Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Առ ի գիտություն => Topic started by: Ղուկաս Վահան on March 25, 2011, 03:42:34 PM

Title: Հայոց սրբավայրերը
Post by: Ղուկաս Վահան on March 25, 2011, 03:42:34 PM
Ուշադիր հետևողները նկատած կլինեն, որ այս ընթացքում, օր առ օր հայկական սրբավայրերի մասին նյութեր ենք հրատարակում կամ օգտագործում ենք հատվածներ որոշ հրատարակություններից:
Մեր նպատակն է, որ Լուսամուտն ընթերցողը հնարավորություն ունենա գոնե համառոտ տեղեկություններ ստանալ հայկական սրբայայրերի` վանքերի, եկեղեցիների, մատուռների ու որոշ սրբատեղիների մասին:
Արդեն մոտ 40 նյութ ենք հրատարակել համապատասխան բաժնում (http://www.lusamut.net/level1_.php?id=90&cat_=6):
Եթե ցանկացողներ կլինեն աջակցել մեր այս նախաձեռնությանը, սիրով սպասում ենք: Մեզ հատկապես պակասում են սրբավայրերի որակյան ֆոտոնկարները: