Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Անդրադարձ => Topic started by: Mariam on March 15, 2006, 09:31:03 PM

Title: Արձակուրդի օր
Post by: Mariam on March 15, 2006, 09:31:03 PM
Խնդրեմ, կարո՞ղ էք ինձ ասել. ձեր երեխաները Հայաստանում էլ պարտադի՞ր են դպրոց գնալու ԿԻՐԱԿԻ օրը, մարտի 19ին, փոխարինելու համար «կամանց տոն»ին նվիրված մարտի 8ին արձակուրդը: Մեզ մոտ, կառավարական որոշում է, բայց չեմ հարգելու Մշակույթի ու Կրթության Նախարարի այս խիստ զարմացնող որոշումը:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Satenik on March 18, 2006, 11:10:58 AM
Դպրոցական երեխա չունեմ, Մարիամ ջան, ուստի չգիտեմ: Բայց ճիշտ էլ կանես, որ չհարգես այդ որոշումը: Ես էլ այդպես կվարվեի, ռոբոտ չենք վերջապես, որ ինչ ասեն՝ կատարենք: Նախ մի հարցնես այդ մշակույթի նախարարին, եղբայր, մարտի 8-ը, Կլարա Ցետկինի և նրա պես այլ ֆեմինիստ ու հիստերիկ կանանց կապրիզը, դու ինչո՞ւ ես կատարել, դպրոցներն էլ այդ օրը փակել, որ հիմա էլ կիրակի օրով երեխեքին դասի ես կանչում:  14:)
Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր ես չեմ ճանաչում: ՈՒղակի մարտի 8-ը իմ հարազատներից մեկի ծննդյան օրն է և մենք այդ օրը նշում ենք հարազատներով:  :)
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Ananun-Antuni on March 18, 2006, 03:33:34 PM
Բռավո Սաթենիկ,
Ինչո՞ւ պետք է մենք տոնենք մեզ համար օտար Կլառա Ցետկինայի տոնը:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Petros on March 19, 2006, 01:27:33 AM
Առանց կոմենտարիաների եմ մնում ես այս հարցի շուրջ:  12:)
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Mariam on March 19, 2006, 03:10:11 PM
Մոտավորապես, աղջկաս դպրոցի 30 աշակերտ ունեցող փոքր դասարաններում ,7 կամ 8 երեխաներ ներկա գտնվեցին այսօր: Համեմատությունը ավելի բարձր էր մեծ աշակերտների համար:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Ananun-Antuni on March 19, 2006, 03:21:01 PM
Կիրակի օրը երեխաներին դպրոց տանելը անմտություն է:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Mariam on April 15, 2006, 02:15:00 PM
Արցախում ոչ մի արձակուրդային օր չունեցանք Ավագ Շաբթվա ընթացքին: Ի՞նչ է կացությունը Հայաստանո՞մ: Ի՞նչպես են այդ պայմանների մեջ իրենց և նրանց զավակների կյանքը կազմակերպում մեր Հայ հավատացյալները, որոնք ցանկություն ունեն նրան տնօրինել ըստ եկեղեցական օրացույցի:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Satenik on April 16, 2006, 03:03:21 AM
Երևանում էլ չունեցանք, Մարիամ ջան:  Հերիք չէ, դեռ շաբաթ օրն էլ, որ սովորաբար չենք աշխատում, գնացիք պարտադիր շաբաթօրյակի:  Գիտե՞ս, ֆաշիստ կոմունիստների օրոք այդպիսի բան կար, կոչվում էր լենինյան շաբաթօրյակ: 
Բոլորն էլ դժգոհում էին որ սուրբ օրով մեզ բերել են այստեղ կեղտոտվելու: Կարծես չէր կարելի նախորդ շաբաթ օրն անել այդ շաբաթօրյակը, կամ հաջորդ:
Երեկ շաբաթօրյակից հետո գնացել եմ շուկա: Լեփ լեցուն էր շուկան, ինչպես Նոր տարուց առաջ:
