուշտ քննարկման տեսքով, որովհետև սա ֆորում է, քննարկումների դաշտ, իսկ եթե որևե թեմայում նկատում եք, որ այնտեղ քննարկում չկա, այլ զուտ քարոզչություն է, նշեք այդ թեման։
Title: Re: Nor Arajark!
Post by: vahan on August 01, 2010, 11:39:57 PM
Quote from: Admin on August 01, 2010, 11:31:14 PM
Վահան ջան, մարդիկ այստեղ ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու, անշուշտ քննարկման տեսքով, որովհետև սա ֆորում է, քննարկումների դաշտ, իսկ եթե որևե թեմայում նկատում եք, որ այնտեղ քննարկում չկա, այլ զուտ քարոզչություն է, նշեք այդ թեման։
ՙՀոգու կացարան՚ նյութը, կարծում եմ  լրիվ իրավունքներն ունի քարոզչություն կոչվելու։
Title: Re: Nor Arajark!
Post by: BAREV on August 25, 2010, 11:21:42 AM
Համամիտ եմ Վահանի հետ: Քննարկումն այլ բան է, քարոզչությունը՝ այլ.