Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Satenik on April 30, 2006, 06:46:08 AM

Title: Նշխար
Post by: Satenik on April 30, 2006, 06:46:08 AM
Հայր սուրբ, եկեղեցուց բերած նշխարը կարո՞ղ եմ բաժանել ծանոթներիս: Իսկ կարո՞ղ եմ դնել տան աղամանի տակ, թե՞ միայն տնօրհնեքի այն կլոր նշխարն ենք դնում աղամանի տակ:
Հաղորդվելիս սոված լինելը պարտադի՞ր է, ասենք այն դեպքում, եթե մարդ տառապում է շաքարային դիաբետով կամ ստամոքսի հիվանդություններով ու պետք է սնվի ըստ անհրաժեշտության:
Title: Re: Նշխար
Post by: Abegha on May 20, 2006, 04:54:03 PM
Սաթենիկ ջան, սովորաբար օրհնված նշխար վերցնում են այն անձինք, ովքեր սբ. Հաղորդություն չեն ստացել։ Հաղորդության փոխարեն օրհնված նշխար ճաշակելը մի տեսակ սփոփանք է նրանց համար, ովքեր իրենց արժանի չեն նկատել սբ. Հաղորդություն ստանալ։ Այս իմաստով հաճախ օգտագործվում է ավետարանական քանանացի կնոջ խոսքերը. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով» (Մարկ., Է, 24-30)։ Հետևաբար նաև օրհնված նշխարը սբ. Պատարագից հետո տանում են այն անձանց, ովքեր չեն կարողացել մասնակցել Պատարագին։
Աղամանի տակ դնելու կարիք չկա, հնում, ըստ սովորության այն դրել են ալյուրի պարկի մեջ՝ մինչև հաջորդ տնօրհնեք, և այդպես անընդհատ թարմացրել։ Այսօր կարող եք պահել հացամանի մեջ կամ էլ պարզապես ճաշակել, որպեսզի չմնա և չփչանա, թեև նշխարը խոնավության մեջ չթողնելու դեպքում չի փչանում։
Եթե մարդը առողջական խնդիրներ ունի, ապա իրեն պարտադրված չէ ծոմապահությունը։ Վառ օրինակը «կարգ հիվանդաց»–ն է. երբ մարդ հիվանդ է լինում կամ մահամերձ, ապա հիվանդի ցանկության դեպքում սբ. Հաղորդություն է տրվում՝ առանց անդրադառնալու՝ նա ֆիզիկապես ծոմ պահել է, թե ոչ։ Հիվանդներին պարտադրված չէ նաև պահք պահել։
Title: Re: Նշխար
Post by: Hasik on January 27, 2008, 02:30:03 PM
երբ որ նշխարը կամ այլ կերպ դրան մաս են ասում, որքան գիտեմ, վերցնում ենք, սարկավագը ինչ որ խոսք է ասում, որին պետք է տանք համապատասխան պատասխան, խնդրում եմ ասեք այդ խոսքերը:
Title: Re: Նշխար
Post by: Abegha on January 27, 2008, 02:43:17 PM
Սարկավագը սովորաբար ասում է. «Մաս և բաժին Տյառն եղիցի»։
Դուք պետք է խաչակնքվեք և վերցնելով պատասխանեք. «Բաժին իմ Աստված է հավիտյան»։