Մինչև եկել եմ տուն, մինչև արագ-արագ ընգնավորած Զատկի սեղան եմ պատրաստել,  ամուսինս էլ աշխատանքից եկավ, նստեցինք սեղան, գինին խմեցինք՝ արդեն զգացի, որ էլ ուժ չունեմ Եկեղեցի գնալու: Թեև նախատեսել էինք ընթրիքից հետո գնալ Եկեղեցի:
Ես դեմ չեմ շաբաթօրյակների, առավել ևս բացի մեզնից մեր քաղաքն ուրիշ մաքրող չկա, և միշտ էլ ժողովուրդը սիրով անում է այդ գործը: Բայց դե կին ենք, բահ, քլունգ, ավել անելը դժվար գործ է մեզ համար ու հոգնեցուցիչ: Էլ չեմ ասում, որ Զատկից առաջ բոլորը լողացած էին, որ հետո օճառ չօգտագործեն:
Մեռելոցի հարցն էլ է նայրդերիս ազդում: Նորից պետք է գնամ աշխատանքի, իսկ աշխատանքից հետո երեկոյան նոր գնամ գերեզմանոց:
Գոնե շաբաթ-կիրակի-երկուշաբթի մեզ հանգիստ թողնեն այդ աշխարհիկ եռուզեռից, գզվացրին թողեցին իրենց անհավատ բոլշևիզմով... 28:)
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Mariam on May 24, 2006, 05:52:34 PM
 Ֆրանսիական հեռուստացույցը հաղորդում է «Համբարձման տոնի առիթով վաղը և հաջորդ օրերին արձակուրդ է»: Մեր մոտ, վերջին զանկն է: Կարծեցի, խոսելիս տնորենության հետ, կարողացել էի փոխել այս օրվա թվականը: Պարզվեց, որ ես առանձնահատուկ արտոնություն եմ ստացել. կիրակի օրերին, ու կրոնական տոների օրերին, աղջիկս կարող է բացակայվել դպրոցից: Եվ վերջ: Երբեմն թատրոն են երեխաներին տարել ճիշտ կիրակի օրը - և պատարագը , որ նույն շենքում է մատուցվում, խանգարվել էր աղմուկից - կամ հանդեսնի մը փորձ է կատարվել, հիմա վերջին զանկը՝ Համբարձման օրը:
Ֆրանսիայում, ոչ մի անգամ բացակա չենք եղել կրոնական օրերի մատուցված պատարագին: Վաղը, աղջիկս չի ցանկանում բաժանվել մյուս դասընկերներից: Երևի վերջին զանկից հետո, եկեղեցի կqնանք աղոթելու:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Mariam on January 08, 2007, 10:05:54 AM
Արցախի կառավարության որոշումով, Սուրբ Ծննդյան տոնահան օրվա փոխարեն, Հունվարի 7ի Կիրակի օրը հռչակվեց աշխատանքային օր:
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Satenik on January 08, 2007, 01:00:48 PM
Շնրոհավորում եմ բոլորիս տոների կապակցությամբ:

Այո, Մարիամ, նույնն էլ ՀՀ-ում էր... Իմ դարդը Մեռելոց-օրերի հանգիստն է: Ինձ ուղղակի հետաքրքրիր է, մեր կառավարությունն ու պատգամավորները իրենց ծնողների գերեզման չե՞ն գնում Մեռելոցի օրերին: 14:)
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Abegha on January 08, 2007, 07:12:37 PM
Նույնիսկ հեթանոսների համար իրենց հանգուցյալերի հիշատակը և գերեզմանները նվիրական էին։ Հրեաների համար շաբաթը սուրբ օր է, իսկ հայերից շատերի համար ցավոք կիրակին ընդամենը հանգստյան օր է, որ երբեմն կարելի է չհանգստանալ։
Title: Re: Արձակուրդի օր
Post by: Mariam on January 08, 2007, 10:13:07 PM
Մյուս կրոները իրենց «իրավուքը» պաշտպանում են: Հնարավոր չէ՞, որ Հայ Եկեղեցու հավատացյալներս էլ մեր դժգոհությունը արտահայտենք զանազան միջոցներով՝ լրագրերում, դիմումներով, կամ փողոցում՝ տողանցելով..Ինչպես ասեցիք երկուսդ. սուրբ է մեզ համար կիրակին, ու երբ պատարագը մատուցվում է, ըստ Այգեկցուն, Խորանի առաջ չներկայանալ մեծ մեղք է: